«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություն նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

16/07/2024 schedule12:15

«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություն նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է: Հիմնավորվել է, որ իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, հիշյալ անձինք ձեռնամուխ են եղել  ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն:

Այս մասին հայտնում են քԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում  իրականացվող քրեական վարույթով  ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով ձեռնամուխ լինելով համապատասխան գործիքներ և միջոցներ ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով, փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար:

Թիրախավորելով որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ՝ խմբի կողմից առանձնակի ուշադրություն է դարձվել այդ շինությունները տևական ժամանակ իրենց վերահսկողության տակ պահելու համար նպաստավոր դիրքավորմանը, իսկ որպեսզի տագնապ առաջացնելուն, հանրավտանգ արարքներին հակազդելուն, դրանք կանխելուն և խափանելուն ուղղված իրավասու պետական մարմինների գործողությունների արդյունավետությունը նվազեցնեն, վերլուծելով և հաշվի առնելով նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների փորձը, որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ:

Այնուհետև, ծրագրված հանցավոր գործունեությունն իրականացնելու համար խմբի անդամները կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, անխափան կապի ապահովման և իրենց հանցավոր գործողությունների տեղեկատվական ուղեկցման համար հեռահաղորդակցության հավելվածներում ակտիվացրել համապատասխան օգտահաշիվներ, ծրագրել, ինչպես նաև արտերկրում բնակվող մտերիմների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հանցավոր գործողություններն սկսելու պահին, իրենց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար, վերջիններիս Հայաստանի Հանրապետությունից տարհանելու վերաբերյալ:

Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ՝ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր։

Դրանք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և փորձարկել անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր՝ հանցավոր գործողությունները հարձակվելու, նահանջելու և դարանակալելու եղանակով իրականացնելու, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռք բերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքերի ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին տարհանելու և այլ գործողությունների մասին։

Հիշյալ փաստաթուղթը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:

Վերոգրյալի հետ մեկտեղ, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, հիշյալ անձինք ձեռնամուխ են եղել նաև ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն:

Այդ նպատակով խմբի նշված անդամները, նախնական համաձայնությամբ, նախ միջոցներ են ձեռնարկել՝ հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ապօրինի իրացնելու հնարավորություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ: 2023թ․ ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:

Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցված գործողությունների արդյունքում` 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանցավոր խմբի հինգ անդամներ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանքը:

Որոշում է կայացվել՝ քրեական վարույթից հինգ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատելու մասին, և վերջիններիս վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
509 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)