Ինչ ազդակ ունեն հայ-ամերիկյան զորավարժությունները, ինչ կարող է այն տալ Հայաստանին. մանրամասնում է ռազմական փորձագետը

17/07/2024 schedule20:30

«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունների, դրանում եղած արտաքին և ներքին ազդակների, ինչպես նաև ԱՄՆ ընտրությունների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Հովհաննիսյան, հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար, և արդյոք պատահակա՞ն է, որ դրանք հիմա են անցկացվում:

- Սա որոշակի անվտանգային մեսիջ ունի, որովհետև հայ-ամերիկյան զորավարժությունները կարծես թե հակընդդեմ զորավարժություններ են Ադրբեջանի և թուրքալեզու պետությունների հետ միասին կազմակերպվող զորավարժություններին, բնականաբար, նաև նկատի ունեմ Թուրքիային: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան 2020 թվականից հետո գրեթե ամեն ամիս համատեղ զորավարժություններ են անցկացնում: Սա նաև ազդակ է առ այն, որ ամեն դեպքում ամերիկյան կողմը ՀՀ զինված ուժերին տարածաշրջանում դիտարկում է որպես սուվերեն ԶՈՒ, որպես զարգացող ԶՈՒ և համատեղ գործողություններ է իրականացնում: Սա իրականում մեր բանակի համար կարևորագույն փուլ է, և պետք է գիտակցեն Զինված ուժերում զորավարժություն անցնողները, կամ հրահանգավորում ստացողները: Պետք է կարողանան առավելագույնս վերցնել այս զորավարժություններից և ներդնեն հայկական բանակում:

- Թիրախը միայն Ադրբեջա՞նն է, թե՞ Ռուսաստանն էլ, Ադրբեջանին որևէ կերպ կարո՞ղ է զսպել: 

- Կարելի է նաև ՌԴ-ին համարել թիրախ, իսկ Ադրբեջանի համար իսկապես կարող է որոշակիորեն զսպող մեխանիզմ լինել: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ զորավարժություններն անցկացվում են խաղաղապահ բրիգադի, այլ ոչ թե մյուս ստորաբաժանումների հետ: Երբ մնացած ստորաբաժանումների հետ լինեն զորավարժություններ, ապա Ադրբեջանը միանշանակ կընդունի, որ սա մեսիջ է ՀՀ պաշտպանողականության բարձրացման առումով և թե՛ ռազմադաշտում, թե՛ քաղաքական հռետորաբանության մեջ փոփոխություն կմտցնի:

- Իսկ առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. արդյոք հնարավո՞ր են նոր փոքր էսկալացիաներ՝ հաշվի առնելով, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Ադրբեջանը նմանօրինակ զորավարժություններին մեծ խանդով են վերաբերվում: ՌԴ-ն կարո՞ղ է դրդել Ադրբեջանին գնալ որոշակի քայլերի:

- Այստեղ ոչ թե ՌԴ-ին, այլ Թուրքիային պետք է դիտարկեմ. ՌԴ-ն ոչ թե դրդում է Ադրբեջանին, այլ պարզապես մի կողմ է քաշվում տվյալ դեպքում՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի համար: Դրդող կամ թելադրող կողմը Թուրքիան է: Մեծ հաշվով մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության թեժացումը ես ավելի շատ կապում եմ ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ, թե ով կընտրվի, դրանով են պայմանավորված լինելու հետագա գործողությունները: Անկեղծ ասած՝ Թրամփի ընտրվելու պարագայում կարծում եմ, որ որոշակի լարվածություն կլինի, որովհետև գաղտնիք չեմ բացահայտի, որ Թրամփը վարում է իզոլացիոն քաղաքականություն, այսինքն՝ որոշակի առումով զորքերը հետ է քաշում տարածաշրջաններից: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, թե ինչ դիրքորոշում կունենա այն դեպքում, եթե տեղի ունենա որոշակի լարվածություն, ապա կարծում եմ, որ ամեն դեպքում ՌԴ-ն կփորձի Հայաստանին պարտադրել ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցություն և կփորձի ՀՀ ներկայացվածությունը ՀԱՊԿ-ում ավելի ներկայանալի դարձնել: Այս իմաստով կարծում եմ՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում հակամարտությունը չսառի, որովհետև հակամարտության բացակայության դեպքում կարող է ընդհանրապես տարածաշրջանից դուրս գալ:

- Խոսեցիք Թուրքիայի մասին. այդ երկրի հռետորաբանության ու դիրքորոշման մեջ վերջին շրջանում տեսնում ենք փոփոխություն, մասնավորապես, որ իր համար կարևոր է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումը: Սա ի՞նչ միտում ունի և որևէ կերպ կապվա՞ծ է ԱՄՆ ընտրությունների հետ:

- Իրականում ամեն ինչ կախված է ԱՄՆ նախագահական ընտրություններից: Երբ որ Թրմափն էր ԱՄՆ նախագահ, Թուրքիան կարողացավ մի քանի ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հատվածում և Իրաքում: Սա դրա վառ ապացույցն է, որ իրականում Թրամփը և իր վարած քաղաքականությունը թույլ է տալիս կամ արձակում է Թուրքիայի ձեռքերը, նույնն էլ 2020 թվականին էր, երբ որ ընտրություն էր ԱՄՆ-ում, Հարավային Կովկասում լայնածավալ գործողություններ էին: Թուրքիան իրականում փորձում է այս հայտարարության տակ թաքցնել իր նկրտումները՝ կապված տարածաշրջանի հետ, փորձում՝ վերականգնել իր երբեմնի դիրքը:

- Կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ ընտրությունների պատճառով է ձգվում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումը:

- Ոչ, խաղաղության պայմանագիրը կապ չունի դրա հետ: Ես բազմիցս եմ ասել, որ, որպես այդպիսին, Խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի կնքելու, չի գնալու դրան, անընդհատ նոր պահանջներ է ներկայացնելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե Խաղաղության պայմանագիրն է, այլ միջանցքի ձեռքբերումը: Խաղաղության պայմանագիր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի վրա հստակ արտաքին ճնշումներ չկան:

Տպել
1667 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)