Երևան
0 °C
Ամռանը ինֆեկցիայի հարուցիչներն ավելի արագ են բազմանում, ինչով պայմանավորված՝ շատանում են նաև սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը սննդի սխալ պահպանումն է:
Այս ամենը հաշվի առնելով՝ առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ նմանատիպ թունավորումներից։
Երևանի «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սննդային թունավորման դեպքերով գրանցվող կանչերը այս տարի 10-15 տոկոսով ավելի են՝ համեմատած նախորդ տարվա:
«Հուլիսի 1-17-ը, եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, ստացվում է 45 կանչ, այս տարի 53 կանչ ենք ունեցել։ Սակայն հաճախ պարզվում է, որ թունավորում չէ, այլ ինչ-որ այլ վիրուս, կամ մրսածությունն է նման առողջական վիճակի պատճառը։ Տրամաբանությունը նրանում է, որ գուցե հիմա քաղաքի բնակչությունը շատացել է, և կանչերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև դրանով»,- ասում է նա:
Գրիգորյանը միևնույն ժամանակ վստահեցնում է, որ սննդային թունավորման դեպքերի բռնկման մեծ ռիսկեր այս պահին չկան:
«Հիմնականում թունավորումները գրանցվում են ճարպոտ սննդից, ալկոհոլից, գազավորված ըմպելիքներից։ Մսային սննդամթերքներն են շուտ փչանում. մարդիկ ուտելիքը մոռանում են սառնարանում պահեն։ Կրեմային խմորեղենից նույնպես կարևոր է խուսափել, եթե տեղում են պատրաստում, պետք է միանգամից էլ օգտագործեն, սառնարանում մեկ օրից ավելի չպետք է մնա»,- զգուշացնում է նա։
Վերջինս մանրամասնում է՝ թունավորման հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, թույլ կամ արագ սրտխփոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որովայնում ցավերը։ Կարող է նաև ավելանալ թքարտադրությունը, տեսողության խանգարումներ լինեն՝ աչքերի առաջ մշուշ, երկտեսություն, ինչպես նաև կարող է արագանալ սրտի աշխատանքը։ Այս ախտանշանները մեծերի և երեխաների դեպքում նույնն են։
Տնօրենի խոսքով՝ վերջին շրջանում սննդային թունավորման լուրջ դեպքեր, թեկուզ մահվան ելքով, չեն գրանցվել։ Եղել է, որ թունավորումը հիվանդի մոտ ծանր ընթանա, սակայն համապատասխան բուժումից հետո վիճակը կարգավորվել է։
Գրիգորյանը նաև նկատում է, որ հիմա բնակչությունը արագ է կողմնորոշվում և առողջության հետ կապված որևէ անհանգստության դեպքում անմիջապես դիմում է կա՛մ բժշկի, կա՛մ ահազանգում ծառայությանը․ «Մարդիկ կան, որ լավ իրազեկված չեն, կամ հարցը անուշադրության են մատնում, ու ոչ ճիշտ սննդի օգատգործման դեպքում նրանց մոտ առաջանում է թունավորում։ Ընդհանրապես, սննդային թունավորումից խուսափելու համար պետք է 2-3 լիտր հեղուկ օգտագործել, միրգ կամ բանջարեղենով սնվել, քիչ քանակությամբ սնունդ ընդունել և հաճախակի, այլ ոչ թե մի քանի ժամ ընդմիջումներով և միանգամից մի քանի բաժին»։
Ինչ վերաբերում է այն տարածված կարծիքին, թե սննդային թունավորման դեպքերը հաճախ գրանցվում են երեխաների մոտ էքսկուրսիաների ընթացքում, Գրիգորյանն ասում է՝ նման դեպքերը հիմնականում գրանցվում են մարզերում, քանի որ էքսկուրսիաները արվում են քաղաքից դուրս, և այդ դեպքում մարդիկ նախընտրում են սեփական միջոցներով դիմել տեղի բժշկական կենտրոններ։ Դա է պատճառը, որ նմանատիպ դեպքերը չեն ընդգրկվում վիճակագրության տվյալների մեջ։
Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ «Շտապօգնություն» ծառայությունը ռեսուրսների պակաս չունի, և որքան էլ կանչերը շատ գրանցվեն, ուշացման դեպքերի մասով խնդիրներ չեն առաջանում։
Վերջինս շեշտում է, որ ցանկացած դեպքում սննդային թունավորման ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել որևէ բժշկական կենտրոն, թեկուզ առողջության առաջնային օղակ՝ պոլիկլինիկա՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից
- Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով:
- Չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ:
- Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում:
- Ընտրել թարմ՝ ոչ ժամկետանց սննդամթերք:
- Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք՝ միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն:
- Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր:
- Առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):
- Սնունդը լավ եփել կամ տապակել առնվազն 700C պայմաններում:
- Պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք:
- Հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։
Ի՞նչ ուտել սննդային թունավորման դեպքում
Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փափուկ, անյուղ, դյուրամարս սննդատեսակներին՝ օգտագործելով վարսակի, բրնձի հիմքով շիլաներ, խաշած բանջարեղեն, կարտոֆիլ, հավի մսի արգանակ, բանան, աղի կերակուրներ և այլն։ Ստամոքսի խանգարման խորացումը կանխելու համար խուսափել տապակած, յուղոտ, համեմված ուտեստներից, քաղցր, կծու սննդից, կոֆեինից, ալկոհոլից ու նիկոտինից։
Մերի Խաչատրյան
Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան
Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան
ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը
Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի
Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները
Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել
Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է
Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում
Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է
Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը
Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)
Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է
ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի
Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված
AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին
Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա
Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան
«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել
Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել
Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին
Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի
Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ