Հայաստանի ներկայացուցիչն ընդունել է Օլիմպիական 33-րդ խաղերի կրակը. փոխանցումավազքը տեղի է ունեցել Վիլիե-Կոտրե պալատում

17/07/2024 schedule20:45

Հուլիսի 17-ին Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունել է Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։

եեեեեեեեեե.jpg (375 KB)

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։

Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև շքերթ, որին հաջորդել են «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։

Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտել է, որ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։

եե.jpg (720 KB)

Դեսպանը նշել է նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը և ընդգծեց, որ 2018թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։

ե.jpg (410 KB)

Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել նաև Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։

Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։

2018-2022թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։

Ս․թ․ հոկտեմբերի 4-ից 5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։

Տպել
1901 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)