Ինչու սպառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետը, ինչ խախտում էր թույլ տվել դատավորը. ԲԴԽ նախագահը մանրամասնել է

17/07/2024 schedule23:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են: 

ԲԴԽ-ն միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարություն՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ դատավորը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Ընդդիմությունը պնդում է, որ այս որոշումը քաղաքական հետապնդում է դատավորի նկատմամբ՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց՝ այդ որոշումը փոքր կաթիլ է աշխարհում այսօր տեսած բոլոր անարդարությունների օվկիանոսում:

«Հասարակության մի զանգվածի համար սա ուրախալի որոշում է: Ես հիշում եմ, թե ինչպիսի հարձակում տեղի ունեցավ ԲԴԽ-ի, ամբողջ դատական իշխանության նկատմամբ, երբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հայտարարվեց, որ կարճվում է վաղեմության ժամկետի հիմքվ, և, իհարկե, որոշումը ոչ թե այդ հարձակման արդյունքն է, որովհետև դրանք անվերջանալի են դատական իշխանության նկատմամբ, ուղղակի զուգակցվեց տարբեր հանգամանքներով:

Որոշումը կայացվեց էն ալիքի վրա, որ մարդիկ ասում էին՝ ինչու սպառվեց վաղեմության ժամկետը, որից հետո դատական դեպարտամենտը, որը նաև պարտավոր է իրականացնել մոնիթորինգ և վերահսկողություն, թե ինչ է կատարվում դատական համակարգում, իրականացրեց ուսումնասիրություն մի շարք գործերով, որտեղ հասարակությունն անվերջ քննադատում էր դատական իշխանությանը:

Նախարարությունը վարույթ հարուցեց, գործը բերեց ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ գտավ, որ էս որոշումը, էս գործը և Աննա Դանիբեկյանի արածը մեծապես հեղինակազարկել են դատական իշխանությանը: Եվ դա այնքան վտանգավոր է, որ կարող ենք ունենալ հարյուր հազարներով արդար վճիռներ, բայց մեկ հեղինակազրկող վճիռը հողին հավասարեցնի ամբողջ դատական իշխանության ու բոլոր դատավորների արածը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ի՞նչ խախտում էր թույլ տվել դատավորը, ի՞նչ է արել: Անդրեասյանն ասաց՝ ավելի շատ անգործություն է դրսևորել, պատշաճ քայլերը բացակայել են:

«Ոչ թե դիտավորությամբ, օրինակ, մեր կարծիքով, ձգձգել է կամ հատուկ նիստերը ուշացրել է կամ չի մասնակցել նիստերին, այլ, հակառակը, չի կանխել, չի ձեռնարկել միջոցներ, որ այդ ձգձգումն արհեստական տեղի չունենա: Ընդհանրապես մեր արդարադատության, մեր երկրի ամենամեծ պրոբլեմն այն է, որ թացը չորից գրեթե չի տարբերվում, և շատ քիչ մասնագիտական օբյեկտիվ քննարկում կա, որ մարդիկ հասկանան՝ որ հարցում ով ինչում է պատասխանատու:

Կարող է պարոն Քոչարյանն էլ դեմ լիներ, որ իր գործը ձգձգվում է: Թող շուտ կայացներ վճիռն իր որոշումով, իր խղճով, կապ չունի՝ ում օգտին: Այստեղ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ է թույլ տրվել, որ գործն այնքան ձգվի, որ հետո դառնա անիմաստ, արդարադատությունը ոչնչանա, և վարկաբեկվի մի ամբողջ երկրի դատական համակարգ»,- ասաց Անդրեասյանը:

Այսինքն՝ Դանիբեկյանը միտումնավո՞ր չի գործել՝ հարցին, ԲԴԽ նախագահն ասաց՝ եթե լիներ միտումնավոր, այլ խոսակցություն կլիներ: Նույնիսկ, եթե դա արվել է մասնագիտական անփութության կամ ուղղակի բարդ գործերը ճիշտ, օպերատիվ իրականացնելու կարողություն չունենալու պատճառով, միևնույն է, դատական իշխանության համար արդյունքը եղել է ողբալի:

«Ես չեմ հիշում ավելի սարսափելի քարկոծում դատական իշխանության, քան գոնե այս գործի հետ կապված: Սա անձի հարց չէ, տիկին Դանիբեկյանի մասին չէ խոսքը: Սա մարդկային վերաբերմունք է դատական իշխանության նկատմամբ: Սա մենք չենք արել որևէ խմբի գոհացնելու կամ չգոհացնելու համար: Սա ազդակ է բոլոր դատավորների համար»,- ասաց Անդրեասյանը:

Տպել
2339 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)