Եվրոպայի հետ վիզաների ազատականացման գործընթացը երկար սպասեցնել չի տա, առաջիկա 3-4 տարում դա հնարավոր է. Ռոբերտ Ղևոնդյան

18/07/2024 schedule21:00

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարևոր է համարում Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատված որոշումը, այն է՝ տարիներ տևած բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելը:

Ըստ նրա՝ մինչ այս անհանգստություն կար, որ ԵՄ 27 երկրներից Հունգարիան և Սլովակիան կարող էին դեմ լինել և հավանություն չտային:

«Այստեղ կարող ենք ընդգծել ՀՀ իշխանությունների արդյունավետ աշխատանքը։ Այն, որ նշված երկրները նույնպես համաձայնություն են տվել առաջարկին, հավանաբար խոսում է այն մասին, թե անհանգստություն չունեն Հայաստանի թեկնածության հետ կապված։ Օրինակ՝ «Խաղաղության հիմնադրամ»-ը երբ պետք է Հայաստանին գումար փոխանցեր, այդ ժամանակ ևս Հունգարիան վետո դրեց, հետո հանեց այն, որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳ նախարարը մեկնեց Հունգարիա: Այս հանգամանքից ելնելով՝ կարող ենք որոշակի ենթադրություններ անել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ այս գործընթացը Հայաստանի դեպքում երկար տարիներ չի պահանջի, քանի որ Հայաստանն արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել, և դրա շնորհիվ կարճ ժամանակում ազատականացումը կարող է իրականություն դառնալ․ «Բավական մեծ աշխատանք է կատարվել, և չեմ կարծում, թե այլ պահանջներ կլինեն։ Գուցե երեքից չորս տարի հետո ականատես լինենք վիզաների ազատականացմանը, ընդ որում, իմ կարծիքով, այդ տարիների մեջ կընդգրկվի այն ժամանակահատվածը, որքան տևել է առաջարկի ընդունմանը սպասելը, որովհետև ՀՀ-ն փաստացի աշխատել է, այլ ոչ թե սպասել։ Հարցեր միայն կարող են լինել մարդկանց ուղևորությունների, ենթակառուցվածքների և այլ օրենսդրական շրջանակների շուրջ, որպեսզի դրանք ևս համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին»։

Ինչ վերաբերում է այն չորս հիմնական պահանջներին, որոնք Բրյուսելը կարող է առաջադրել Հայաստանին, զրուցակիցը, առանձնացնելով դրանից մեկը՝ սահմանների կառավարումը, նկատում է․ «Խնդիրները այստեղ հավանաբար կապված են լինելու սահմանների անցանելիության կառավարման հետ, որովհետև, եթե ՀՀ-ն ունենում է ազատականացման ռեժիմ, ապա դառնում է տարանցիկ ճանապարհ այլ պետությունների ու կողմերի համար՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում։ Այսինքն՝ սահմանների կառավարում ասելով՝ կարող ենք հասկանալ հետևյալ դեպքը․ այն մարդիկ, որոնք չունեն վիզաների ազատականացման ռեժիմից օգտվելու հնարավորություն, փորձելու են գալ Հայաստան և դառնալ ՀՀ քաղաքացի, որպեսզի օգտվեն այդ ռեժիմից։ Ուստի նման գործընթացը պետք է կառավարելի լինի, որ հենց այնպես հնարավոր չլինի դառնալ քաղաքացի»։

Ղևոնդյանը փաստում է՝ ԵՄ-ն Հայաստանին այժմ տեսնում է որպես գործընկեր տարբեր մակարդակներում, մնացած հարցերը կախված են Հայաստանի իշխանությունների աշխատանքներից ու ձգտումներից։ Սակայն, եթե վիզանների ազատականացման հարցը կարող է շատ արագ կյանքի կոչվել, ապա Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացը, ըստ նրա, կարող է տևել հինգ տարուց ավելի։ Անդամակցության գործընթացը լայն պահանջներ է ենթադրում․ «Մեծ ծավալի փոփոխություններ են պետք՝ սկսած օրենսդրական դաշտից։ Եվ եթե այս տրամաբանության մեջ վիզաների ազատականացման գործընթացը մեկ տարի կարող է տևել, ապա մյուս հարցի քննարկումը վաղաժամ ավարտ չի կարող ունենալ»։

Քաղաքագետը ընդգծում է, որ պետությունը պետք է հավակնություն դրսևորի, եթե ցանկանում է լինել ԵՄ անդամ և փորձի գտնել ուղիներ, որպեսզի դա իրականություն դառնա՝ անկախ այն բանից՝ Եվրամիությունը իրականություն համարո՞ւմ է, թե՞ ոչ։

Նկատենք՝ այս պահին անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝ այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է որոշումը վերանայել։ Կա նաև ազատականացումը դադարեցնելու մեխանիզմ, որը, օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանի դեպքում:

Ի դեպ, խորհրդի նիստում Եվրամիության անդամ երկրները պաշտոնապես կհաստատեն նաև Հայաստանին Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որով Միությունը ոչ մահաբեր զինատեսակներ ու սարքավորումներ է տրամադրում անվտանգության ու կայունության համար։ Հայաստանի դեպքում նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Թե՛ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու, թե՛ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնելու որոշումը կայացվում է Հայաստանի ու Եվրամիության միջև սերտ բանակցությունների ֆոնին։

Անցած հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

Մերի Խաչատրյան

Տպել
1136 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)