Բանգլադեշում ցուցարարների հետ բախումների ժամանակ առնվազն 300 ոստիկան է տուժել

20/07/2024 schedule13:00

Բանգլադեշում առնվազն 300 ոստիկան է վիրավորվել Դաքքայում ցուցարարների հետ վերջին 24 ժամվա ընթացքում բախումների ժամանակ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության խոսնակ Ֆարուկ Հոսեյնը:

«Առնվազն 150 ոստիկան հոսպիտալացվել է, ևս 150-ին առաջին օգնություն է ցուցաբերվել», - Հոսեյնի խոսքերը մեջբերում է Firstpost լրատվական պորտալը: Նա հավելել է, որ ոստիկանությունը պայքարում է «հարյուր հազարավոր» ցուցարարների դեմ։

Միաժամանակ  կոնֆլիկտային գոտու վերածված  Բանգլադեշից փախչում են հնդիկ ուսանողները, որոնք սովորում են այս երկրի համալսարաններում (Բանգլադեշում ուսման վարձը շատ մասնագիտությունների համար ավելի էժան է, քան Հնդկաստանում): Ըստ Indian Express թերթի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 400 ուսանող Բանգլադեշի տարածքից անցել է հնդկական կողմ՝ վախենալով Դաքքայում և այլ քաղաքներում, որտեղ նրանք սովորում են, անկայուն վիճակից:

Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը հայտնել էր, որ ներկայումս Բանգլադեշում մոտ 15 հազար հնդիկ կա, այդ թվում՝ 8,5 հազար ուսանող։

Բանգլադեշում շարունակվում են բախումները ուսանողների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվել է  105 մարդ, որոնցից առնվազն 55-ը՝ մայրաքաղաքում։

Ամբողջ երկրում պարետային ժամ է հայտարարվել, զորքեր են ուղարկվել Դաքքա և այլ քաղաքներ։

Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են այս ամսվա սկզբին այն բանից հետո, երբ ամբողջ երկրի մասնավոր և պետական համալսարանների հարյուրավոր ուսանողներ բողոքել են 1971 թվականի Անկախության պատերազմին մասնակցած ազատամարտիկների հարազատների աշխատանքի քվոտաների դեմ: Դրանք համարվում էին խտրական:

170 միլիոնանոց երկրում գրեթե 32 միլիոն երիտասարդ գործազուրկ կամ թերուս է։ Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում գործազրկության դեմ պայքարելու համար և պահանջում են վարչապետի հրաժարականը։

Տպել
740 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)