Ինչու ընտրապայքարից դուրս եկավ Բայդենը, ինչ կլինի Թրամփի ընտրվելու դեպքում. մեկնաբանում է Առաքելյանը

22/07/2024 schedule22:00

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարը թողնելու գլխավոր պատճառը առողջական խնդիրներն են:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների ներքաղաքական իրադարձությունները:

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ»՝ վերջինս նկատում է, որ այն, ինչ ասում է Թրամփը, սովորաբար չի համապատասխանում իրականությանը:

«Բայդենի նախագահության տարիները ուղեկցվել են պանդեմիայով, բայց դրանով հանդերձ՝ նրա նախագահության ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունը գտնվում էր ամենաբարձր մակարդակի վրա, դա փաստում են անգամ տնտեսագետները»,- նշում է զրուցակիցը:

Միևնույն ժամանակ Առաքելյանն ասում է, որ Թրամփը և նրա թիմը հայտնվել են բավականին բարդ իրավիճակում:

«Թեև նրանք կարծում էին, որ Բայդենը կարող է դուրս գալ ընտրապայքարից, սակայն քիչ հավանական էին համարում, իսկ այժմ, ի դեմս Քամալա Հարրիսի, տեսնում են բավականին լուրջ թեկնածուի՝ քաղաքական լուրջ հետագծով: Բացի քաղաքական կենսագրությունը, նաև շատ կարևոր է նրա կին լինելու հանգամանքը. Նահանգները մինչ այս պահը չի ունեցել կին նախագահ: Մեկ այլ առավելություն էլ կա՝ նա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, ինչը նույնպես կարևոր հանգամանք է՝ հատկապես հաշվի առնելով Թրամփի, նրա փոխնախագահի և վերջինիս թիմի ռասիստական հայտարարությունները: Կարծում եմ՝ դեմոկրատները փոխնախագահի պաշտոնում էլ լուրջ թեկնածու կառաջադրեն, և այս տանդեմով Թրամփը շանսեր չունի անցնելու»,- տեսակետ է հայտնում բանախոսը:

Քաղաքագետը ընդգծում է ևս մի կարևոր բարոյական հանգամանք. «Փաստացի Թրամփին քրեական օրենսգրքի 34 կետերով մեղավոր են ճանաչել, նա դատապարտված հանցագործ է: Մի կողմից ընտրապայքարի մեջ է դատապարտված քրեական հանցագործը, մյուս կողմից՝ նախկին դատախազը, որը պաշտպանել է օրենքն ու իրավունքը: Այս առումով էլ խորհրդանշական է, և Քամալա Հարրիսն ունի առավելություններ: Բնականաբար, այս ամենը խառնելու է Թրամփփի և նրա թիմի խաղաքարտերը, ինչպես նաև ի չիք են դառնալու այն մարդկանց հույսերը, որոնք Թրամփի գալու հետ են կապում իրենց քաղաքական կեղտոտ նպատակները»:

Խոսելով ստեղծված իրավիճակից Ռուսաստանի օգտվելու մասին՝ Էդգար Առաքելյանն ասում է՝ բնականաբար, Պուտինի սիրելի և ցանկալի նախագահի թեկնածուն Թրամփն է, Ալիևը նույնպես նրա ընտրության հետ մեծ հույսեր է կապում:

«ՌԴ-ն չի թաքցնում իր համակրանքը Թրամփի նկատմամբ. օրերս Շուշիում՝ Ալիևի հրավիրած բեմականացված ասուլիսի ժամանակ, վերջինս էլ չթաքցրեց իր նախապատվությունը, և, բնականաբար, նրանք ունեն կոնկրետ սպասելիքներ: Թրամփը նաև անձնական հարաբերություններ ունի Ալիևի նախկին փեսայի հետ, նրանք նաև բիզնես առնչություններ ունեն, և Թրամփի գալու պարագայում, իհարկե, կփորձեն ՀՀ-ի դեմ սանձազերծել հերթական ագրեսիան: Թրամփի գալով՝ չեմ բացառում, որ Իսրայելը կհարվածի Իրանին, որում կներգրավվի նաև ԱՄՆ-ն, ինչը մեզ համար չափազանց վտանգավոր է»,- ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ ցանկացած պարագայում Հայաստանը պետք է հույսը իր վրա դնի. «Բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ միջազգային կոնյուկտուրայից շատ բան է կախված: Թրամփը հայտարարում է, որ ուկրաինական ճակատում կգնան խաղաղության, իսկ դա փաստացի զիջում է՝ Ուկրաինայի հանձնում, որը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլ՝ Եվրոպայի անվտանգության համար: Եթե Պուտինը հասնի իր նպատակին Ուկրաինայում, ապա նրան ոչինչ չի խանգարի առաջ գնալ այս անգամ Մերձբալթյան պետություններում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում: Ըստ էության՝ Թրամփն արձակելու է Պուտինի, Ալիևի ձեռքերը, որոնք այսօր հայտարարում են, թե միջազգային հարաբերություններում բան է փոխվել և ուժով հնարավոր է հարցեր լուծել: Թրամփը փաստացի իրենց տալիս է ուժով հարցեր լուծելու քարտբլանշ»:

Վերջինիս կարծիքով, սակայն, վերոնշյալ սցենարը քիչ հավանական է, քանի որ Հարրիսի շանսերն ավելի մեծ են:

«Հարրիսը սենատոր աշխատած տարիներին եղել է ամենապրոհայկական քաղաքական գործիչներից մեկը և, ըստ էության, ԱՄՆ պատմության մեջ առաջին փոխնախագահը, որ պաշտոնապես դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և մշտապես հանդես է եկել պրոհայկական շահերի դիրքերից: Այդ առումով ամենաիդեալական տարբերակը կլիներ, որ նախագահի թեկնածու լիներ Հարրիսը, փոխնախագահ՝ Կալիֆոռնիայի նահանգապետը: Այնուամենայնիվ, Հարրիսի ընտրվելու պարագայում ունենալու ենք ՀՀ բարեկամ Միացյալ Նահանգներ»,- եզրափակում է քաղաքագետը:

Տպել
2517 դիտում

Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան

Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ

Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը

Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի

Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները

Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում

Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է

Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)

Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա

Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան

«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի

Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)