Երևան
0 °C
Հուլիսի 18-ի երեկոյան Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ բռնությունների կիրառման և 2 ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին նշված միջադեպի 6, ավելի ուշ՝ ևս 1 մասնակից։
«Նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում նշված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17-ից 45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը:
Նշվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր։ Հասնելով այնտեղ՝ վերջիններս ներկայացել են և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:
Տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել նրանցից ոմանց։ Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Սակայն վիճաբանության մասնակիցները կրկին հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, որի ընթացքում նրանցից երկուսը՝ Արամուս բնակավայրի բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական ․․․ գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի ․․․ նկատմամբ բռնություն գործադրելը)։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք արգելանքից ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները, խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Ոստիկանության համապատասխան ծառայողներին նաև տրվել են հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան
Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան
ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը
Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի
Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները
Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել
Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է
Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում
Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է
Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը
Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)
Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է
ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի
Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված
AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին
Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա
Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան
«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել
Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել
Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին
Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի
Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ