ՄԻՊ-ն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Տավուշ. ինչ հարցեր են քննարկվել

05/08/2024 schedule18:16

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ:

Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիներին, կանանց զբաղվածությանը, բնապահպանական իրավունքներին, բռնի տեղահանված անձանց իրավունքներին վերաբերելի հարցերին: Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Տավուշի մարզում հնարավոր կլինի շարունակաբար իրականացնել տարատեսակ ծրագրեր:

454311023_820375340281400_2178866349454454246_n.jpg (95 KB)

Ֆրանսուազ Ժակոբը ևս կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել մարզերում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը:

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպում ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ:

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբը հանդես են եկել ողջույնի խոսքով:

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է:

«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

454012354_820375450281389_443941907964347615_n.jpg (171 KB)

Քննարկման ընթացքում, ի թվս այլնի, բարձրաձայնվել են խնդիրներ` կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայությունների տրամադրման, ֆիզիկական միջավայրի մատչելիության, համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովման և մի շարք այլ հարցերի հետ:

«Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը:

Տավուշյան այցի ավարտին Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը:

Այց է իրականացվել նաև խնամատար ընտանիք, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները:

Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
529 դիտում

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է