Հոսանքն անընդհատ անջատվում է, ներկայացումները՝ կիսատ մնում, տեխնիկան՝ փչանում. Օպերային թատրոնը դժգոհ է ՀԷՑ-ի աշխատանքից

09/08/2024 schedule21:33

Հայաստանում էլեկտրամատակարարման անջատումների հետ կապված խնդիրը նորություն չէ․ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել բողոքները ՀԷՑ-ից, երբեմն լինում են դեպքեր, երբ մայրաքաղաքի այս կամ այն հատվածում առանց զգուշացումների և երկար ժամանակով լույս չի լինում։

Առհասարակ, գրեթե չկան օրեր, երբ չեն լինում Երևանում ու մարզերում պլանային անջատումների վերաբերյալ հաղորդագրություններ: Սրան գումարվում են նաև ոչ պլանային և վթարային անջատումները:

«Հայկական ժամանակ»-ն օրեր առաջ արձանագրել էր՝ էլեկտրաէներգիայի անջատումներով պայմանավորված՝ պարբերաբար արձանագրվում են լուսացույցների խափանման աշխատանքներ, դրանք երբեմն մի քանի ժամ չեն գործում՝ երթևեկությունն անելով կաթվածահար, ստեղծելով վթարային իրավիճակներ:

Այժմ պարզվում է, որ լույսերի անջատումների հարցը ավելի լայն շերտերի է անհանգստացնում ու դնում անհարմար իրավիճակների մեջ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից ևս ահազանգում են էլեկտրաէներգիայի մատակարարման հաճախակի անջատումների մասին, ինչի պատճառով ընդհատվում են նաև թատրոնում կայանալիք ներկայացումները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի շենքի շահագործման գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբայանը ներկայացնում է՝ էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրը սկսվել է ամռան սկզբից։ Ցերեկային անջատումների ժամանակ տուժում են թատրոնի անձնակազմի փորձերը, երեկոյան ժամերին՝ չեղարկվում են ներկայացումները։

«Հանդիսատեսին չենք կարողանում բացատրել։ Ոմանք խնդիրը հասկանում են, ըմբռնումով են մոտենում, բայց որոշները՝ ոչ։ Պլանային անջատումների ժամանակ մենք նախապատրաստվում ենք, դիմում ենք անհրաժեշտ գործողությունների, որ որևէ վնաս չկրենք, բայց երբ անջատումները անկանխատեսելի են լինում, առանց զգուշացումների, ամեն ինչ տուժում է։ Հոսանքը գնում է, վերականգնումը տևում է մեկ ժամ, այդ ընթացքում պետք է տեխնիկաները նախկին վիճակի վերադարձնենք, ծրագրավորենք նորից, լուսային վահանակը կարգավորենք, ուստի երբեմն հանդիսատեսին սպասեցնում ենք 40 րոպե կամ մեկ ժամ, լինում է, որ ստիպված դուրս են գալիս թատրոնից»,- ասում է նա։

Հոսանքի անջատում եղել է նաև օգոստոսի 7-ին, երբ թատրոնում կայացել է Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած բալետային հրավիրյալ խմբի ներակայացումը։ Ըստ թատրոնի փոխտնօրենի՝ ներկայացման սկսվելուց 15 րոպե հետո լույսերն անջատվել են, մեկ ժամից ավելի վերականգնել հնարավոր չի եղել, և ներկայացումը հանվել է, հանդիսատեսից ներողություն են խնդրել ու ճանապարհել տուն․

«Տուն ուղարկեցինք քաղաքացիներին, այլ բան անել չէինք կարող։ Առաջարկել ենք մյուս օրը գալ կամ տոմսերը հետ վերադարձնել։ Բալետի խումբը մեզ մոտ է օգոստոսի մեկից և մինչև օգոստոսի 18-ը ամենօրյա ներկայացումներով պետք է հանդես գա։ Մայիսին էլ ունեինք խումբ Անգլիայից հյուրախաղերով ժամանած, նույն վիճակում հայտնվեցինք, նորից մեկ ժամ սպասում էինք, որ վերականգնվեն լույսերը»,- նշում է Աղաբաբյանը։

Վերջինս նկատում է, որ նման դեպքերը վնաս են հասցնում թատրոնի հեղինակությանը։ Դժվար է արտերկրից ժամանած արտիստներին բացատրել, թե ինչ է կատարվում, ինչու հոսանք չկա։

«Բողոքներ, իհարկե, լինում են։ Արտիսիտներն ամբողջ օրը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստվում են, որ ելույթ ունենան, դուրս են գալիս բեմ, 10-15 րոպե հետո լույս չի լինում, ամեն ինչ ի չիք է դառնում։ Սթրեսային իրավիճակ է ստեղծվում, մենք էլ ենք նեղվածություն զգում մեր կողմից, որովհետև մեր դաշտում է խնդիրը։ Մարդիկ չեն կարողանում իրենց պլանային ելույթներն ունենալ։ Իսկ այդ ելույթների համար էլ պայմանագրեր են գործում մեծ գումարներով, որոնք մենք պարտավոր ենք վճարել։ Այսինքն՝ մենք էլ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական վնասներ ենք կրում»,- նշում է նա։

Ըստ պատասխանատուի՝ թատրոնի հանդիսատեսը նույնպես հիասթափվում է, քանի որ երեկո է հատկացնում իր օրը թատրոնում անցկացնելու համար, բայց չի կարողանում և ելույթների փոխարեն ներողությունների շարան է ստանում։

Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով նաև գույքային վնաս են կրում․ «Այս պահին դեռ վաղ է նշել արժեքը, թե որքան գույքային վնաս ունենք, հարցումների փուլում ենք, ամբողջ տեխնիկան արտասահմանյան արտադրության է։ Պետք է հասկանանք, թե վերականգնումը որքան կարժենա»։

Թատրոնը դիմել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, օգոստոսի 9-ին տեխնիկական հերթապահ խումբ է եկել, որ ուսումնասիրի խնդիրը:

«Այսօր անխափան էլեկտրամատակարարում ենք ունեցել։ Այսինքն՝ վթարից հետո անխափան լույս ունենք։ Պետք է ուսումնասիրություն կատարվի, որ մեզ պատասխան տան։ Եթե քաղաքում էլեկտրամատակարարումը նորմալ է լինում, նորմալ աշխատում ենք, եթե խնդիր կա, դա ազդում է նաև մեզ վրա»։

Թատրոնի շենքի շահագործման գծով տնօրենի տեղակալը ասում է՝ երկուշաբթի հանդիպում ունեն նաև ընկերության ներկայացուցիչների հետ։ Խնդիրը պետք է լուծում ստանա, համոզված են նրանք, քանի որ ՀԷՑ-ին նաև պահանջ են ներկայացնելու՝ ո՞վ է փոխհատուցելու վնասված գույքի համար։ Գալիք հանդիպումից հետո նաև պարզ կլինի՝ դիմո՞ւմ են իրավապահ մարմիններին, թե՝ ոչ։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից էլ ի պատասխան ասում են, որ խնդիրը, ինչի մասին բարձրաձայնում է թատրոնը ու պահանջներ ներկայացնում, հենց թատրոնի խնդիրն է։ Ըստ ՀԷՑ-ի՝ ընդհատումները պայմանավորված են թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգի բերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:

«Հայկական ժամանակ»-ին ընկերությունից հարցի վերաբերյալ տվել են հետևյալ պատասխանը․

«Ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:

Ինչ վերաբերում է օգոստոսի 7-ին տեղի ունեցած բալետային ներկայացման ընթացքում արձանագրված էլեկտրամատակարարման ընդհատմանը, ապա ընկերության աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: «ՀԷՑ» ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել»։

ՀԷՑ-ը նաև առաջարկում է թատրոնին տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ թատրոնին հնարավորինս աջակցելու համար:

Մերի Խաչատրյան

Տպել
1956 դիտում

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել