Երևան
12 °C
Ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
«Իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ Վանաձորի 21-ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին՝ հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ, չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված «MERCURY» մոդելի 12 լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ։
Արդյունքում, 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի վերոհիշյալ արագային ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսիհեմոգլոբին թույնի հետևանքով օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 26-ամյա կինը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՍՊ ընկերության փականագործին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները
Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր
Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել
Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն
Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն
Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT