Բացահայտվել են էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության դեպքեր. 7 անձի մեղադրանք է ներկայացվել

12/09/2024 schedule12:58

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ հյուսիսարևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000 մ, 3000 մ և 1500 մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4 միլիոն 400 հազար ՀՀ դրամի վնաս։

«2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն մասին, որ իր ծանոթ, Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչը նախօրեին առաջարկել է իրեն պատկանող «ԳԱԶ 53-12» մակնիշի բեռնատարով, որոշակի վարձատրության դիմաց, Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների և Ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ նշված գողությունները և գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից:

Մասնավորապես` քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի վեց անդամները, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են, նախնական համաձայնության գալով, ձեռնամուխ են եղել խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, իսկ գողացված մալուխները խմբի անդամներից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Այնթապ բնակավայրում գտնվող մետաղի ընդունման կետ։

Նախաքննության ընթացքում ընդհանուր թվով 7 անձ ձերբակալվել է, ովքեր կատարվածի վերաբերյալ տվել են մանրամասն խոստովանական ցուցմունքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված անձանց ներկայացվել է մեղադրանք:

Մեկ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ չորսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
3230 դիտում

Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո

Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Պուտինի ուղերձը

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

Վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց

Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը հրապարակել է իր և որդու երկխոսությունը

Ինչպես Նորակերտի նախկին բուժամբուլատորիան հնարավոր եղավ դարձնել «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում

Այսօր կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. Ստեփանյանը մանրամասնել է՝ որն է դա

Հրդեհ է բռնկվել Հունաստանի նավթավերամշակման գործարանում. մարման աշխատանքում նաև ուղղաթիռներ են ներգրավվել

Նորակերտում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել. ԱՍՀ նախարարն ու Արմավիրի մարզպետը ևս մասնակցել են արարողությանը

Նոր ձևավորվող ՆԳՆ ուսումնական հաստատության կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է

Ֆինլանդիայից Հայաստան ժամանած մասնագետը նպատակ ունի նպաստել Հայհիդրոմետի նոր կառուցվածքի մշակմանը

Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին

Ինչ հիվանդություններ է առաջացնում ծխելը. դրա հետևանքով ՀՀ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներին ներկայացվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը

Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով մահացածների թվում երեխաներ կան. տուժածների թիվը հասել է 2800-ի (տեսանյութ)

Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները. վիրավորների թվում է Իրանի դեսպանը

Բասկետբոլի ԱԱ. մեկնարկել է Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով

Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian

Երևան. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում. Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur-ի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին

Լոռիում հարկադիր քարաթափում կիրականացվի

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև

Արտակարգ դեպք «Ջրաշխարհ»-ի մոտ. հրդեհ է բռնկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայում

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 17-ին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից ռուսական լրատվամիջոցների արգելափակմանը. Պեսկով

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը արգանդի՝ 10կգ կշռող միոմա է հեռացվել

Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի

Վարչապետը հանձնարարել է 2025 թվականի պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի. խորհրդակցություն է տեղի ունեցել