Ձեռքին՝ ատրճանակ, մարմնին՝ բազմաթիվ կրակոցների տեղեր. Նորագավիթում 26-ամյա երիտասարդի սպանության գործով անցնում է 7 անձ

17/09/2024 schedule14:12

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններով պարզվել էին քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը Ս.Հ.-ն է, մյուսները վերջինիս ընկերները՝ Հ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Է.Մ.-ն:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ սուպերմարկետի առջևի հատվածում հայտնաբերվել էին պարկուճներ և գնդակներ, տուժողի դիակի արտաքին զննությամբ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել էին դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել էին մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։

Ձեռք բերված փաստերի համադրությամբ որոշում է կայացվել քրեական վարույթներ նախաձեռնելու մասին, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել էին վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել էր, որ միջադեպի պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մ.Խ.-ի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:

Վերջինս, տեղեկանալով նշված չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով Մ.Խ.-ին կյանքից ապօրինի զրկելու՝ Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մ.Խ.-ն:

Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, մի խումբ անձանց հետ դարանակալել էին՝ սպասելով նպաստավոր պահի:

Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մ.Խ.-ի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել էր վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, ում միացել էր Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով Մ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար վերջինիս զրկելով կյանքից։

Քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական ու վարութային գործողությունների արդյունքում հավաքված փաստական տվյալների հիման վրա ավելի վաղ երկու անձի մեղադրանքներ էին ներկայացվել․ Ս.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, իսկ վերջինիս ընկերներից Ն.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս կալանավորվել էին:

Հ.Մ.-ի և Է․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննության ընթացքում Է․Մ-ն հայտնաբերվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք, և նա ևս կալանավորվել է։

Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից ևս երեք անձի ինքնությունը: Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից մեկը՝ Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մյուս երկու անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Այդ նպատակով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով՝ երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է։   

26.jpg (63 KB)

սպանված Մհեր Խաչատրյանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, և կա զոհ։

Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Սպանվածը Նորագավիթ թաղամասի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 26-ամյա Մհեր Խաչատրյանն է եղել:

Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքից:

Տպել
3689 դիտում

Հայաստանի դեսպանը «Բարեկամության շքանշան»-ներ է հանձնել ֆրանսիացի խորհրդարանականներին

Կատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա Հակոբյան

Լիբանանում հաղորդակցության սարքերի վերջին պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշակի ժամերի փակ է լինելու

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել (լուսանկար)

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Անգլիայի նկատմամբ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Քննարկվել են ՀՀ-ում ընթացող շինաշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ներգրավածության հարցերը

Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պատրաստ է, ամենակարևորը այն իրականացնելու վճռականությունն է. Զելենսկի

Դեսպան Ամանին փեյջերի պայթյունից տեսողությունը չի կորցրել. Իրանը հերքել է տարածված լուրերը

Երևանի գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է. տեղը տրամադրվում է անվճար (տեսանյութ)

ՌԴ-ն ուզում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ ՀՀ-ում, անընդհատ զինված հեղաշրջումների փորձ է անելու. Միսկարյան

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր. ԱՄՆ դեսպան

Քաղցկեղը հաղթահարած Ուելսի արքայադուստրը վերադարձել է աշխատանքի

Ներկայացվել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը. քաղաքական խորհրդակցություններ Բրատիսլավայում

1990-ին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ. մահացել է Սալվատորե Սկիլաչին

Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել. տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք, պետք է խիզախենք և ՀԱՊԿ-ի մասով կայացնենք քայլը. Խալաթյան

Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն հասարակական տրանսպորտի ոլորտում. հուշագիր է ստորագրվել

Հեռահաղորդակցության միջոցների նոր պայթյուններ Բեյրութում և հարավային Լիբանանում. հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա. Պապոյանն Արմավիրում հետևել է մթերումների ընթացքին, քննարկել առկա հարցերը

Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը. ՀՀ նախագահը պարգևատրել է Միխայել Ռոթին

Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվել

«Թեժ աշնան» վրա լցված սառը ջուրը․ Ալխաս Ղազարյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

Մինչ ընդդիմությունը պատրաստվում է, ՀՀ-ում հեղաշրջման փորձ նախապատրաստող զինված խումբ է բացահայտվում. Հովհաննիսյան

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվում է ծառայակիցը

Աննա Հակոբյանը «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած հյուրերի հետ այցելել է Մատենադարան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը

ՀՀ ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Քոչարյան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան ռուս հաքերների կողմից կոտրելու հայտարարությունը ստուգվում է

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. ավտոմեքենաները հայտնվել բնակչի հողամասում, կա վիրավոր

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման (լուսանկարներ)

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հարկադիր քարաթափում է իրականացվելու

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է