Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հնդկաստանի 2 քաղաքացի է կալանավորվել

17/09/2024 schedule16:30

Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով )  քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված ծավալուն քննչական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով «a-PVP» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձինք թվով 120 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված թմրամիջոցներ են ձեռք բերել, որոնց մի մասի հետազոտությամբ դրանք եղել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 8,22 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց։

bezimeni-5.jpg (110 KB)

Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ հիշյալ անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է թվով 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ թվով 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և առաջադրվել մեղադրանք (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով):

Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնց բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրչության մեջ:

Տպել
2779 դիտում

Հայաստանի դեսպանը «Բարեկամության շքանշան»-ներ է հանձնել ֆրանսիացի խորհրդարանականներին

Կատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա Հակոբյան

Լիբանանում հաղորդակցության սարքերի վերջին պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշակի ժամերի փակ է լինելու

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել (լուսանկար)

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Անգլիայի նկատմամբ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Քննարկվել են ՀՀ-ում ընթացող շինաշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ներգրավածության հարցերը

Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պատրաստ է, ամենակարևորը այն իրականացնելու վճռականությունն է. Զելենսկի

Դեսպան Ամանին փեյջերի պայթյունից տեսողությունը չի կորցրել. Իրանը հերքել է տարածված լուրերը

Երևանի գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է. տեղը տրամադրվում է անվճար (տեսանյութ)

ՌԴ-ն ուզում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ ՀՀ-ում, անընդհատ զինված հեղաշրջումների փորձ է անելու. Միսկարյան

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր. ԱՄՆ դեսպան

Քաղցկեղը հաղթահարած Ուելսի արքայադուստրը վերադարձել է աշխատանքի

Ներկայացվել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը. քաղաքական խորհրդակցություններ Բրատիսլավայում

1990-ին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ. մահացել է Սալվատորե Սկիլաչին

Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել. տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք, պետք է խիզախենք և ՀԱՊԿ-ի մասով կայացնենք քայլը. Խալաթյան

Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն հասարակական տրանսպորտի ոլորտում. հուշագիր է ստորագրվել

Հեռահաղորդակցության միջոցների նոր պայթյուններ Բեյրութում և հարավային Լիբանանում. հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա. Պապոյանն Արմավիրում հետևել է մթերումների ընթացքին, քննարկել առկա հարցերը

Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը. ՀՀ նախագահը պարգևատրել է Միխայել Ռոթին

Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվել

«Թեժ աշնան» վրա լցված սառը ջուրը․ Ալխաս Ղազարյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

Մինչ ընդդիմությունը պատրաստվում է, ՀՀ-ում հեղաշրջման փորձ նախապատրաստող զինված խումբ է բացահայտվում. Հովհաննիսյան

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվում է ծառայակիցը

Աննա Հակոբյանը «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած հյուրերի հետ այցելել է Մատենադարան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը

ՀՀ ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Քոչարյան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան ռուս հաքերների կողմից կոտրելու հայտարարությունը ստուգվում է

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. ավտոմեքենաները հայտնվել բնակչի հողամասում, կա վիրավոր

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման (լուսանկարներ)

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հարկադիր քարաթափում է իրականացվելու

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է