Երևան
12 °C
Միացյալ Նահանգերի կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հավելելով, որ օրինագծի համաձայն՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծվելու է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կորցրած եկամուտները փոխհատուցելու համար:
«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ պետք է ապահովվի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Լեռնային Ղարաբաղի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։
Նա ընդգծել է, որ իր այս օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ։
Կոնգրեսական Շիֆի նախաձեռնությանը միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը և այլ կոնգրեսականներ։
Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հետևյալ կետերով. Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել՝ պահանջելով էթնիկ զտման ենթարկված հայերին փոխհատուցում տալ, Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ կորցրած գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։
«Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ իրականացնելու համար այս վճարումները»,- նշվում է Շիֆի նախաձեռնության մեջ։
Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է ԼՂ վերադարձի իրավունքը՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի ենթադրի հայկական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրումն ադրբեջանական կողմին. ԼՂ հայերը իրավունք են ունենալու պահանջել իրենց տների ու բիզնեսների նկատմամբ իրավունքները:
Կոնգրեսում ներկայացված հայտարարության մեջ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի հայաթափման առաջին տարելիցին, Ադամ Շիֆը նշել է.
«Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի այն ահռելի հումանիտար ճգնաժամի համար, որը ստեղծվեց շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով: Բաքուն պետք է ազատ արձակի պատանդներին ու բանտարկյալներին և պարտավորվի պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Նա պետք է ապահովի Արցախում ունեցվածք ունեցողների՝ իրենց նախնյաց տուն վերադառնալու և իրենց կյանքը վերակառուցելու իրավունքը: Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախից հեռացածների կորցրած եկամուտները փոխհատուցելու պատասխանատվությունը։ Այս փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ վերացնել կյանքի խաթարումը, բայց դա կարևոր սկիզբ է՝ անդրադառնալու նրանց ներկայիս տառապանքներին, ովքեր այդքան շատ բան են կորցրել»:
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիասնական տեսլական ձևավորելը և համակարգի աշխատանքը բալանսավորելը 2025-ի մեր կարևոր թիրախներից է. ՊԵԿ նախագահ
Լավ կլինի Սլուցկին ծանոթանա Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Խանդանյան
Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենաները բախվել, ընկել են ջրատարը. 6 վիրավորների մեջ երեխաներ կան
Ցավակցում եմ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին. վարչապետ
Ոստիկանները և փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը
Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը
2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել
Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին
«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին
Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ
Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ
Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը
Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ
Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան
ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը
Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ
58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար
Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ
Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին
Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել
Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված
Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ
Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ
2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ
Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT