Բոլորն ուզում են՝ լինի ճչացող, քաղաքի տեսքը պահել է պետք. ինչու են Երևանում ապամոնտաժվում մեծ գովազդային վահանակները

22/09/2024 schedule19:00

Երևան քաղաքում այլևս տեղեկատվական դաշտով մեծ վահանակներ չեն տեղադրվելու, իսկ շենք-շինությունների վրա տեղադրվածները չպետք է ծածկեն կառույցները: Սրանք այն նոր չափորոշիչներն են, որով Երևանի քաղաքապետարանը մի քանի ամիս է, ինչ իրականացնում է մայրաքաղաքի փողոցների մեծ գովազդային վահանակների ապամոնտաժումը:

Քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամանակ էր տվել, որպեսզի իրենց գովազդային վահանակները փոփոխեն ու սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնեն։ Փետրվարից էլ ավագանու անդամներին լիազորություն է տրվել արտաքին գովազդային կանոնակարգում չափորոշիչներ սահմանել։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ հստակ չափորոշիչներ են դրված, թե, օրինակ, կապված վահանակի տեղեկատու դաշտի չափից, ինչ հատվածներում այն կարող է տեղադրվել, ինչ չափի և միմյանցից ինչ հեռավորության վրա պետք է լինեն:

Վերջինս դժվարանում է հստակ ասել, թե այս պահի դրությամբ մայրաքաղաքում ընդհանուր որքան գովազդային վահանակ է ապամոնտաժվել, սակայն վստահեցնում է՝ մեծ թվով։ Իսկ 2023 թվականին Երևանում ապամոնտաժվել է համապատասխան թույլտվություն չունեցող 5670 արտաքին գովազդ:

«Նախքան պահանջը ուժի մեջ մտնելը, հանդիպել ենք տնտեսվարողների հետ, նրանց ներկայացրել բոլոր չափորոշիչները։ Բոլորը ծանուցվել են նոր չափորոշիչների և կանոններին համապատասխան փոփոխություններ իրականացնելու մասին: Ապամոնտաժումը իրականացնում են թե՛ համայնքները, թե՛ կազմակերպությունները, որոնք զբաղվում են գովազդների ապամոնտաժմամբ։ Երևանում տեղադրված գովազդային վահանակները հիմնականում ապամոնտաժվել են։ Մեզ մնացել է Իսակովի պողոտայից մինչև օդանավակայան տանող ճանապարհը, Աշտարակի խճուղին: Մի քանի տեղ էլ ունենք Երևանում, օրինակ՝ Կոմիտասի պողոտայում երկու հատ կա դեռ, որոնք տեխնիկական հարցեր ունեն, բայց շուտով կհեռացվեն»,- ասում է նա։

Վերջինս շեշտում է՝ քաղաքապետարանը չի արգելում, որ մայրաքաղաքում արտաքին գովազդներ լինեն, դրանք կարող են տեղադրվել, սակայն փոքր չափի վահանակների տեսքով, որոնք համահունչ կլինեն քաղաքի ճարտարապետությանը և չեն աղավաղի այն։

Ըստ Առաքելյանի՝ ամենաշատ գովազդները Կենտրոն վարչական շրջանում են տեղադրված եղել, հաջորդը Արաբկիրն է, Աջափնյակը, Շենգավիթը․ «Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության հիմնական առաքելությունը գովազդների տեղադրման թույլտվությունների տրամադրումն է, որն ուզում ենք առաջիկայում դարձնել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Այսինքն՝ տնտեսվարողը կարողանա էլեկտրոնային ներկայացնել դիմումի եղանակն ու անհրաժեշտ փաստաթղթերը»։

Զրուցակիցը նշում է, որ գովազդային վահանակները տնտեսվարողների գույքն են, և նրանք պետք է որոշեն՝ ինչ են անելու դրանք:

Ըստ Առաքելյանի՝ եթե տնտեսվարողը համաձայն չի լինում վահանակների ապամոնտաժման հետ, ազատ է բողոքարկելու որոշումը, սակայն մինչ օրս նման դեպքեր չեն արձանագրվել․ «Կան տնտեսավարողներ, որոնք դժգոհում են, ամեն դեպքում դրանք տեղադրելու համար մեծ ծախսեր են արել, բացի դրանից՝ յուրաքանչյուրն ուզում է, որ իր գովազդը լինի ճչացող գույներով, աչքի ընկնող, բայց բացատրում ենք, իրենք էլ են զանգում մեր վարչություն՝ մանրամասներին տեղեկանալու համար, պարզաբանում ենք, ու խնդիր չի լինում։ Դժվարությամբ են ընդունում համեստ տեսքով գովազդային վահանակ ունենալու միտքը, հետո որ նոր չափորոշիչով են տեղադրում, իրենք էլ են խոստովանում՝ այդպես շքեղ տեսք ունի գովազդը»։

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի պաշտոնակատարը ընդգծում է՝ չեն եղել նաև այնպիսի դեպքեր, երբ ապամոնտաժելուց հետո տնտեսվարողը կրկին նախկին գովազդային վահանակը անօրինական կերպով տեղադրի։ Սակայն եթե նման դեպք արձանագրվի, դա հայտնաբերվի, կատարողը վարչական տույժի կենթարկվի 100 դրամի չափով։ Վերահսկողությամբ զբաղվում է թե՛ տվյալ բաժինը, թե՛ վարչական շրջանների համապատասխան բաժինները։

Ըստ Առաքելյանի՝ քիչ չեն նաև շենքերի պատերին, կամարների տակ ինքնակամ փակցվող գովազդները։ Դրանց վերաբերյալ իրազեկման աշխատանքներ ևս տարվում են, սակայն այստեղ խնդիրն այն է, որ միջանկյալ մարդ է դրանք տեղադրում:

Ավագանու ընդունած չափորոշիչները կազմված են ընդհանուր 200 կետից: Դրանք տեղադրված են yerevan.am կայքում։ Զրուցակցի խոսքով՝ տնտեսվարողը գրաֆիկական պատկերների միջոցով էլ կարող է տեսնել, թե ինչ է պահանջում նոր չափորոշիչը գովազդի համար։ Օրինակ՝ գովազդային վահանակները նոր չափորոշիչներով սահմանվել են երեք տեսակ՝ մեծ տեղեկատու, միջին և փոքր տեղեկատու դաշտով։ Չափորոշիչով գովազդ տեղադրելուց առաջ էլ վարչական շրջանի թույլտվությունն է պետք, եթե դա չլինի, սակայն գովազդը համապատասխանի նոր չափորոշչին, ապա, միևնույն է, տեղադրվածը համարվելու է անօրինական։

Առաքելյանը նկատում է՝ գործընթացը շարունակական է լինելու. ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակվում են։

Մերի Խաչատրյան

Տպել
1306 դիտում

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին. Զախարովան հայտնել է՝ ինչու

Բոլորն ուզում են՝ լինի ճչացող, քաղաքի տեսքը պահել է պետք. ինչու են Երևանում ապամոնտաժվում մեծ գովազդային վահանակները

Իրանի Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Տաբասի ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի

Մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին. Գալստանյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. վարորդի կինն ու երեխաները հիվանդանոցում են

Գալստանյանը կոպտորեն հրել է իր առջև ջուր դնող սարկավագին (տեսանյութ)

Անգամ հավաքին չեն կարողանում մարդ բերեն, ճառում են, թե Արցախ են հետ բերելու. Չախոյանը՝ Գալստանյանի հրավիրած հավաքի մասին

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին

Մարզահամերգային համալիրում՝ Գալստանյանի հրավիրած հավաքին բազմաթիվ աթոռներ դատարկ են

«Ինքնազոհ հերոսներ». Սևանում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների

Մատուռի մոտ 18-ամյա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. փրկարարները վերջինին ամենագնացով իջեցրել են սարալանջից

«Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի. անհետ կորածներ կան (լուսանկարներ)

Իրանը նոր բալիստիկ հրթիռներ և «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է երկրների համագործակցության զարգացման և խորացման խորհրդանիշ. Մարտիրոսյան

Իսրայելի ուղղությամբ 150 հրթիռ և ԱԹՍ է արձակվել, դպրոցները փակվել են, հիվանդները տեղափոխվել են ապաստարաններ

Մեղրիում և Ճամբարակում ջուր չի լինի

Աշոտ Վարդապետյանն արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից կես տարի է անցել. տեղի է ունեցել հիշատակի արարողություն (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա

«Serenate ex C». Գերմանիայում պատահաբար հայտնաբերվել է Մոցարտի՝ նախկինում անհայտ պիեսը

Հարավային Աֆրիկան ձյունով է ծածկվել. որոշ շրջանների համար հայտարարվել է նարնջագույն նախազգուշացում

Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը

«Մերսեդես»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել բետոնե կամրջին. կա 3 վիրավոր

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Մեկնում ենք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից

Հայկական եռագույնով է լուսավորվել Հունաստանի պատմական շենքերից մեկը

Իրանում 2 երկրաշարժ է եղել. կան տուժածներ

Սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ դին

Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայազգի նախարարներ կան

Համոզված եմ՝ պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը կզարգանա՝ ի շահ մեր երկրների. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետը զբոսնել է երեկոյան Երևանում (տեսանյութ)

Երիտասարդն աշխատավարձը պարտվել է խաղադրույքում, ապա կոծկելու համար իրեն վնասել և դիմել ոստիկանություն՝ իբր կողոպտել են

Տավուշում կրետները խայթել են արշավականներին. նրանց օգնել են փրկարարները, 7-ը հոսպիտալացվել է

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսին (լուսանկարներ)

Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն

«Բարի վերադարձ, Դիցուհի». ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան պետություն կառուցելու ամուր կամքով. Միրզոյան