Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է երկրների համագործակցության զարգացման և խորացման խորհրդանիշ. Մարտիրոսյան

22/09/2024 schedule15:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման և խորացման կարևոր խորհրդանիշ։

 

460660707_843751827947033_4686156209177458334_n.jpg (481 KB)

«Մշտապես ընդլայնելով փոխգործակցության շրջանակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ապահովում է երկու ժողովուրդների միջև կայուն երկխոսությունը և բարեկամական կապերի ամրապնդումը: Վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներով և փորձառությամբ կդառնաք հուսալի կամուրջ Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների էլ ավելի սերտացման և խորացման համար: Վստահ եմ նաև, որ ձեր մասնագիտական ներդրումն եք ունենալու մեր պետության զարգացման առաջխաղացման գործում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևոր և լայնածավալ բարեփոխումներ է նախաձեռնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: Մեր թիրախային ուղղություններից է երիտասարդներին դեպի գիտության ոլորտ ուղղորդումը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ խթանելով երիտասարդության ներուժի ներգրավվածությունը գիտական և նորարարական ոլորտների նախագծերում»,- շրջանավարտներին ուղղված խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նրանցից որոշները կնախընտրեն գիտական կարիերայի ուղին և այդկերպ իրենց ներդրումը կունենան ՀՀ-ում գիտության զարգացման առանցքային գործում:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին,։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուստարվա «Մարի Կյուրի» և 2023-2024 ուստարվա «Շառլ Ազնավուր» անունները կրող ավելի քան 550 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։

Տպել
846 դիտում

Անգամ հավաքին չեն կարողանում մարդ բերեն, ճառում են, թե Արցախ են հետ բերելու. Չախոյանը՝ Գալստանյանի հրավիրած հավաքի մասին

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին

Մարզահամերգային համալիրում՝ Գալստանյանի հրավիրած հավաքին բազմաթիվ աթոռներ դատարկ են

Մատուռի մոտ 18-ամյա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. փրկարարները վերջինին ամենագնացով իջեցրել են սարալանջից

«Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի. անհետ կորածներ կան (լուսանկարներ)

Իրանը նոր բալիստիկ հրթիռներ և «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է երկրների համագործակցության զարգացման և խորացման խորհրդանիշ. Մարտիրոսյան

Իսրայելի ուղղությամբ 150 հրթիռ և ԱԹՍ է արձակվել, դպրոցները փակվել են, հիվանդները տեղափոխվել են ապաստարաններ

Մեղրիում և Ճամբարակում ջուր չի լինի

Աշոտ Վարդապետյանն արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից կես տարի է անցել. տեղի է ունեցել հիշատակի արարողություն (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա

«Serenate ex C». Գերմանիայում պատահաբար հայտնաբերվել է Մոցարտի՝ նախկինում անհայտ պիեսը

Հարավային Աֆրիկան ձյունով է ծածկվել. որոշ շրջանների համար հայտարարվել է նարնջագույն նախազգուշացում

Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը

«Մերսեդես»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել բետոնե կամրջին. կա 3 վիրավոր

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Մեկնում ենք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից

Հայկական եռագույնով է լուսավորվել Հունաստանի պատմական շենքերից մեկը

Իրանում 2 երկրաշարժ է եղել. կան տուժածներ

Սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ դին

Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայազգի նախարարներ կան

Համոզված եմ՝ պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը կզարգանա՝ ի շահ մեր երկրների. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետը զբոսնել է երեկոյան Երևանում (տեսանյութ)

Երիտասարդն աշխատավարձը պարտվել է խաղադրույքում, ապա կոծկելու համար իրեն վնասել և դիմել ոստիկանություն՝ իբր կողոպտել են

Տավուշում կրետները խայթել են արշավականներին. նրանց օգնել են փրկարարները, 7-ը հոսպիտալացվել է

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսին (լուսանկարներ)

Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն

«Բարի վերադարձ, Դիցուհի». ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան պետություն կառուցելու ամուր կամքով. Միրզոյան

Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին

Վիրահատվում են, զգում՝ դա էլ չի բավարարում. ինչու են մարդիկ դիմում պլաստիկ միջամտությունների, ինչ վտանգներ ունեն դրանք

Դիլիջանի կենտրոնում տեղադրվել է Հայաստանի հսկայական դրոշը (տեսանյութ)

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Վահան Կոստանյանը Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում կայացած միջոցառմանը ներկայացրել է նորարարական նախաձեռնություններ

Կոտայքում ընթացքի մեջ գտնվող բեռնատարից բազալտե քարեր են ընկել, բախվել խաչքարին