Պետք է մեծ աշխատանք իրականացնել պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Գիլոյանն ընդունել է 2024-ի խաղերի մասնակիցներին

24/09/2024 schedule12:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն  Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ողջունելով պարածանրորդ Գրետա Վարդանյանին և պարաաթլետ Սմբատ Կարապետյանին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև ՀՀ մարզական պատիվը բարձր պահելու համար: Նրա խոսքով՝ արվել են հետևություններ, որոնք հաշվի կառնվեն հետագայում մասնակցությունն ավելի թիրախային դարձնելու և լավ արդյունքներ գրանցելու առումով:

«Պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Պարալիմպիկ կոմիտեին խրախուսական պարգևատրում է հանձնել Fastex ընկերության կողմից:

«Fastex ընկերությունը միացել է մարզիկներին ու մարզիչներին օժանդակություն  ցուցաբերելու Կառավարության ծրագրին: ՀՀ կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է սպորտի ոլորտի հատկացումները. մեծ ուշադրություն է դարձվում մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին տրվող աջակցությանը: Բայց, իհարկե, անհրաժեշտություն կա նաև հովանավորների ներգրավման: Այս աջակցությունը նախատեսված է Պարալիմպիկ կոմիտեի կարիքների, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերին մասնակցած մեր մարզիկների խրախուսման համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով՝ հայ մարզիկների գրանցած արդյունքները գոհացնող են:

«Գրետան իր բարձրացրած քաշով Եվրոպայում առաջինն է: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով շուրջ 2 ամիս չկարողացավ մարզվել, ինչի պատճառով ավելի լավ արդյունք չստացվեց գրանցել: Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը: Մարզիկներ ունենք, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս»,- ասել է Հակոբ Աբրահամյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ պետք է սկսեն նախապատրաստությունը Լոս Անջելեսի 2028 թվականի Պարալիմպիկ խաղերին, որին ավելի մեծ կազմով պետք է մասնակցեն:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ միայն համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի:

Հայաստանի պատվիրակության անդամները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը պատմել են Պարալիմպիկ խաղերից ունեցած տպավորությունների, հայ համայնքի ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

Պարածանրորդ Գրետա Վարդանյանը 4-րդ անգամ է մասնակցել ամառային Պարալիմպիկ խաղերի և այս անգամ ցույց է տվել իր լավագույն արդյունքը. «Խաղերից յուրաքանչյուրը յուրովի է տպավորվել: Նախքան մրցումներին մասնակցելը երեխայիս առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, և դժվար էր կենտրոնանալ մարզումների և իմ մասնակցության վրա՝ հաշվի առնելով, որ նաև աշխատանքից չէի կարող երկար բացակայել: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ, սահմանել անձնական ռեկորդներ՝ բարձրացնելով 114 կգ կշռող ծանրաձողը: Գոհ եմ արդյունքիցս»,- նշել է Գրետա Վարդանյանը:

Գրետա Վարդանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով (104 կգ, 108 կգ, 114 կգ):

Պարաաթլետ Սմբատ Կարապետյանը Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:

«Առաջին անգամ էի մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Տպավորություններս հիանալի են. սա ինձ համար նախևառաջ մեծ փորձ էր: Մինչ այս Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եմ մասնակցել, բայց Պարալիմպիկ խաղերում բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Ամեն ինչ սկսվեց հենց օդանավակայանից, որտեղ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ շուքով ու ոգևորությամբ դիմավորեցին մեզ: Ամեն ինչ արեցինք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Գոհ եմ, քանի որ մեր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան արդյունք գրանցեցինք»,- խոստովանել է Սմբատ Կարապետյանը և տեղեկացրել՝ հոկտեմբերի 7-10-ը ՌԴ Սոչի քաղաքում միջազգային կիսամարաթոնի է մասնակցելու:

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Տպել
1022 դիտում

Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվելու

Սոլովյովը Պուտինին առաջարկել է հրաժարական տալ

Հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա մենահամերգով

Ռուսաստանի և Իրանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզչությամբ զբաղվողները. հայտնի է գումարի չափը

Խոշոր վթար Արարատի մարզում. կողաշրջված մեքենայի 3 տուժած ուղևորները դպրոցում կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն են

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

Արարատ Միրզոյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը

Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին

Ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսայինի կողմից (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Պետք է մեծ աշխատանք իրականացնել պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Գիլոյանն ընդունել է 2024-ի խաղերի մասնակիցներին

Պետք է արտահայտվեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով․ Սաֆարյանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

Որևէ կերպ չեմ միջամտում Հրայր Թովմասյանի քրեական գործին․ ՍԴ նախագահ

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտել սուրճի ապարատն ու հայտնվել մայթին

Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Մոդի

Իսրայելում հատուկ իրավիճակի ռեժիմ է սահմանվել. Լիբանանում 24 ժամում զոհվել է 492 մարդ, վիրավորում ստացել՝ ավելի քան 1600

Նյու Յորքի «Mezzrow» ջազ ակումբում «պատահաբար» հանդիպեցինք Վահագն Հայրապետյանին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ակտիվորեն խորացնում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը և գնահատում այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյան

Դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի․ Դիլանյանը՝ ՍԴ-ի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման մասին

ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների

Հիմնանորոգված մանկապարտեզ և բարեկարգվող բակեր Աջափնյակում. ինչ աշխատանքներ են իրականացվել (տեսանյութ)

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Լիլիթ Մակունցը Մերձավոր Արևելքի ինստիտուտում մասնակցել է Սևծովյան ծրագրի հետազոտողների հետ քննարկմանը

Մեր առաջնահերթությունը մեր հարևաններն են, որոնց հետ սահման և անվտանգություն պահպանելով՝ կհասնենք փոխըմբռնման. Փեզեշքիան

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Մերսեդես»-ն ու բեռնատարը․ կա զոհ և տուժած

Սյունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովի

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին

Երևանում ավտոմեքենաներ են հրդեհվել (լուսանկարներ)

Մահացել է ABBA-ի լեգենդար թմբկահարը

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին