ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

23/09/2024 schedule16:50

Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորված «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանի պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել:

Վերջիններս տեղեկացրել են, որ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Խնդրի էությունը կայանում է նրանում, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։

Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող»,- հայտարարել են նրանք՝ Գասպարյանի կալանավորումը որակելով ապօրինի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ըստ իրավապահների՝ ամսական շուրջ 220 հազար ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների:

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։

Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով է անցնում նաև Սերոբ Գասպարյանը, որը կալանավորվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15704 դիտում

Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

Քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նոր օրակարգը

Մոսկվան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ շփումներ է ակնկալում. Գալուզին

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Երկրի քրգործերի 99 տոկոսը Քննչական կոմիտեն է քննում. վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին

ՊՆ ներկայացուցիչը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ավտոճանապարհներին մերկասառույց է

Դատախազը նոր նշանակում է արել

ՏԿԵ նախարարն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթացել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը

2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Ամեն ինչ իր սահմանն ունի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը, միջոցներ կձեռնարկենք. Կոբախիձե

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 29-ին

Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի հանդեպ պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում. ՌԴ ԱԳՆ

Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կստանան աջակցություն գիտական առաջընթաց գրանցելու գործում. Ավանեսյան

Կանխատեսելի է, որ Բաքուն կսրի հռետորաբանությունը, օրակարգ կբերի ուժի սպառնալիքի գործիքակազմը. Պետրոսյան

ՀՀ նախագահն ու Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները, վնասվել է «Տոյոտա» մեքենա

Հալեպում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ

Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը

Չինացի միլիոնատերը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը՝ գնված 6,2 միլիոն դոլարով (տեսանյութ)

Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ

Թալանել են Վանաձորի մշակույթի պալատը. կասկածյալները 14 տարեկան պատանին ու նրա ընկերներն են

«Անգելա, ների՛ր ինձ». Պուտինը տարիներ անց կրկին ներողություն է խնդրել Մերկելից

TikTok-ը մինչև 13 տարեկաններին կարգելի գրանցվել, 18 տարին չլրացածներին էլ՝ «գեղեցկության ֆիլտրեր» օգտագործել

Ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Տուժել է 32 ոստիկան, հետաքննություն է սկսվել. Վրաստանի ՆԳՆ-ն ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հալեպում թեժ մարտեր են ընթանում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալների և թրքամետ խմբավորումների միջև (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի առաջին փոխվարչապետերը կարճ հանդիպում են ունեցել (տեսանյութ)

Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել ԼՂ-ում

ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման. տեսանյութ

Ավտոբուսը հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող վարորդն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)

AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը

Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

ՆԳՆ ղեկավար կազմը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Կդադարեցվի Երևանի 3 վարչական շրջանի, Արմավիրի ու Կապանի որոշ հասցեների ջրամատակարարումը

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն Իտալիայում քննարկել է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր օրակարգը հարստաց­նելու պատրաստակամություն. Փաշինյանը՝ Օրսիին