Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

23/09/2024 schedule17:21

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կանադա իր՝ աշխատանքային այցի հետաձգմանը, դրա շրջանակում ընդդիմադիրների մեկնաբանություններին:

«Թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը Կանադայում իշխանափոխություն արեց:

Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում՝ Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում:

Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:

Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ըստ ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:

Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն՝ գիտեք՝ անձագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմ ա, օրագիրս էլ տանն եմ մոռացել: Նենց որ, հանդարտվե՛ք հարգելիներս, դուք նույնիսկ Հայաստանի ներսում ոչ մի լուրջ բանի վրա ազդեցություն չունեք, նույնիսկ ձեզ 2021 թվականին ընտրած ձեր ընտրողները ձեր հավաքներին չեն գալիս, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք:

Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել՝ ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր, և այցը Հունգարիա կկայանար:

Հ.Գ. Երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք  պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ, ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։

Տպել
1237 դիտում

Սուրեն Պապիկյանն ու ֆինանսների նախարարն այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտին մոտեցող աշխատանքներին

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

Հեծանվային զբոսանք Նյու Յորքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առաջ մղմամբ. ՀՀ նախագահը ընդունել է Կառլես Էնսենյատ Ռեիգին

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Բախվել են «Յանդեքս»-ի «Նիսսան»-ն ու նույն ծառայության մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Սևանա լճում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված սեզոնային ծառայությունը

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Էրդողան

Բնակարանային գողություն Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չմոռանալով մեղադրանքներ հնչեցնել

Հայտարարություն դասագրքերի հրատարակման բաց մրցույթի մասին

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է. պատճառը հայտնի է

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան