«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

23/09/2024 schedule15:08

Բոլորին հայտնի են սույն գործով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները, ու հստակ արձանագրվել է, որ երբ արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը, այլ կերպ ասած՝ իրավական որակումը:

Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրող դատախազը՝ նշելով, որ իրավական որակումը փոխվելու է, որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին:

Դատախազի խոսքով՝ հավելյալ կասեն, թե ինչ հոդվածով է փոխվելու որակումը:

««Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, դեռ չենք հասել խափանման միջոցների հարցի քննությանը, դա էլ է սահմանված ընթացակարգով»,- եզրափակել է դատախազը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:

Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողն էլ՝ Գլխավոր դատախազությունը, հայտնել է, որ  Հակակոռուպցիոն դատարան որոշում կներկայացնի:

Տպել
1098 դիտում

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Սևանա լճում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված սեզոնային ծառայությունը

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Էրդողան

Բնակարանային գողություն Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չմոռանալով մեղադրանքներ հնչեցնել

Հայտարարություն դասագրքերի հրատարակման բաց մրցույթի մասին

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է. պատճառը հայտնի է

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան

Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում iPhone 16-եր տեղափոխելու առաջարկներից ու խնդրանքներից. ՊԵԿ

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Համրանին

Շարքայինները վիճաբանել են, մեկը կրակել է մյուսին. զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ՌԴ-ում կալանավորվել է Թաթուլ Ասիլյանը

Amio Easy. հաջողված բիզնես պատմությունների ստեղծում

Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումներ են. սաստիկ ցրտի պատճառով կա զոհ (տեսանյութ)

Գորշ արջերի զբոսանքի են դուրս եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. նրանց որսացել է ֆոտոթակարդը (տեսանյութ)

Հաղարծինի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել

Մազերից քարշ տալով՝ նստեցրել է մեքենան, հարվածել կնոջ գլխին և մեջքին, սեղմել պարանոցը. ինչ է կատարվել Երևանում օրեր առաջ

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ MAN մակնիշի անսարք ավտոբուսների մասին

Վեճ ու դանակահարություն Երևանում. 36-ամյա տղամարդը հոսպիտալացվել է բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով