Մազերից քարշ տալով՝ նստեցրել է մեքենան, հարվածել կնոջ գլխին և մեջքին, սեղմել պարանոցը. ինչ է կատարվել Երևանում օրեր առաջ

23/09/2024 schedule12:14

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի բնակչուհու ներկայացրած հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք ծանոթ են եղել տուժողին։   

«Մասնավորապես՝ վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․Պ․-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։

Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։

Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել, և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքենայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։

Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ․ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ․Ա․-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Տպել
1467 դիտում

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Սևանա լճում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված սեզոնային ծառայությունը

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Էրդողան

Բնակարանային գողություն Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չմոռանալով մեղադրանքներ հնչեցնել

Դասագրքերի հրատարակման մրցույթ՝ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է. պատճառը հայտնի է

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան

Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում iPhone 16-եր տեղափոխելու առաջարկներից ու խնդրանքներից. ՊԵԿ

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Համրանին

Շարքայինները վիճաբանել են, մեկը կրակել է մյուսին. զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ՌԴ-ում կալանավորվել է Թաթուլ Ասիլյանը

Amio Easy. հաջողված բիզնես պատմությունների ստեղծում

Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումներ են. սաստիկ ցրտի պատճառով կա զոհ (տեսանյութ)

Գորշ արջերի զբոսանքի են դուրս եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. նրանց որսացել է ֆոտոթակարդը (տեսանյութ)

Հաղարծինի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել

Մազերից քարշ տալով՝ նստեցրել է մեքենան, հարվածել կնոջ գլխին և մեջքին, սեղմել պարանոցը. ինչ է կատարվել Երևանում օրեր առաջ

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ MAN մակնիշի անսարք ավտոբուսների մասին

Վեճ ու դանակահարություն Երևանում. 36-ամյա տղամարդը հոսպիտալացվել է բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Մինչև 2027-28թթ․ բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Ավինյան

Մերգելյանի այգում բարեկարգման առաջին փուլի շինաշխատանքների 90 տոկոսն ավարտված է

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

Շինարարների համար կանոնները գրեք այնքան մանրամասն, որ նույնիսկ երեխաները հասկանան. Ավինյան

Լիբանանը հաղորդել է խիտ բնակեցված բնակավայրերին ավելի քան 80 իսրայելական ավիահարվածի մասին (տեսանյութ)

Լեգենդը, թե Երևան քաղաքում օդի որակը շատ վատն է, մասնավորապես՝ շատ փոշոտ, սարքերը հերքում են. Ավինյան

36 ժամով կդադարեցվի Վարդենիս քաղաքի մի հատվածի ջրամատակարարումը

ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները Մարգարայի անցակետի տարածքում շրջայց են կատարել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի ամենամյա ընդունելությանը

Բենզալցակայանների ապամոնտաժման տեմպերը մտահոգում են. Տիգրան Ավինյան

Սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով նիստը. ուղիղ

Խնդրում եմ հունվարի 1-ին պատրաստ լինել. այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է. Ավինյան

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն. ԶԼՄ-ներ

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ