Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

23/09/2024 schedule10:03

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Լեռնային Ղարաբաղի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ժոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։

Ժոլիի հայտարարության մեջ ասված է․

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

«Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ»,- ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ:

Տպել
1393 դիտում

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Սևանա լճում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված սեզոնային ծառայությունը

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Էրդողան

Բնակարանային գողություն Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չմոռանալով մեղադրանքներ հնչեցնել

Դասագրքերի հրատարակման մրցույթ՝ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է. պատճառը հայտնի է

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան

Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում iPhone 16-եր տեղափոխելու առաջարկներից ու խնդրանքներից. ՊԵԿ

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Համրանին

Շարքայինները վիճաբանել են, մեկը կրակել է մյուսին. զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ՌԴ-ում կալանավորվել է Թաթուլ Ասիլյանը

Amio Easy. հաջողված բիզնես պատմությունների ստեղծում

Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումներ են. սաստիկ ցրտի պատճառով կա զոհ (տեսանյութ)

Գորշ արջերի զբոսանքի են դուրս եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. նրանց որսացել է ֆոտոթակարդը (տեսանյութ)

Հաղարծինի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել

Մազերից քարշ տալով՝ նստեցրել է մեքենան, հարվածել կնոջ գլխին և մեջքին, սեղմել պարանոցը. ինչ է կատարվել Երևանում օրեր առաջ

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ MAN մակնիշի անսարք ավտոբուսների մասին

Վեճ ու դանակահարություն Երևանում. 36-ամյա տղամարդը հոսպիտալացվել է բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Մինչև 2027-28թթ․ բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Ավինյան

Մերգելյանի այգում բարեկարգման առաջին փուլի շինաշխատանքների 90 տոկոսն ավարտված է

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

Շինարարների համար կանոնները գրեք այնքան մանրամասն, որ նույնիսկ երեխաները հասկանան. Ավինյան

Լիբանանը հաղորդել է խիտ բնակեցված բնակավայրերին ավելի քան 80 իսրայելական ավիահարվածի մասին (տեսանյութ)

Լեգենդը, թե Երևան քաղաքում օդի որակը շատ վատն է, մասնավորապես՝ շատ փոշոտ, սարքերը հերքում են. Ավինյան

36 ժամով կդադարեցվի Վարդենիս քաղաքի մի հատվածի ջրամատակարարումը

ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները Մարգարայի անցակետի տարածքում շրջայց են կատարել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի ամենամյա ընդունելությանը

Բենզալցակայանների ապամոնտաժման տեմպերը մտահոգում են. Տիգրան Ավինյան

Սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով նիստը. ուղիղ

Խնդրում եմ հունվարի 1-ին պատրաստ լինել. այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է. Ավինյան

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն. ԶԼՄ-ներ

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ