Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

23/09/2024 schedule15:48

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ես ակնկալում եմ, որ էս դատավորն արդար դատական ակտ կկայացնի»:

Այս մասին Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Նա նշեց, որ այս դատավարության շրջանակներում վաղեմության ժամկետներ չկան։ Նախոդ դատավարություններում էլ, ըստ Քլոյանի, մեղադրող կողմը կարող էր մինչև դատավորի խորհրդակցական սենյակ գնալը, առանց քննիչների որոշում կայացնել և հոդվածը փոխել։

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու փաստը մեկնաբանելիս տուժողի իրավահաջորդն ասաց․ «Սա նորություն չէ մեզ համար, տենց շարունակական էլ լինելու ա։ Իսկ ո՞վ ա իմանում՝ երկրո՞ւմ ա, թե՞ երկրում չի»։

Նշենք՝ Մարտի 1-ի գործով անցնող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Հակակոռուպցիոն դատարանում են եղել. վերսկսվել են նրանց վերաբերյալ գործով նիստերը: Ռոբերտ Քոչարյանը, սակայն, դատարան չէր ներկայացել:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:

Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողն էլ՝ Գլխավոր դատախազությունը, հայտնել է, որ  Հակակոռուպցիոն դատարան որոշում կներկայացնի:

Տպել
1540 դիտում

Սուրեն Պապիկյանն ու ֆինանսների նախարարն այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտին մոտեցող աշխատանքներին

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

Հեծանվային զբոսանք Նյու Յորքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առաջ մղմամբ. ՀՀ նախագահը ընդունել է Կառլես Էնսենյատ Ռեիգին

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Բախվել են «Յանդեքս»-ի «Նիսսան»-ն ու նույն ծառայության մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Սևանա լճում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված սեզոնային ծառայությունը

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն. Էրդողան

Բնակարանային գողություն Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չմոռանալով մեղադրանքներ հնչեցնել

Հայտարարություն դասագրքերի հրատարակման բաց մրցույթի մասին

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է. պատճառը հայտնի է

Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը. Սաֆարյան