Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

23/09/2024 schedule19:00

Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ)  նախագահը հանցավորության դեմ պայքարում Հայաստանի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Երևանի համար պատմական հանգրվան է համարում՝ հույս հայտնելով, որ այդ աշխատանքային պայմանավորվածությունները չեն մնա պարզապես թղթի վրա և կվերածվեն իրական գործողությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ի ու Եվրաջասթի միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցելու մասին աշխատակարգ-համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր կարևոր դեր են խաղացել այս համատեղ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։

«Հայաստանը միանալու է 39 պետություններին, որոնք Եվրաջասթում արդեն գործընկերներ են։ Դրանցից են Եվրոպական միության 27 պետություններ, որոնք Եվրաջասթում ներկայացուցիչ ունենալու պարտավորություն ունեն, և 20 տարվա պատմության մեջ մենք ևս 13 համագործակցության համաձայնագրեր ենք կնքել ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ։ Այսօր դուք դառնում եք 14-րդ անդամը և սա նշանակում է նաև, որ դուք կարող եք գործուղել համակարգող կամ կադրերի համար պատասխանատու դատախազի մեր գլխավոր շտաբ՝ Հաագա»,- նշել է Լադիսլավ Համրանը՝ հավելելով, որ Հայաստանը, կապերի համար պատասխանատու ունենալով Եվրաջասթում, դատաիրավական համագործակցության ամբողջովին նոր ուղղություն է բացում։

Նրա խոսքով՝ այս միջոցով Հայաստանի համար հասանելի են դառնում գործերի վարման գերժամանակակից համակարգը, հանցավորության ապացույցների միջազգային տվյալների բազաները, քննչական համատեղ թիմերը, ապացույցների փոխանակման հարթակը և գիտելիքի կառավարման համատեղ հարթակը։ «Սրանք ամբողջովին նոր հնարավորություններ են ձեզ համար, որպեսզի էլ ավելի սերտ համագործակցություն ունենաք համախոհների հետ․ այն երկրների, որոնք նույն իրավունքի գերիշխանության արժեքների և ժողովրդավարության արժեքների կրողն են»,- ասել է Համրանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօրվանից նաև դատախազների միջև նոր երկխոսության հարթակ կունենա։  Եվրաջասթի նախագահի դիտարկմամբ՝ անդրսահմանային գործերը լուրջ մարտահրավեր են դատավորների և դատախազների համար, ովքեր պայքարում են դրանց դեմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա:

Տպել
902 դիտում

Կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում. վարչապետի ելույթը Ապագայի գագաթնաժողովին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի ինտերակտիվ երկխոսությանը

Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ. հանդիպել են ՀՀ և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները

Սևանա լճի մակարդակն իջել է

Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել ապացուցման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Արմավիրի մարզպետը Խոյ համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին (լուսանկարներ)

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Կոտայքի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Ձեր այցը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի ՀՀ-ի համար. Խաչատուրյանը՝ Եվրաջասթի նախագահին

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը. վերջինը կողաշրջվել է

Սուրեն Պապիկյանն ու ֆինանսների նախարարն այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտին մոտեցող աշխատանքներին

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

Հեծանվային զբոսանք Նյու Յորքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առաջ մղմամբ. ՀՀ նախագահը ընդունել է Կառլես Էնսենյատ Ռեիգին

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Բախվել են «Յանդեքս»-ի «Նիսսան»-ն ու նույն ծառայության մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար