Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

23/09/2024 schedule18:28

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև սեպտեմբերի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն:

Այս մասին հայտնել են դատախազությունից:

տտտ.jpg (77 KB)

«Փաստաթուղթը կարգավորում է Համագործակցության հարցերով դատախազի գործուղման, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես՝ Եվրաջասթի Կոլեգիայի նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, դասընթացներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին վերջինիս մասնակցության հետ կապված հարցերը:

Աշխատանքային պայմանավորվածությունը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (ՀՀ արդարադատության նախկին նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, այլք:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանընդգծել է, որ այս կարևոր փաստաթուղթը արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է: Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.

«Անդրազգային հանցավորությունը քրեական արդարադատության արդի համակարգի ամենամեծ մարտահրավերն է: Լատենտային ու համագործակցված հանցավորությունը, որի ընդգրկման ծավալները դուրս են գալիս մեկ պետության սահմաններից և ներառում ընդհուպ մինչև ամբողջական տարածաշրջանի կամ մայրցամաքի աշխարհագրությունը, քրեական հետապնդման մարմինների միջև միջազգային-իրավական համագործակցության նոր որակ են պահանջում:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը գիտակցում է այս իրողությունը և հետևողական է օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում:

Գործընկերների հետ Դատախազության պրոֆեսիոնալ հարաբերությունների աշխարհագրությունն ընդգրկուն է. մենք ունենք երկկողմ կամ տարածաշրջանային, իսկ որոշ երկրների հետ՝ ՄԱԿ-ի և ԵԽ-ի շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրեր:

տտ.jpg (39 KB)

Եվրաջասթի հետ մեր համագործակցությունը երիտասարդ է, բայց մենք արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք կապված են փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն բնույթի գործերով իրավական օգնությունների հետ:

Մենք հասցրել ենք ծանոթանալ Եվրաջասթի գործիքակազմին, համոզվել ենք դրա արդյունավետության մեջ և վստահ ենք, որ Եվրաջասթի հետ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանի իրավապահ մարմինների համար այդ գործիքակազմն ավելի լայն կիրառելու հնարավորություն կստեղծի: Մասնավորապես՝ Համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա արարողակարգային միջոցառումը եզրափակում է շուրջ երեք տարի տևած բանակցությունները. դրանք սկսվել էին 2021 թվականին:

Համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Աշխատանքային պայմանավորվածության ստորագրման փուլին, ինչը նշանակում է, որ այսօր մեկ քայլով մոտենում ենք Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը:

Երախտագիտությամբ ընդգծում եմ Համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում հետևողական քայլերի համար: Առանձնահատուկ ընդգծումով շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ինչպես նաև այս օրն իրականություն դարձնելու գործում իրենց ավանդն ունեցած՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մեր բոլոր գործընկերներին: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում արդյունավետ համատեղ աշխատանք»:

տ.jpg (59 KB)

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: «Եվրաջասթին միանալով՝ Հայաստանն ավելի է մոտենում իրավական ոլորտում եվրոպական արժեքներին»,- ընդգծել է Լադիսլավ Համրանն ու հաջող ընթացք մաղթել Հայաստան-Եվրաջասթ համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1123 դիտում

Կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում. վարչապետի ելույթը Ապագայի գագաթնաժողովին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի ինտերակտիվ երկխոսությանը

Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ. հանդիպել են ՀՀ և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները

Սևանա լճի մակարդակն իջել է

Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել ապացուցման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Արմավիրի մարզպետը Խոյ համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին (լուսանկարներ)

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Կոտայքի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Ձեր այցը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի ՀՀ-ի համար. Խաչատուրյանը՝ Եվրաջասթի նախագահին

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը. վերջինը կողաշրջվել է

Սուրեն Պապիկյանն ու ֆինանսների նախարարն այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտին մոտեցող աշխատանքներին

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

Հեծանվային զբոսանք Նյու Յորքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առաջ մղմամբ. ՀՀ նախագահը ընդունել է Կառլես Էնսենյատ Ռեիգին

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Բախվել են «Յանդեքս»-ի «Նիսսան»-ն ու նույն ծառայության մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար