Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

23/09/2024 schedule17:36

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց էր հնչել:

Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, որտեղ պարզել էր, որ նշված վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արյան հետքեր և կրակված փամփուշտի գնդակ։

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ և համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

photo2-1.jpg (144 KB)

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Ամերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն և Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետ, որից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, վերջինս մի խումբ անձանց և հոր, իսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետ, պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմաց, որտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջև:

Այդ ընթացքում, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների, համալսարանի ուսանողների և աշխատակիցների, հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելով, վիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել միմյանց, ինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող «WALTTHER P38» մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածին, ինչից հետո նաև արձակել է մեկ կրակոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, երեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը) ։

Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Միջադեպին մասնակից մյուս անձանց, այդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1442 դիտում

Կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում. վարչապետի ելույթը Ապագայի գագաթնաժողովին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի ինտերակտիվ երկխոսությանը

Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ. հանդիպել են ՀՀ և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները

Սևանա լճի մակարդակն իջել է

Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել ապացուցման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Արմավիրի մարզպետը Խոյ համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին (լուսանկարներ)

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Կոտայքի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Ձեր այցը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի ՀՀ-ի համար. Խաչատուրյանը՝ Եվրաջասթի նախագահին

Բախվել են «Ֆորդ տրանզիտ»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը. վերջինը կողաշրջվել է

Սուրեն Պապիկյանն ու ֆինանսների նախարարն այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտին մոտեցող աշխատանքներին

«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրովը հայտնել է՝ ինչ նպատակով

Հեծանվային զբոսանք Նյու Յորքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

Հայաստանը Եվրաջասթում պատասխանատու ունենալով դատաիրավական համագործակցության նոր ուղղություն է բացում. Լադիսլավ Համրան

Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առաջ մղմամբ. ՀՀ նախագահը ընդունել է Կառլես Էնսենյատ Ռեիգին

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել

Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)

Բախվել են «Յանդեքս»-ի «Նիսսան»-ն ու նույն ծառայության մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Նիդերլանդներում Արմեն Գրիգորյանն ու Մարտեն Բուֆը անվտանգային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթով 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Վրաստանից ՀՀ բերված բեռը ձևակերպվել է ԵԱՏՄ երկրներից ներմուծված. պետությանը պատճառված վնասից 109 հզր դրամ վերականգնվել է

Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ՀՀ-ում իշխանազավթման նախապատրաստման գործով կալանված Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Կլաուդիա Բուշն ու Գերմանիայի պատվիրակության անդամները ԵՄ առաքելության հետ սահմանազատման վերաբերյալ հարցեր են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը

Երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված. Արշակյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

Անդորրայի խորհրդարանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ինչ է նա գրել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին

Սուրեն Վարոսյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար