ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

27/09/2024 schedule21:00

Վերջին 38 շաբաթվա ընթացքում առողջապահության առաջնային պահպանման օղակներ է (պոլիկլինիկա) դիմել սուր շնչառական վիրուսներով վարակված 3 հազար 15 պացիենտ։ Նախորդ շաբաթվա համեմատ վիրուսային հիվանդություններով վարակվածությունն աճել է 1,1 անգամ։

Վիճակագրությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ, համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը։

Ըստ մասնագետի՝ ցուցանիշները դեռևս անհանգստացնող չեն, սակայն հոկտեմբերի առաջին շաբաթից Հայաստանում սպասվում է ՍՇՎ հիվանդությունով պայմանավորված վարակվածության դեպքերի ակտիվություն։

«Սեզոնային է, այսինքն՝ հոկտեմբերի մեկից մինչև մայիս ամիսը մենք ունենում ենք այդ վիրուսներով վարակվածության բարձր ցուցանիշ։ Առհասարակ կարող ենք ասել, որ հիմա էլ ունենք աճ, բայց դա բնորոշ է սեզոնի այս ժամանակահատվածին։ Այժմ գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում։ Վիրուսներով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ կազմել են 94,1 տոկոս, հոսպիտալացվածների 94,1 տոկոսը կրկին 0-18 տարեկան երեխաներն են»,- ասում է նա։

Ծանր շնչառական վարակներով, թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,3 անգամ, այդ դեպքերի 91 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Այս պահին հիվանդությամբ պայմանավորված միջին ակտիվություն զգացվում է միայն Արարատի մարզում, նկատում է Հովհաննիսյանը։

«2023 թվականից մեզ մոտ շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։ Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները թեև կան, բայց վերջին 7 օրվա ընթացքում դեպքերը նվազել են»,- ասում է նա։

Մասնագետը նշում է, որ ՍՇՎ վիրուսների ախտանշաններից են ջերմության բարձրացումը, թուլությունը, հոդացավը, մկանացավը։ Ընդ որում՝ այս ախտանշանները չեն տարբերվում մեծերի և երեխաների դեպքում։ Վիրուսներից առաջացող բարդությունները ևս հիմնականում նույն են լինում։

Վերջինս պարզաբանում է, թե ինչի հետևանքով են առաջանում բարդությունները, եթե մարդը վարակվել է ՍՇՎ-ով․ «Հիմնական բարդությունը, որ կարող է առաջանալ, թոքաբորբն է։ Մեր հասարակության մեջ ընդունված է, որ ՍՇՎ-ները (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) վտանգավոր չեն, լուրջ հիվանդություններ չեն, դրա համար նախընտրում են տանը բուժվել, չդիմել բժշկական կենտրոններ։ Վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու պատճառներից մեկն էլ է դա, որ ուշ են դիմում բժշկի։ Քանի որ երեխաները շնչառական առանձնահատկություններ ունեն, և ծնողն էլ ուշ է դիմում, նրանց մոտ ևս բարդություններ են առաջանում»։

ՀՎԿԱԿ-ի մասնագետը զգուշացնում է, որ ՍՇ վիրուսները տարածվում են միայն օդակաթիլային ճանապարհով։ Ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, չընդունել հակաբիոտիկներ, որոնք ավելի շատ ոչ թե դրական, այլ անտեղի օգտագործման դեպքում բացասական ազդեցություն կունենան առողջության վրա։

Վիրուսներից խուսափելու արդյունավետ միջոցը, ըստ Հովհաննիսյանի, պատվաստվելն է սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առողջության առաջնային պահպանման օղակ. ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից։

Բացի դրանից անհրաժեշտ է՝

հագնվե՛լ եղանակին համահունչ

օգտագործե՛լ հնարավորինս շատ հեղուկներ

հաճախակի օդափոխե՛լ փակ տարածքները

հաճախակի լվանա՛լ ձեռքերը

խուսափե՛լ սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումից

եթե հիվանդ եք, մնա՛լ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը

չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար

պահպանե՛լ հազի և փռշտալու վարվելակարգը

Գրիպի դեմ ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի անձինք: Այս խմբում ներառված են նաև փակ հաստատություններում (երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն, խնամքի տուն և այլն) գտնվող անձինք, բուժաշխատողներն ու հղիները:

Մերի Խաչատրյան 

Տպել
8613 դիտում

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը