Վստահ եմ՝ ապագայում Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները կզարգանան՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ. Փաշինյան

01/10/2024 schedule10:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, անցած ժամանակահատվածում կայուն առաջընթաց են գրանցել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն առավել զարգացնելու ու փոխգործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից եկող սերտ բարեկամական կապերի վրա, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ։

Անցած տարիներին երկուստեք ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կայուն առաջընթաց է գրանցել, զարգացել և ընդլայնվել են առևտրատնտեսական կապերը, իրականացվել են համատեղ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տրանսպորտի ու հաղորդակցության և  այլ բնագավառներում:

Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տպել
818 դիտում

ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը. երկրի պատվիրակությունը բացակա է

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը. վարչապետ (լուսանկարներ)

Բոգոն իմ ընկերն է, ոնց չեմ ճանաչում, սաղ կյանք Բոգո ենք ասել. Սամվել Ալեքսանյանը ցուցմունք է տալիս դատարանում

Անընդհատ բոլորը խոսում են, որ երկրում արդարադատությունը կաղում է. Բադալյանը՝ Մինասյանի հրաժարականի մասին

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է լինի քաղաքական թիմից․ Արփի Դավոյան

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր. Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին

Պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների հարմարավետության ածանցյալ. վարչապետ

Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն ցուցաբերելով. վարչապետ

Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին հանդիպում է իրենից գրեթե 10 տարով մեծ աղջկա հետ

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Երևան ժամանած Իրանի առաջին փոխնախագահին, Ուզբեկստանի և Ղրղզստանի վարչապետներին

Պարեկների կրթության մասով ոչ թե կա բացակայություն, այլ՝ 5 ամիս կուրսի կատարելագործման կարիք. Սարգսյան

Բացահայտվել է շուրջ 10 կգ թմրամիջոցի շրջանառության դեպք․ 8 անձ ձերբակալվել է, 5-ը՝ կալանավորվել (տեսանյութ)

Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Անչափահասը ներկայացվել է ոստիկանության բաժին. միջադեպ՝ Երևանի թիվ 19 դպրոցում

Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

ՀՀ վարչապետի հրավերով Իրանի փոխնախագահը որպես հատուկ հյուր ուղևորվել է Երևան. առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին

Վստահ եմ՝ ապագայում Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները կզարգանան՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ. Փաշինյան

Սպիտակ տունը գաղտնի պաշտպանել է «Հըզբոլլահ»-ի դեմ գործողություն սկսելու որոշումը. Politico

Ադրբեջանը գերեվարված ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

Իսրայելն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել Լիբանանի հարավում ու Սիրիայում. Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է

Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում․ Ժաննա Անդրեասյան

Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկում է սպասվում

Վարչապետը հայտնել է՝ որն է սոցիալ-հոգեբանության տեսակետից առաջնային խնդիրներից մեկը

Ընթացքի ժամանակ մեքենայում հրդեհ է բռնկվել, այն հարվածել է լուսացույցի սյանը. վարորդը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Մեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ կենդանին վնասվածքներ է ստացել

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

Ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի. Հնդկաստանի վարչապետ

Գործակցություն կծավալվի մի շարք ոլորտներում. ինչ է նախատեսում Երևանի և Հռոմի միջև ստորագրված համաձայնագիրը

Էջմիածնի և պետականության դեմ պայքարողներ շատ կան կաթողիկոսի ենթակաների մեջ, մեկը Կիրանցից «մարտնչելով» եկավ. Մեհրաբյան

Համայնքապետարանի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը. Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ջահանգիր Աղայի 150-ամյակի միջոցառմանը

Ինչ վիճակում են Արագածոտնի վթարի հետևանքով հոսպիտալացված երեխաներն ու մյուս տուժածները (լուսանկարներ)

Երևանն ու Հռոմը «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր են ստորագրել

Եթե Իրանը ներքաշվի ուղիղ պատերազմի մեջ, Ադրբեջանը պահը կօգտագործի ՀՀ-ի վրա հարձակվելու համար. Հովհաննիսյան

ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուր՝ ծանոթանալու կատարված բացահայտմանն ու հայ-ամերիկյան թիմի հետագա քայլերին

Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետները

Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՔԿՀ ծառայողները ծխախոտի տուփից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել