ԲՏԱ նախարարը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացների անցկացումը. STEP.ai-ի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

09/10/2024 schedule19:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկեմբերի 9-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, մասնակցել է Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

461975514_877104144528554_8686736821325211469_n.jpg (505 KB)

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, որի հիմքում դրված է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության, մարդկային ներքին կապիտալի զարգացման, տաղանդների բացահատման փիլիսոփայությունը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածի գործընկերների հետ համահունչ և ներդաշնակ գործունությունը։

Անդրադառնալով STEP.ai ծրագրին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն երկկողմ պատրաստակամություն է՝ համատեղելու ջանքերը, որպեսզի դեռ դպրոցում՝ հանրակրթության մակարդակում, աշակերտները սկսեն ճանաչել, ծանոթանալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին:

«Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ չեն այն երկրները, որտեղ հանրակրթական մակարդակում ԱԲ բովանդակությամբ մի քանի ծրագիր է գործում:

462089461_877104231195212_6441759167324965897_n.jpg (827 KB)

«Սա թույլ է տալիս Հայաստանն իրապես դիրքավորել որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատմամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարարական, համարձակ և ճկուն մոտեցումներով։ STEP.ai-ը՝ նորարության, մասնավոր և ինդուստրիալ հատվածի, համատեղ աշխատելու և գեղեցիկ համագործակցության մասին է»,- ընդգծել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Սինոփսիս» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներն ու համագործակցության նոր փուլի մեկնարկը:

«Մենք այն քիչ երկրներից ենք, որ այսօր դպրոցներում արհեստական բանականության դասընթացների տարբեր փորձեր ունենք՝ դարձյալ մասնավոր ոլորտի հետ համագործակցության արդյունքում: Եթե մյուս երկրները մտածում են՝ ինչպես մոտենալ այս հարցին, մենք արդեն ունենք մի քանի մոտեցումներ ու փորձնական ծրագրերի արդյունքներ, և ինքներս կարող ենք համադրել ու հասկանալ ուսուցման առավել արդյունավետ եղանակը: Ընդ որում՝ սա մի դաշտ է, որտեղ կարող ենք տարբեր մոտեցումներ որդեգրել և դրանք կիրառել տարբեր իրավիճակներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ արդեն իսկ միջազգային տարբեր հարթակներում հետաքրքրված են Հայաստանի փորձով:

Ներկաներին ողջունել են նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը,ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև STEP.ai Արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրությունը և վկայականների հանձնման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԱԲ ծրագրի հեղինակները, փորձագետները, ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչները, տնօրենները, աշակերտների ծնողները։

STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին մի շարք դպրոցներում՝ ավագ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։

Տպել
4365 դիտում

ՆԳՆ-ից մանրամասնել են թմրամիջոց օգտագործելու համար համակարգից 47 ոստիկանի հեռացումը

Քանի հատ էլեկտրամոբիլ դեռ կարելի է ներմուծել Հայաստան 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով

1 օրում 1 ամսվա չափ անձրև. Սուրենյանը հայտնել է՝ ինչ է սպասվելու վաղը

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նոր Ուղիում 34-ամյա երիտասարդի սպանության դեպքից

Ադրբեջանի սրտի լրատվությո՞ւն, թե՞ հերթական ապատեղեկատվություն

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվներ են մատակարարվել. հայտնի է՝ որ մարզին որքան է տրամադրվել

Երեկոյան ժամը 20:00-ից կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը. Ազիզյան

Իրանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում. կա զոհ (տեսանյութ)

Զինվորականները ցույց են տվել ռուսական ուժերի կողմից ավերված Տորեցկը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)

Սիմոնյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է 2 երկրի հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը

ԶՈւ ԳՇ պետն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել, քննարկվել է պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքը

Վիճաբանություն և դանակահարություն Արարատի մարզում. եղբայրներից մեկը սպանվել է

Աննա Հակոբյանը հիշեցրել է տարիներ առաջ իր տված խոստումն ու լուսանկարներ հրապարակել

Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածը մի քանի ժամ փակ կլինի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը կախված է կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից. Պետդեպ

Լիլիթ Մակունցը Ջոնաթան Կատցին ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում

Երևանում այրվել են կայանված ավտոմեքենաներ

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել․ ՄԻՊ ուղերձը

Փոփոխություններով 4 հիմնական խնդիր է լուծվելու. տեխնոլոգիական համայնքի հետ քննարկվել են օրենքի նախագծերը

Մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ. Ղազախստանում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Հայաստանի Մ-21 հավաքականն արտագնա խաղում պարտվել է Ալբանիային

Թուրքիան մտադիր է թարմացնել ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը

Արմեն Ղազարյանը ներկայացրել է կենսաչափական անձնագրերի նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը

Հոկտեմբերի 16-17-ին ջուր չի լինի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում. հասցեներ

Ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս, ձմերուկից թունավորվել, տեղափոխվել են հիվանդանոց

Ստամբուլում Գնել Սանոսյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ (լուսանկարներ)

Ալիևը շատ լավ գիտակցում է, որ խաղաղության պայմանագրի վիժեցումը իր իշխանության ժամկետի երկարացումն է. Կարեն Հովհաննիսյան

Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Եվրոպա

Վահագն Խաչատուրյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը (լուսանկարներ)

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ

Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ. Կոստանյան

Պացիենտի հետ շփման մեջ գտնվող բուժաշխատողը չպետք է ունենա շիլլաք արած եղունգներ, կրի զարդեր. պահվո՞ւմ է արդյոք պահանջը

Աննա Հակոբյանն այցելել է Միքայելյանների ընտանեկան ֆերմա

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները. ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Չունգոնգը

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է

Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ. դեսպան Գարեթ Ուորդ

Քննարկվել են նիդերլանդական ընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելու և այլ հնարավորությունները