Մորաքրոջ տղայից սուրճ է խնդրել, գնացել մուրճի հետևից ու դրանով սպանել նրան, հափշտակած շղթան՝ վաճառել 65 հազար դրամով

15/10/2024 schedule10:37

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Ձորաղբյուրում վերջերս կատաված ահասարսուռ սպանությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65 հազար ՀՀ դրամով վաճառել է:

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:

Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
628 դիտում

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով. նախարար (տեսանյութ)

«Հրավիրում եմ այգիներից մեկի բացմանը, կգաք՝ այդտեղ կխոսենք». Տիգրան Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

4 մշակութային գործչի շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, բայց դրա անհրաժեշտությունը չկա․ Գալջյան

Նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ վիրավորների թիվը. նախարարը ներկայացրել է վիճակագրությունը

Մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք՝ չեմ մեկնաբանելու. Գրիգորյանը՝ ԱՆ նախարարի պաշտոնի թեկնածու լինելու մասին

Հատուկ պայմաններ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար

Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը. Վահե Ղազարյան

Սպասվում են հորդառատ տեղումներ, ջերմաստիճանի անկում, գետերում՝ ջրի ելքի զգալի մեծացում

«Թոշակառու երգիչների եք բերում և ծախսում երևանցիների փողերը». Երևանի ավագանու անդամը դժգոհ է

Կարող եք Հայկ Մարությանին հարցնել՝ ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր․ Գրիգորյանը՝ Իզաբելլա Աբգարյանին

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները. Ղազարյան

Պարզվել է Երևանի Իսակովի պողոտայում դանակահարությունից մահացած տղամարդու ինքնությունը

Երևանի ավագանին երեք նոր անդամ ունի

Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են

Շինաշխատանքներով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարճ ժամանակով կփակվեն որոշ ճանապարհներ

Մորաքրոջ տղայից սուրճ է խնդրել, գնացել մուրճի հետևից ու դրանով սպանել նրան, հափշտակած շղթան՝ վաճառել 65 հազար դրամով

Աշխարհի 5 չեմպիոն, փոխչեմպիոններ ու մեդալակիրներ․ հայ կարատեիստների փայլուն արդյունքները

Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները. նրանք քննարկել են իրենց օրակարգ բերած նարատիվը

Ռուսաստանը կմասնակցի Բաքվում սպասվող COP29 կոնֆերանսին, Պուտինի մասնակցության մասին որոշում չկա

Առանց մաքսատուրքի ներմուծման սակագնային քվոտայի քանի էլեկտրամոբիլ դեռ կարելի է ներմուծել Հայաստան

ՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին

Ալբերտ Թադևոսյանը տեղափոխվել է լիտվական ակումբ

«Երևան սիթի» խանութների ցանցի տնօրենը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը (տեսանյութ)

Աջապահյանը միամիտ հայտարարություններ չի անում, նրա միջոցով Մայր Աթոռը փորձում է ձերբազատվել Գալստանյանից. Չախոյան

Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Տարոն Չախոյան

«Օպել»-ը բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է

Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդար, ժողովրդավարական նկրտումների ճանապարհին. Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Յակովելլը

Առանց ժամանակ կորցնելու հեռանալ. ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը

100 դրամանոց կամ QR կոդ. նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օգտվելիս

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Քոչարյանի կառավարման պատճառով է այս վիճակը, պիտի գնահատական տրվի 20 տարվա կրիմինալ դիկտատուրային. Մեհրաբյան

Հասցրել ենք մեծածավալ աշխատանք կատարել. Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչին

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Թիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները