Ինչու են Հայաստանում աճել հանցագործությունները. Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է պատճառները

15/10/2024 schedule13:45

«2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով»:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ինքը նախկինում բազմիցս խոսել է այս թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին:

«Դրանց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է, և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։

Խոսել եմ նաև այն մասին, որ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են»,- մանրամասնեց դատախազը:

Շարունակելով ներկայացնել թվային տվյալները՝ Վարդապետյանը հայտնեց, որ 2019-2023 թվականների ընթացքում թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2%), վերջիններիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7%-ով:

«2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 %-ով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2%-ով: 

Քանի որ պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեցին 2019-2024 թվականների հանցավորության դինամիկան, հանցավորության աճի պատճառները և դրա ցուցանիշները, իմ ելույթում կանդրադառնամ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բացասական առումով  աճ արձանագրած՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների վիճակագրությանը, դրանց բացահայտման և քննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառված դատախազական ներգործության միջոցներին: Ելույթի շրջանակներում անդրադարձ կկատարեմ նաև 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին»,- նշեց դատախազը:

Շարունակելով ավելի վաղ ՆԳ նախարարի ներկայացրած տվյալները՝ Վարդապետյանը ասաց, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86%: 

«Թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8%-ով նվազում է հանդիսանում, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով  կայուն աճի միտումը մեզ համար շարունակում է անհանգստացնող մնալ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
397 դիտում

Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել․ Վարդապետյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է

Եվրոն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 15-ին

ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր, հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Սիմոնյան

Բանակի մեջքը ուղղելու գործողությունները Սուրեն Պապիկյանը իրականացնում է պատշաճ․ Խաչատրյան

Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են ռազմավարական գործընկերության ընթացիկ հարցեր

Ուշադրության կենտրոնում են դեպքերը, երբ դատական նիստերն անհիմն հետաձգվում են մինչև վաղեմության ժամկետի ավարտ. դատախազ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք ընդլայնվել և ներառում են անվտանգության ոլորտը, երբեք այսքան ամուր չեն եղել. Գրիգորյան

Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ (տեսանյութ)

Հայտնաբերվել են դեղատների կողմից ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու դեպքեր, կասեցվել է 3 դեղատան լիցենզիա. Վարդապետյան

Իհարկե, եղել է․ Սասուն Խաչատրյանը՝ Մարտի մեկին կրակված փամփուշտների փոխված լինելու մասին

Ուղևորավարձը շատ է եղել. հայտնի են Իսակովի պողոտայում երիտասարդի սպանության պատճառն ու դեպքի նախորդ իրադարձությունները

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող երկաթգծի կառուցումը

Լարված իրավիճակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. աշակերտները դասադուլ են անում

Տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնել աշխատանքը հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության ուղղությամբ. դատախազ

Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների համար. Տոկաև

Ինչու են Հայաստանում աճել հանցագործությունները. Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է պատճառները

«Զարոկյանին թվում է՝ ինքը իր տանն է, մոտակայքում էլ իր կինն է կանգնած»․ քաղաքապետարանում իրավիճակը սրվեց (տեսանյութ)

Թմրամիջոցների մեծ քանակ ներկրվում է հատկապես Մեղրիի սահմանով, երբ այն անցնի ԱԱԾ հսկողությանը, բացահայտումները կավելանան

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով. նախարար (տեսանյութ)

«Հրավիրում եմ այգիներից մեկի բացմանը, կգաք՝ այդտեղ կխոսենք». Տիգրան Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

4 մշակութային գործչի շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, բայց դրա անհրաժեշտությունը չկա․ Գալջյան

Նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ վիրավորների թիվը. նախարարը ներկայացրել է վիճակագրությունը

Մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք՝ չեմ մեկնաբանելու. Գրիգորյանը՝ ԱՆ նախարարի պաշտոնի թեկնածու լինելու մասին

Հատուկ պայմաններ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար

Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը. Վահե Ղազարյան

Սպասվում են հորդառատ տեղումներ, ջերմաստիճանի անկում, գետերում՝ ջրի ելքի զգալի մեծացում

«Թոշակառու երգիչների եք բերում և ծախսում երևանցիների փողերը». Երևանի ավագանու անդամը դժգոհ է

Կարող եք Հայկ Մարությանին հարցնել՝ ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր․ Գրիգորյանը՝ Իզաբելլա Աբգարյանին

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները. Ղազարյան

Պարզվել է Երևանի Իսակովի պողոտայում դանակահարությունից մահացած տղամարդու ինքնությունը

Երևանի ավագանին երեք նոր անդամ ունի

Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են

Շինաշխատանքներով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարճ ժամանակով կփակվեն որոշ ճանապարհներ

Մորաքրոջ տղայից սուրճ է խնդրել, գնացել մուրճի հետևից ու դրանով սպանել նրան, հափշտակած շղթան՝ վաճառել 65 հազար դրամով

Աշխարհի 5 չեմպիոն, փոխչեմպիոններ ու մեդալակիրներ․ հայ կարատեիստների փայլուն արդյունքները

Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները. նրանք քննարկել են իրենց օրակարգ բերած նարատիվը