Վթարներ, անձրևներ. որն է Երևանում առաջացող խցանումների պատճառը, ինչպես կառավարելի դարձնել այն

19/10/2024 schedule15:00

Վերջին շրջանում երկիր մոլորակում տեղացող հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ են առաջացնում բնակչության համար, նաև՝ դառնում մեքենաների խցանումների պատճառ: Երկրների կառավարությունները և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նոր միջոցներ են գործադրում հեղեղատար համակարգերի արդիականացման համար, սակայն դրանք դեռ բավարար չափով չեն կարողանում դիմակայել թոփվող տեղումներին: 

Տեղումնառատության պատկերը նույնն է թե՛ եվրոպական երկրներում, թե՛ մեր տարածաշրջանում:

Մայրաքաղաք Երևանում ևս վերջին շրջանում պարբերաբար հորդառատ անձրևներ են տեղում, որի հետևանքով մեծ ջրային զանգվածներ են կուտակվում փողոցներում, ջուրը լցվում է տարբեր շենք-շինություններ, այս ամենի հետևանքով մայրաքաղաքում առաջանում են մեծ խցանումներ: 

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են՝ ջանքեր են գործադրում՝ անձրևների հետևանքով առաջացող ջուրը կառավարելի պահելու համար՝ միաժամանակ փորձում միջոցներ գտնել խցանումների կարգավորման առումով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ևս նկատում է՝ խնդիրը ամբողջ աշխարհում է առկա. «Ամենակարևորը, որ «Վեոլիա Ջուր»-ի հետ պետք է վերանայվեն մեր մոտեցումները, հանրապետական մասշտաբով խնդիրներ ունենք: Տարիների ընթացքում կատարված շինարարությունների արդյունքում մեր հեղեղատար համակարգերին են միացել կոյուղիները. խնդիրը շա՜տ մեծ է, համակարգային լուծում է պահանջում»:

Խոսելով քաղաքում օր օրի ավելացող մեքենաների, վթարային իրավիճակների, մասնավորապես՝ անձրևոտ եղանակին կամ ձյան պարագայում անվերջ թվացող խցանումների մասին՝ Խաչատրյանը նկատում է՝ նույն իրավիճակը աշխարհի բոլոր երկրներում է: 

«Վերջերս պաշտոնական այցով Փարիզում էինք, որտեղ մեքենաների ճանապարհները նեղացնում էին՝ միտումնավոր ստեղծելով խցանումներ ու անհարմարություններ վարորդների համար՝ առավելություն տալով տրանսպորտին, հեծանիվներին, որպեսզի մարդիկ, անհարմարությունից ելնելով, սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից»,- ասում է Խաչատրյանը:

Ըստ նրա՝ խնդիրը ոչ միայն մայրաքաղաք Երևանում է, այլ հանրապետության մասշտաբով պետք է քայլեր ձեռնարկվեն:

«Քաղաքակիրթ երկրներում, երբ մեքենան վթարի է ենթարկվում, պետք է 1-2 րոպեի ընթացքում ազատել տարածքը: Վարորդներին ավելի շատ անհարմարություն են պատճառում վթարները. մի փոքր վթարի դեպքում ժամերով ապահովագրական ընկերությանն են սպասում՝ ավելի խորացնելով խցանումները: Մենք պետք է առհասարակ մեր ապահովագրական մոտեցումը վերանայենք և փոքր վթարների դեպքում ժամերով չսպասենք»,- կարծում է նա:

Խաչատրյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն արդեն մեկ տարի է՝ սկսել է հեղեղատար համակարգերի մաքրումը, նոր ճանապարհների կառուցումը, տրանսպորտային համակարգի արդիականացումն ու տրանսպորտի համար առանձնացված գծերի սահմանումը, և երբ արդեն նոր ճանապարհները պատրաստ լինեն, տրանսպորտային համակարգը ամբողջությամբ արդիականացված և առանձնացված ավտոբուսային գծեր կունենա, իրավիճակը բավականին կթեթևանա:

«Մենք անընդհատ դժգոհում ենք նրանից, ինչ ունենք, բայց ամբողջ աշխարհում այս խնդիրները կան, օրինակ՝ Մոսկվայում, որ ունի շատ-շատ ճանապարհներ, այնքան շատ են իրար շրջանցող ճանապարհները, միևնույն է, խցանումներ կան: Այնպես որ չեմ կարծում, թե կգա մի օր, որ հարյուր տոկոսով կլուծվի խցանումների հարցը: Սակայն, երբ հասարակական տրանսպորտը հարյուր տոկոսով լուծում ստանա, պահանջվող քանակը լինի ՀՀ-ում, կլինեն առանձնացված գծեր, կանգառասրահներ, կարծում եմ՝ մեքենա վարողներից շատ-շատերը հարմարավետության առումով կնախընտրեն գործի գնալ տրանսպորտով, և երթևեկությունը որոշակիորեն կթեթևանա»,- նկատում է Խաչատրյանը:

Վերջինիս պնդմամբ՝ պակաս կարևոր խնդիր չէ օր օրի Երևանում ավելացող բնակչության քանակը. «Եկամտահարկի օրենքը լավ օրենք է, բայց մարզերի բնակիչները, որոնք կարողացան աշխատանքի հարց լուծել քաղաքում, բնակարաններ առան, անցավ բոլոր թույլատրելի սահմանները Երևանում բնակչության ավելացման առումով, նաև արցախցիների գալն ու այդ ավելացումը: Այնպես որ այս խնդիրը համընդհանուր է և մեծ լուծումներ է պահանջում, որը, վստահաբար, մեկ տարում լուծելի չէ, քիչ-քիչ պետք է լուծենք»:

Խաչատրյանը միաժամանակ կարծում է, որ երբ սահմանափակվի հին արտադրության մեքենաների ներկրումը Հայաստան, դա ևս բավականին կնպաստի խնդրի լուծմանը:

«Մենք առավելություն ենք տվել, որ Վրաստանից եկած մեքենաներով առանց մաքսազերծելու կարող են որոշ ժամանակ այստեղ վարել, գնում են, էժան մեքենան բերում, տաքսու տակ քշում: Որ նայենք մեր շուրջը՝ ինչքան շատ են այն հին «Օպել»-ները, որոնք բերվել են Վրաստանից, ամենաշատ խնդիրներ առաջացնողն են»,- ասում է նա:

Տպել
363 դիտում

Քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը, թե՛ մեզնից յուրաքանչյուրը. ՔԿԾ պետ

Վարչապետն ու տիկինը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին, պարգևատրել հաղթողներին (լուսանկարներ)

Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Գյումրիում այցելեցի Արթուրին, Գարիկին և նրանց ընկերներին, կարոտել էինք իրար. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ IRI

«Փյունիկ»-ն անչափահաս ֆուտբոլիստների լուսանկարները տեղադրել է մարզաբազայում՝ գրությամբ. ՄԻՊ-ը անդրադարձել է դեպքին

Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր. դրանցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու. Պապոյան

Կութ գյուղում տուն է հրդեհվել

Կրեմլը ողջունում է Պուտինի հետ երկխոսության` Շոլցի պատրաստակամությունը

Կլինի նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն

Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում. հոկտեմբերի 19-ը ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի օրն է

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեղուտի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած է հոսպիտալացվել

Հրապարակվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն

Շուրջ 100 դիմակավորված արմատական ներխուժել է ուկրաինական ուղղափառ եկեղեցի, ծեծել միտրոպոլիտին

Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել

Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու այս արագ զարգացող գլոբալ հարթակից. Կոպիրկինը՝ ԲՐԻԿՍ-ից ՀՀ-ի օգուտի մասին

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին

Վթարներ, անձրևներ. որն է Երևանում առաջացող խցանումների պատճառը, ինչպես կառավարելի դարձնել այն

Բախվել են «Մերսեդես վիտո»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. 10 վիրավորների մեջ նաև երեխաներ կան

Հայազգի Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մարմաշեն վանական համալիր (տեսանյութ)

Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով. լեռնային գոտիներում ձյուն կտեղա

Վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՇՄ աշխատանքային խմբի նիստը (տեսանյութ)

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը. Հակոբ Արշակյան

Մեկ գիշերում Ռուսաստանի 3 մարզում 16 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Կոտայքում մեքենաներ են բախվել. «Ֆորդ»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, կա 1 զոհ

Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին

Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում շփվելու հնարավորություն կունենան. Կոպիրկին

Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում. բարեկարգման ծրագիր է մեկնարկել

ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով

Վրաերթի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված 8-ամյա աղջնակը մահացել է

Կան շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական և վճռական. ՔԿԾ պետի ուղերձը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 19-ին