Երևան
9 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է Փարաքար-Էջմիածին մայրուղում: 1-ին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածություն՝ մեկնարկը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ՝1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը:
Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝ որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»:
Վարչապետն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:
Քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը, թե՛ մեզնից յուրաքանչյուրը. ՔԿԾ պետ
Վարչապետն ու տիկինը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին, պարգևատրել հաղթողներին (լուսանկարներ)
Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
Գյումրիում այցելեցի Արթուրին, Գարիկին և նրանց ընկերներին, կարոտել էինք իրար. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ IRI
«Փյունիկ»-ն անչափահաս ֆուտբոլիստների լուսանկարները տեղադրել է մարզաբազայում՝ գրությամբ. ՄԻՊ-ը անդրադարձել է դեպքին
Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր. դրանցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու. Պապոյան
Կութ գյուղում տուն է հրդեհվել
Կրեմլը ողջունում է Պուտինի հետ երկխոսության` Շոլցի պատրաստակամությունը
Կլինի նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն
Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում. հոկտեմբերի 19-ը ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի օրն է
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թեղուտի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած է հոսպիտալացվել
Հրապարակվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն
Շուրջ 100 դիմակավորված արմատական ներխուժել է ուկրաինական ուղղափառ եկեղեցի, ծեծել միտրոպոլիտին
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել
Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու այս արագ զարգացող գլոբալ հարթակից. Կոպիրկինը՝ ԲՐԻԿՍ-ից ՀՀ-ի օգուտի մասին
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
Վթարներ, անձրևներ. որն է Երևանում առաջացող խցանումների պատճառը, ինչպես կառավարելի դարձնել այն
Բախվել են «Մերսեդես վիտո»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. 10 վիրավորների մեջ նաև երեխաներ կան
Հայազգի Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում է
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մարմաշեն վանական համալիր (տեսանյութ)
Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով. լեռնային գոտիներում ձյուն կտեղա
Վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՇՄ աշխատանքային խմբի նիստը (տեսանյութ)
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը. Հակոբ Արշակյան
Մեկ գիշերում Ռուսաստանի 3 մարզում 16 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ
Կոտայքում մեքենաներ են բախվել. «Ֆորդ»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, կա 1 զոհ
Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են. Նիկոլ Փաշինյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ
Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին
Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում շփվելու հնարավորություն կունենան. Կոպիրկին
Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում. բարեկարգման ծրագիր է մեկնարկել
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
Վրաերթի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված 8-ամյա աղջնակը մահացել է
Կան շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական և վճռական. ՔԿԾ պետի ուղերձը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 19-ին
© 2024 Հայկական ժամանակ