Հրապարակվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն

19/10/2024 schedule16:26

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն:

«2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում նախարարները.

Վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։
Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։

Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:

Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։

Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։

Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները:

Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։

Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:

Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան:

Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։

Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները շնորհակալություն են հայտնել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և հանդիպման հաջող անցկացման համար»,- ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը և ելույթ ունեցել:

Տպել
357 դիտում

Քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը, թե՛ մեզնից յուրաքանչյուրը. ՔԿԾ պետ

Վարչապետն ու տիկինը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին, պարգևատրել հաղթողներին (լուսանկարներ)

Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Գյումրիում այցելեցի Արթուրին, Գարիկին և նրանց ընկերներին, կարոտել էինք իրար. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ IRI

«Փյունիկ»-ն անչափահաս ֆուտբոլիստների լուսանկարները տեղադրել է մարզաբազայում՝ գրությամբ. ՄԻՊ-ը անդրադարձել է դեպքին

Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր. դրանցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու. Պապոյան

Կութ գյուղում տուն է հրդեհվել

Կրեմլը ողջունում է Պուտինի հետ երկխոսության` Շոլցի պատրաստակամությունը

Կլինի նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն

Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում. հոկտեմբերի 19-ը ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի օրն է

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեղուտի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած է հոսպիտալացվել

Հրապարակվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն

Շուրջ 100 դիմակավորված արմատական ներխուժել է ուկրաինական ուղղափառ եկեղեցի, ծեծել միտրոպոլիտին

Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել

Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու այս արագ զարգացող գլոբալ հարթակից. Կոպիրկինը՝ ԲՐԻԿՍ-ից ՀՀ-ի օգուտի մասին

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին

Վթարներ, անձրևներ. որն է Երևանում առաջացող խցանումների պատճառը, ինչպես կառավարելի դարձնել այն

Բախվել են «Մերսեդես վիտո»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. 10 վիրավորների մեջ նաև երեխաներ կան

Հայազգի Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մարմաշեն վանական համալիր (տեսանյութ)

Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով. լեռնային գոտիներում ձյուն կտեղա

Վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՇՄ աշխատանքային խմբի նիստը (տեսանյութ)

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը. Հակոբ Արշակյան

Մեկ գիշերում Ռուսաստանի 3 մարզում 16 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Կոտայքում մեքենաներ են բախվել. «Ֆորդ»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, կա 1 զոհ

Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին

Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում շփվելու հնարավորություն կունենան. Կոպիրկին

Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում. բարեկարգման ծրագիր է մեկնարկել

ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով

Վրաերթի հետևանքով բուժկենտրոն տեղափոխված 8-ամյա աղջնակը մահացել է

Կան շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական և վճռական. ՔԿԾ պետի ուղերձը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 19-ին