Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան 11,000 զինվոր է ուղարկել ՌԴ՝ պատերազմին մասնակցելու համար

18/10/2024 schedule15:28

Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11 հազար հյուսիսկորեացի զինվորական վարժանքներ է անցկացրել Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն այս մասին հայտնել է  The WarZone-ին՝ նշելով, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ին:

ստ պաշտոնյայի՝  ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:

Ըստ հետախուզության ղեկավարի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։

Միաժամանկ, լուրերին արձագանքել է Հարավային Կորեան: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական անձնակազմ է տրամադրել Ռուսաստանին, այլ ոչ թե զորք ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմում:

Այս մասին գրում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության փոխնախարար Կիմ Սոն Հոյի հայտարարությանը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10,000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։

Հոյը նաև ընդգծել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղակայման մասին տեղեկատվության հաստատումը կարող է վկայել ԿԺԴՀ ռեժիմի «հուսահատ փորձերի» մասին՝ Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։

«Եթե նրանք իսկապես զորքեր են ուղարկել, դա նշանակում է, որ Հյուսիսը դա անելու հրատապ անհրաժեշտություն է զգում իր ռեժիմը պահպանելու համար և պաշտպանություն է փնտրում Ռուսաստանից», - ասել է նա:

Բացի այդ, Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ զենքի առևտուրը Հյուսիսային Կորեայի ռեժիմի հուսահատության հերթական վկայությունն է։

Տպել
238 դիտում

Էս ճամփեն դեպի ուր է դուրս գալիս. վարչապետը ծանոթացել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նորոգման աշխատանքներին (տեսանյութ)

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտվել. Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչը կալանավորվել է

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միլոշ Վիստարչիլի հետ

Ասում են գրաֆիկից հետ եք ընկել. հասցնելո՞ւ եք. վարչապետն այցելել է Արթիկում հիմնանորոգվող և կառուցվող մանկապարտեզներ

Տարիների վերազինումը՝ 2 ամսում․ Աստղիկը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի 1 մլն դրամով վերազինել է նորաբաց կարի արհեստանոցը

Շանը քարշ տված աշխատակիցը նկատողություն է ստացել․ ավագանու անդամներն այցելել են «Կենդանիների խնամքի կենտրոն»

Մանկապարտեզ երբեք չե՞ք ունեցել․ վարչապետն այցելել է Մարալիկ (տեսանյութ)

Ուկրաինային ծանր ձմեռ է սպասվում, բայց մենք չենք կարող հանձնվել, կշարունակենք աջակցությունը. Բայդեն (տեսանյութ)

Հյուրընկալել ենք Կոնֆուցիոս ինստիտուտի ներկայացուցիչներին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ. Միրզոյանը՝ «3+3»-ի հանդիպմանը

Մամ, ինչ սիրուն ես․ Էմմի հրապարակումը՝ Նադեժդա Սարգսյանի 70-ամյակի առթիվ

Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան 11,000 զինվոր է ուղարկել ՌԴ՝ պատերազմին մասնակցելու համար

Կոտայքում մեքենաների բախման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«3+3»-ի հարթակի հանդիպմանը Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությանն առնչվող պահանջներից

Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Խոշոր ավտովթար Երևանի Արցախի պողոտայում. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Բայդենը ժամանել է Գերմանիա. սպասվում է նրա պարգևատրումը

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին տուն են գնել Պորտուգալիայում․ նրանց հեռացրել են Վինձորի թագավորական քոթեջից

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ՝ չհաշված ներհամայնքայինները. վարչապետ (տեսանյութ)

ՍԴ-ն հորդորում է զերծ մնալ իր որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից

Ֆիդանն ու Լավրովը Ստամբուլում հանդիպում են ունեցել

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 48 հարկ վճարողի մոտ

Բարև, հազար բարի. վարչապետը հանդիպել է Անիպեմզայի բնակիչների հետ (տեսանյութ)

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին

ՆԶՊ-ի ուսուցիչը երեխային հարվածել է, շրջել սեղանը. ինչ է տեղի ունեցել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում

Հարավային Կովկասի խնդիրները կարող են լուծել տարածաշրջանի երկրները. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար

«3+3» հարթակի քննարկումներից առաջ Հարավային Կովկասի երկրների ԱԳ նախարարները երկկողմ հանդիպումներ են ունեցել

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակի ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Որքան անձրև և ձյուն է տեղացել յուրաքանչյուր մարզում և երբ կթուլանա ցիկլոնի ազդեցությունը

Տեսանյութերը, ըստ էության, հին են. Կոստանյանը՝ Հաղթանակի կամրջի հատվածում ջրակուտակումների մասին

Սպիտակի ոլորանները՝ այս գիշեր (տեսանյութ)

Կարելի է գալ ընտանիքով, զբոսնել․ վարչապետը այցելել է Երերույքի տաճար (տեսանյութ)

Քննարկվել է «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. ինչ է նախատեսվում

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են հրամանատարը և համածառայակիցը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր շինծու քրեական գործ է հարուցել Արայիկ Հարությունյանի և մյուսների նկատմամբ

Այսպես սկսեցի աշխատանքային այցս Շիրակի մարզ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պետք է այնպես անել, որ տարածաշրջանի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարը՝ «3+3»-ի նիստից առաջ

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է