Ուր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը․ հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում

21/10/2024 schedule12:28

Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալեց Գյումրու ավագանու նիստը։ Բացատրության փոխարեն քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն օրենքից մեջբերումներ արեց, թե նման դեպքերում ինչ է նախատեսված, ու վերջ։

Նիստին ներկա չէր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա իր բացակայությամբ աչքի ընկավ նաև հոկտեմբերի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ, սեփական որոշմամբ, հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է հեռավար՝ առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետների բացակայության պատճառով:

dddddddddddd.jfif (1022 KB)

Ո՞ւր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը

Գյումրիում նման խառն ու անհասկանալի վիճակի հեղինակ դաշինքը լուռ է։ Նախ խոստացան պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցերին, հաջորդող օրերին, սակայն, ճիշտ համարեցին հեռախոսազանգին չպատասխանելն ու ստացվող զանգերն անջատելը։ Ու վերջ։

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցությունը ևս չպատասխանեց մեր հարցադրումներին։ Գրավոր ուղարկված մի քան հարցը մեկ-երկու օր ուսումնասիրելուց հետո ասացին՝ երբ հարկ լինի՝ կպատասխանեն։

զզզզզզզզզզզզզզ.jpg (178 KB)

Հոկտեմբերի 11-ի նիստին չներկայացած «Հանրապետական» խմբակցությունն ասելիք ուներ։ Խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իրենց բացակայությունը «Բալասանյան դաշինք»-ի չներկայանալու հետ կապ չուներ։

Ինչո՞ւ էր հոկտեմբերի 11-ին բացակա նաև «Հանրապետական» խմբակցությունը

««Հանրապետական» խմբակցությունն անկախ դաշինքի մասնակցել-չմասնակցելուց նախօրոք չմասնակցելու որոշում ուներ՝ բացառապես անձնական խնդիրներից ելնելով, կապ չունի իրենց հետ»,- ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Ի՞նչ կապ ունեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի, նույն գործով Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջոնոյանի ձերբակալությունները «Բալասանյան դաշինք»-ի վերջին քայլի հետ՝ հարցին, Միրզոյանն ասաց՝ գնահատականներ տալը դեռ վաղ է։

f00a09f6-1e14-4757-874f-7a3da6191e15.jfif (49 KB)

«Ոչ մի կողմից պաշտոնական հաղորդագրություններ չկան, հստակ տեղեկություններ չունենք՝ ինչ է կատարվում։ Տեղյակ ենք այնքանով, որքանով մամուլում կան նմանաբովանդակ հրապարակումներ։ Կարծում եմ՝ իրենք են պարտավոր մեկնաբանություններ տալ»,- նշեց նա:

Ստեղծված իրավիճակը, ըստ Նարեկ Միրզոյանի, արագ հանգուցալուծում է պահանջում։ Դեռ վաղ է Գյումրու մասով ասել, որ առկա է կառավարման ճգնաժամ, բայց հակառակ պարագայում պետք է պատասխանատու խմբակցությունը խնդիրը կարգավորի։

Հնարավո՞ր են ավագանու կազմում նոր միավորումներ՝ հարցին, Միրզոյանն ասաց՝ բացի իրենց ներքին հանդիպումներից՝ որևէ հանդիպում այլ ուժերի, խմբակցությունների հետ չեն ունեցել. «Ինչ վերաբերում է հետագա քննարկումներին, բնականաբար, եթե կազմակերպվեն, նման առաջարկ լինի, կքննարկենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Արդյոք իրավական գործընթացն ունի՞ քաղաքական ենթատեքստ, կապ ունե՞ն ձերբակալությունները «Բալասանյան դաշինք»-ի գործողությունների հետ, Միրզոյանն ասաց՝ այս հարցում էլ դեռ վաղ է նման եզրահանգման գալը։

«Որպես իրավաբան էլ ասեմ, որ գործին էնքանով եմ ծանոթ, որքանով մամուլում կան հաղորդագրություններ, և քաղաքական ենթատեքստ տեսնելը ինֆորմացիայի պակասի պարագայում բավական բարդ է։ Հետագան ժամանակը ցույց կտա՝ կա՞, թե՞ ոչ քաղաքական բաղադրիչ, սպասում ենք զարգացումներին, եթե լինեն այդպիսիք, մենք մեր հրապարակային դիրքորոշումը կհայտնենք»,- վստահեցրեց Միրզոյանը։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ ավագանու՝ հոկտեմբերի 11-ի նիստի չներկայանալն ու դրան հաջորդած իրադարձությունները որոշակի կապ ունեն։

«Դրանով «Բալասանյան դաշինք»-ը, ենթադրում եմ, փորձում է որևէ կերպ իր բոյկոտը կամ անհանդուրժողականությունը հայտնել, չնայած որ իրենք որևէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց քայլը, մինչ այս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել»,- ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

ք.jfif (74 KB)

Ըստ նրա՝ ավագանու նիստին չներկայանալն անպատասխանատու վերաբերմունք է գյումրեցիների հանդեպ, քանի որ իրենք մանդատ են ստացել գյումրեցուց և պետք է այդ մանդատն իրացնեն հենց հանուն գյումրեցու, նրա ու քաղաքի շահի։

«Ունեինք շատ կարևոր նախագծեր, որոնք պետք է հաստատվեին, դրանք միտված են քաղաքում ինչ-որ լավ բան անելուն, փոխելուն։ Իրենք իրենց չգալով փաստացի ամբողջ քաղաքը կաթվածահար վիճակում են թողնում, և նախագծերը, որոնք նաև թեթևացնելու էին գյումրեցու հոգսը, մնացին թղթի վրա։ Մենք չգիտենք էլ, թե մյուս նիստը երբ է հրավիրվելու, արդյոք ներկայանալո՞ւ են, թե՞ ոչ»,- ասաց Հարությունյանը։

«Բալասանյան դաշինք»-ը, ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի, պարտավոր է ողջախոհ գտնվել և չբոյկոտել նիստերը։ Ավելին՝ պետք է հիշեն, որ ունեն առաջնային մանդատ, և դա ստացել են Գյումրու բնակիչներից։

«Իրենք պարտավոր են իրենց լիազորություններն իրականացնել և ծառայել քաղաքի բնակիչներին»,- ասաց Հարությունյանը։

Ունե՞ն արդյոք ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ։ Հարությունյանը հստակ ընդգծեց՝ չունեն։

«Բացառապես իրավական գործընթաց է, հարցն իրավապահների ուշադրության կենտրոնում է, և քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Առհասարակ իրավական ու քաղաքական գործընթացները տարբեր ուղղվածության են, և դրանք իրար հետ կապելը սխալ է»,- ասաց Հարությունյանը։

Հնարավո՞ր է Գյումրին կառավարել հեռավար։ Հարությունյանի համար ձևաչափն անընդունելի է, նաև հասկանանի չէ, թե փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն ինչ մասնավոր այցով էր արտերկրում, որն անհնար էր ընդհատել և ստեղծված իրավիճակում արագ վերադառնալ լիազորությունների կատարմանը. «Այն, ինչ տեղի է ունենում «Բալասանյան դաշինք»-ում կամ իրենց վարած քաղաքականության արդյունքում, ինձ համար ընդունելի չէ, որովհետև փաստացի քաղաքը գործադիր իշխանության ներկայացուցիչներ չունի և որևէ կերպ չի կառավարվում։ Իսկ հեռավար կառավարումը ես դժվար եմ պատկերացնում, կան գործառույթներ, որոնք պահանջում են տեղում աշխատանք»։

Այլ ուժերի հետ միավորման մասին խմբակցությունը չի մտածում։ Հարությունյանն ասաց՝ որևէ մեկի հետ պայմանավորվածություններ կամ քննարկումներ չունեն։

«Մենք մեր 11 մանդատի շրջանակներում շարունակելու ենք մեր լիազորություններն իրականացնել և ընդդիմադիր ավագանու կեցվածքով մեր աշխատանքը անել այնպես, ինչպես միշտ ենք արել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար մշտապես առաջնային է եղել և մնում քաղաքացու շահն ու Գյումրու հիմնախնդիրների լուծումները որոնելը, կարգավորելը։ Գործընկերներիս հորդորում եմ նույն կերպ գործել»,- նկատեց խմբակցության ղեկավարը։

Ավագանու անկախ անգամ Վարդևան Հակոբյանը ևս իրավական ու քաղաքական գործընթացներն իրար հետ չի կապում։

«Բայց թե ինչու «Բալասանյան դաշինք»-ը չէր եկել նիստին, դրա պատասխանն իրենք պետք է տային։ Մենք տեսնում ենք, որ կառավարման ճգնաժամը կար, հիմա ավելի է խորանում, ինչից տուժում է մեր քաղաքացին ու նրա շահը, ինչը անընդունելի է»,- ասաց Հակոբյանը։

քքքքք.jpg (129 KB)

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը ևս չի կարծում, որ ձերբակալություններն ու ավագանու նիստի չկայանալը կապ ունեն իրար հետ։ Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց՝ բոլոր պարագաներում այդ հարցերը չպետք է իրար հետ կապակցված լինեն։

Հնարավո՞ր է խմբակցությունների նոր միավորումներ՝ հարցին, Մալխասյանը պատասխանեց՝ դեռ որևէ մեկի հետ որևէ բան չի քննարկվել, բայց եթե քաղաքական գործընթաց լինի, բնականաբար, կքննարկեն, կհասկանան։ Ըստ նրա՝ Գյումրու շահն է առաջնային, պետք չէ ճգնաժամ թույլ տալ։

Իսկ քաղաքապետի հեռավար աշխատանքի որոշումը, ըստ Մալխասյանի, հենց ճգնաժամը թույլ չտալու փորձ է։

ttttttt.jfif (99 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1367 դիտում

Բանակը չի պարտվել, այլապես պատերազմի 10-րդ օրը Հայաստանը գոյություն չէր ունենա. Խուդավերդյան. տեսանյութ

Երբ ԶՈւ-ն օգտագործվեց սեփական ժողովրդի դեմ՝ այդ պահից գնաց ինքնաոչնչացման, Օհանյանը դրա մասնակիցն է. Քոչարյան

Բանակը պետք է լինի մրցունակ, ոչ թե օրվա հացի խնդիր լուծելու վայր, բանիմաց մարդիկ են պետք. Կարեն Հովհաննիսյան

Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենա նույն գինը. Ալեքսանյան

Տեղեկատվությունը կեղծ է, ԱԺ նախագահը Ռուսաստանի վերաբերյալ նման հայտարարություն չի արել. Հարությունյան

Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ. վարչապետը մանրամասնել է

Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

Բանակի մաս լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, բայց նաև՝ մեծագույն պարտավորություն. Պապիկյան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Խելքին մոտ սակագին է այս պահին, մնացածը հետագան ցույց կտա. Մկրտչյանը՝ Ավինյանի վերջին հայտարության մասին

Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավոր. նա կպաշտոնավարի 9 տարի

Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տրանսգենդեր տիկտոկերը ձերբակալվել է

Երևանի խաչմերուկներից մեկում «Նիսսան»-ներ են բախվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եթե ԶՈւ փոփոխություններն առաջ բրթողները հաջողեցին, պետություն ունենալու մեր շանսերը էապես աճում են. Իոաննիսյան

Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս. 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մանրամասնել է

Զինված անձինք փորձել են ներխուժել Ատլետիկի ֆուտբոլիստի տուն, սպառնացել են Բերենգերին և նրա հղի կնոջը

Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի. վարչապետ

Բախվել են «Լեքսուս»-ն ու «Միցուբիշի»-ն. վերջինը գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

Անհամբեր սպասում եմ Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների ամրապնդմանը. վարչապետը շնորհավորել է Միխոլ Մարտինին

Հայրենասեր հանրապետականներից տեսնես քանի՞սն են մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի. Հակոբյան

Բոլորն ուզում են լինեն հայրենասեր, բայց այդ ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա. վարչապետ

Ալիևը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու «GLOBSEC»-ի նախագահը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

Պաշտպանել միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը. այս մոդելով պետք է կառուցենք բանակը. վարչապետ

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև

Կոստանյանը և Ահմեդ Սայեղին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ, անսահման հպարտ ենք ձեզնով. Ավանեսյանը հրապարակել է որդու լուսանկարը

Երևանում կահույքի արտադրամաս է այրվում. հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

Փոխհրաձգություն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին. անօրինական ներգաղթյալները փորձել են լողալով անցնել նահանգներ

Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար. Տիգրան Ավինյան

Այրվում են Թբիլիսիի հայտնի «Լիլո» շուկայի պահեստները. տեսանյութ

Զգույշ խոսեք կանանց մասին՝ հատկապես ձեր ընտրած. դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 28-ին

Վարչապետը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումներին

Անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը առանցքային դեր ունի տարածաշրջանի խաղաղության գործում. Կարապետյան

Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում իր արտադրանքը

Եթե ձեզ զանգում են, ինչ-որ բան առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, անջատում եք զանգը. Մարտիրոսյան