Վստահ եմ, որ մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, կլինի ՀՀ անվտանգության երաշխավորը. Սասուն Միքայելյան

28/01/2025 schedule11:14

ՀՀ «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,

Պարոնայք սպաներ եւ գեներալներ,

Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, կամավորական եւ զինվորական կանայք,

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ։

Այսօր նշում ենք մեր բանակի կազմավորման տարեդարձը՝ մեր նորագույն պատմության ամենակարեւոր օրը։

Հայոց բանակը կազմավորվել է մեր ազգի պատմության ամենակարեւոր եւ դժվարին փուլում, ու դրա հիմքում ընկած են մեր ժողովրդի համազգային ոգին, միասնությունը, արժեհամակարգը, սերունդների անձնվեր պայքարը անկախության համար։

Երկրում այդ ժամանակաշրջանում տիրող իրավիճակի պայմաններում բանակի հիմքեր դնելը բավական դժվար, պատասխանատու գործ էր։ Միաժամանակ՝ պատերազմ ու բանակաշինություն: Բայց մենք կարողացանք համախմբվել, մեր միասնությունը ցույց տվեց իր հզոր ուժը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կրկնում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը․ «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»:

Հայոց բանակի, մեր պետության ուժը նաեւ մեր հավատքի, հավատի, միասնություն մեջ է: Մենք մեծ հավատով ու վստահությամբ առաջ էինք շարժվում։

Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ընկերներին:

Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար, այլեւ իրենց օրինակով էլ ավելի ամրապնդում ենք մեր հավատը այն բանի, որ համազգային միասնությամբ անհնարինը դառնում է հնարավոր։

Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին:

Առանձնահատուկ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում երկրապահ կամավորականների միությանը, ազատամարտիկներին, կամավորականներին, ԵԿՄ գումարտակների անձնակազմներին, ովքեր տարվա ցանկացած եղանակի, օրվա յուրաքանչյուր ժամի կանգնած են պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ մեր զինվորների կողքին։ 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը երկրապահ կամավորականների միության գումարտակները զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում են մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց:

Ես խոնարհվում եմ անմահացած հայորդիների ծնողների առջեւ,

Հավերժ փա՛ռք ու հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջը,

Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,

Փա՛ռք մեր պետությանը, պետականությանը,

Վստահ եմ, որ մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, արժանապատիվ ու մեր երկրի անվտանգության պահպանման երաշխավորը։
 
Աստված պահապան մեր հայրենիքին, մեր ազգին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
598 դիտում

Սպորտը կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Տիգրան Ավինյան

ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հրահրում Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ. վերջինները պատասխան են խոստացել

Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի. հայտնի են օրն ու մանրամասները

Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Էջմիածնում անասնագոմ է հրդեհվել

Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը

Ջերմուկում մարզական տոն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան

Նույն Օսկանյանը հայտարարել էր՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին. Ալեքսանյան

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել

Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ

Աճառյան փողոցում բախվել են մեքենաներ. 4 վիրավորից 1-ն անչափահաս է

Տավուշում «օդային տագնապ» կհնչի, վարժանք է անցկացվելու

Բելառուսական ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան

Ինչպես փրկել երեք մարդու կյանք. Հայաստանում գերակշռում են վճարովի դոնորները․ տեսանյութ

Բարեփոխումների արդյունքն այնպիսի տրանսպորտ ունենալն է, որ գրեթե բոլորն ուզեն օգտվել դրանից. Խաչատրյան

Եվրամիությունը Բայդենի օրոք կատարում էր ԱՄՆ-ի յուրաքանչյուր պատվեր, այժմ շփոթության մեջ է. Պուտին

Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում

Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին

Ստեղծում ենք նոր բարեկամություններ, զարկ ենք տալիս հայրենաճանաչությանը․ Վահագն Խաչատուրյան

Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել

Կրակոցներ Աբովյան քաղաքում. կա վիրավոր

Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Խոշոր հրդեհ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ. տեսանյութ

65-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից

Կապ չունի՝ տեսանյութ տարածողն արցախցի հայրենազուրկ է, թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը. Սաֆարյան

Թրամփը հրամայել է հարվածել Սոմալիում ԴԱԻՇ-ի առաջնորդին. կան զոհեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել

Տուզիկի պես փղի վրա հաչում են` մտածելով, թե փղի կնճիթին է դա. Ալեն Սիմոնյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է

Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է․ Արայիկ Հարությունյան

Ում խուփը ում պուտուկին կգտնի. ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտող նախկիններն ու ներկաները

Սպասենք հանրային ներողությանը. Լևոն Հովհաննիսյանն ասել է՝ ինչու է Մարությանը հաճախ քաղաքական թիմեր փոխում

78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին