Բոլորն ուզում են լինեն հայրենասեր, բայց այդ ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա. վարչապետ

28/01/2025 schedule18:27

Մենք ավելի ու ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար, որովհետև, ի վերջո, նպատակը՝ և՛ նահատակների, և՛ բանակի, Հայաստանի Հանրապետությունն է՝ անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ:

Այս մասին իր ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարություն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այս առումով, ուզում եմ մի դիտանկյունից նայել այն ընկալմանը, որ մենք մեր հանրապետության ստեղծման առաջին օրերից, հետագայում ավելի շատ, ունեցել ենք մեր բանակի նկատմամբ:

Բայց ես ուզում եմ նախ ներողություն խնդրել մեր բանակից, զինծառայողներից, մեր զինվորներից, հիմա կասեմ, թե ինչի համար: Բոլոր ղեկավարներն ուզում են և պետք լինեն հայրենասեր, բոլոր քաղաքական գործիչներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր քաղաքացիներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր հանդիսավարներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր: Բայց պրոբլեմն այն է, որ մենք մեր հայրենասիրության և հայրենասիրությունների ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Ամեն ինչի և ամեն բանի պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա:

Մենք մեր պետականաշինության բացթողումները քողարկելով ասում ենք՝ դե, զինվորն իր գործը կանի: Մենք արտաքին քաղաքականության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորը, հետևաբար նաև սպան, բանակն իր գործը պետք է անի: Մենք տնտեսության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորի համար է արվում, զինվորն իր գործը կանի: Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից:

Բայց ի՞նչ եմ ես առաջարկում, արդյոք ես առաջարկում եմ հայրենասեր չլինել: Քավ լիցի, իհարկե, չեմ առաջարկում այդպիսի բան: Ես առաջարկում եմ, որ հայրենասիրության մեր մոդելը պատասխանատվություն դնի ոչ միայն բանակի ու զինվորի վրա, հերոսության առաքելություն ոչ միայն դնի բանակի ու զինվորի վրա, այլ ընդհակառակը՝ մեր հանրության և պետության բոլոր շերտերը՝ ամեն մեկն իրենց չափով կրեն, վերցնեն այդ պատասխանատվությունը և հայրենասիրության մեր օբյեկտը լինի այնպիսին, հայրենասիրության մեր բովանդակությունը լինի այնպիսին, որ չզոհաբերի զինվորին, որ չզոհաբերի բանակը:

Սա է պատճառը, որ ես ինքս շատ եմ խոսում և առաջարկում՝ «Հայրենիքը Պետությունն է» կարգախոսը, որովհետև սա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն է տալու առաջինը՝ զարգացնել պետությունը, երկրորդը՝ անտանելի բեռներ չդնել մեր զինվորի և բանակի վրա: Եվ մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
650 դիտում

Սպորտը կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Տիգրան Ավինյան

ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հրահրում Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ. վերջինները պատասխան են խոստացել

Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի. հայտնի են օրն ու մանրամասները

Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Էջմիածնում անասնագոմ է հրդեհվել

Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը

Ջերմուկում մարզական տոն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան

Նույն Օսկանյանը հայտարարել էր՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին. Ալեքսանյան

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել

Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ

Աճառյան փողոցում բախվել են մեքենաներ. 4 վիրավորից 1-ն անչափահաս է

Տավուշում «օդային տագնապ» կհնչի, վարժանք է անցկացվելու

Բելառուսական ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան

Ինչպես փրկել երեք մարդու կյանք. Հայաստանում գերակշռում են վճարովի դոնորները․ տեսանյութ

Բարեփոխումների արդյունքն այնպիսի տրանսպորտ ունենալն է, որ գրեթե բոլորն ուզեն օգտվել դրանից. Խաչատրյան

Եվրամիությունը Բայդենի օրոք կատարում էր ԱՄՆ-ի յուրաքանչյուր պատվեր, այժմ շփոթության մեջ է. Պուտին

Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում

Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին

Ստեղծում ենք նոր բարեկամություններ, զարկ ենք տալիս հայրենաճանաչությանը․ Վահագն Խաչատուրյան

Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել

Կրակոցներ Աբովյան քաղաքում. կա վիրավոր

Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Խոշոր հրդեհ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ. տեսանյութ

65-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից

Կապ չունի՝ տեսանյութ տարածողն արցախցի հայրենազուրկ է, թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը. Սաֆարյան

Թրամփը հրամայել է հարվածել Սոմալիում ԴԱԻՇ-ի առաջնորդին. կան զոհեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել

Տուզիկի պես փղի վրա հաչում են` մտածելով, թե փղի կնճիթին է դա. Ալեն Սիմոնյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է

Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է․ Արայիկ Հարությունյան

Ում խուփը ում պուտուկին կգտնի. ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտող նախկիններն ու ներկաները

Սպասենք հանրային ներողությանը. Լևոն Հովհաննիսյանն ասել է՝ ինչու է Մարությանը հաճախ քաղաքական թիմեր փոխում

78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին