Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանին Հանրապետության պաշտպանության հարգելի՛ նախարար,
Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի՛ պետ, նախարարի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ, տիկնայք և պարոնայք զինծառայողներ,
Հարգելի ներկաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի ձևավորման 33-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկաներիդ և բացակայող բոլոր մեր զինծառայողներին, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ձեր ծառայության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների բոլոր անդամներին, ովքեր ձեզ քաջալերում են, որպեսզի այս դժվար առաքելությունն իրականացնեք պատվով և անմնացորդ: Իմ ընկալմամբ, ձեր ընտանիքների անդամները ձեզ հավասար ծառայում են՝ անկախ նրանից կրում են զինվորական համազգեստ, թե ոչ, և նրանց այդ ծառայությունը մեծ գնահատանքի է արժանի նույնպես:
Այսօր մենք խոնարհվում և ծնկի ենք գալիս մեր բոլոր նահատակների առաջ: Եվ մենք ամեն անգամ պետք է վերադառնանք այն հարցին, թե ի վերջո ո՞րն է մեր նահատակների հիշատակը հարգելու ամենաուղիղ և ամենաճիշտ տարբերակը: Այս հարցի պատասխանը ես մի քանի անգամ առաջարկել եմ և համոզված եմ այդ պատասխանում՝ դա զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, ազատ և երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է: Ավելի փառավոր հուշարձան մեր նահատակներին չի կարող լինել, ու մենք մեր նահատակներին, նրանց հիշատակը հարգելու մեր ձևերին էլ պետք է անդրադառնանք:
Ես ներողություն եմ խնդրում մի փոքր շեղվելու համար, բայց երեկ մենք ներկա էինք մի շատ կարևոր բժշկական հաստատության բացման արարողությանը, որը բացի պետական բյուջեից, ֆինանսավորվել էր նաև մի հիմնադրամի կողմից, որը սփյուռքահայ ընտանիքը ստեղծել է իր նախնիներին հարգելու, նրանց հիշատակը հավերժացնելու համար: Ես համոզված եմ, իհարկե, որ նրանք այս ընթացքում նաև իրենց նախնիների հուշարձաններ են ֆինանսավորել, որը շատ կարևոր, մեր ավանդույթի համար էական արարողություն է, բայց մի ինչ-որ պահից նրանք որոշել են հիշատակը հարգելու և հավերժացնելու, կենսական, կյանքի շարունակականությունն ապահովող, մարդկանց ծառայող ներդրումներ անել:
Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար, որովհետև, ի վերջո, նպատակը՝ և՛ նահատակների, և՛ բանակի, Հայաստանի Հանրապետությունն է՝ անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ: Եվ այս առումով, ուզում եմ մի դիտանկյունից նայել այն ընկալմանը, որ մենք մեր հանրապետության ստեղծման առաջին օրերից, հետագայում ավելի շատ, ունեցել ենք մեր բանակի նկատմամբ:
Բայց ես ուզում եմ նախ ներողություն խնդրել մեր բանակից, զինծառայողներից, մեր զինվորներից, հիմա կասեմ, թե ինչի համար: Բոլոր ղեկավարներն ուզում են և պետք լինեն հայրենասեր, բոլոր քաղաքական գործիչներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր քաղաքացիներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր հանդիսավարներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր: Բայց պրոբլեմն այն է, որ մենք մեր հայրենասիրության և հայրենասիրությունների ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Ամեն ինչի և ամեն բանի պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Մենք մեր պետականաշինության բացթողումները քողարկելով ասում ենք՝ դե, զինվորն իր գործը կանի: Մենք արտաքին քաղաքականության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորը, հետևաբար նաև սպան, բանակն իր գործը պետք է անի: Մենք տնտեսության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորի համար է արվում, զինվորն իր գործը կանի: Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից:
Բայց ի՞նչ եմ ես առաջարկում, արդյոք ես առաջարկում եմ հայրենասեր չլինել: Քավ լիցի, իհարկե, չեմ առաջարկում այդպիսի բան: Ես առաջարկում եմ, որ հայրենասիրության մեր մոդելը պատասխանատվություն դնի ոչ միայն բանակի ու զինվորի վրա, հերոսության առաքելություն ոչ միայն դնի բանակի ու զինվորի վրա, այլ ընդհակառակը՝ մեր հանրության և պետության բոլոր շերտերը՝ ամեն մեկն իրենց չափով կրեն, վերցնեն այդ պատասխանատվությունը և հայրենասիրության մեր օբյեկտը լինի այնպիսին, հայրենասիրության մեր բովանդակությունը լինի այնպիսին, որ չզոհաբերի զինվորին, որ չզոհաբերի բանակը:
Սա է պատճառը, որ ես ինքս շատ եմ խոսում և առաջարկում՝ «Հայրենիքը Պետությունն է» կարգախոսը, որովհետև սա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն է տալու առաջինը՝ զարգացնել պետությունը, երկրորդը՝ անտանելի բեռներ չդնել մեր զինվորի և բանակի վրա: Եվ մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել:
Սա է այն հենքը, որի վրա պետք է հստակ խնդիր դնենք, որ այո՛, Հայաստանի Հանրապետությունում զինծառայողները պիտի ունենան բավարար, արժանապատիվ նյութական ապահովություն: Սա է այն հենքը, որի վրա կարող ենք ընդգծել՝ զինծառայությունը նաև աշխատանք է, որը զինծառայողների ընտանիքների համար պետք է ապահովի բարեկեցություն: Սա է այն ճանապարհը, որը ոչ մեկի հնարավորություն չի տա կասկածի տակ դնելու պաշտպանունակ բանակ ունենալու մեր լեգիտիմ իրավունքը:
Եվ իմիջիայլոց, ուզում եմ ձեզ ասել, որ հենց այս հայեցակարգի որդեգրման շնորհիվ է, որ մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտի մեր հարաբերությունները: Հակառակ դեպքում՝ մենք այդ հնարավորությունը չունենք, և կարծում եմ, որ ներկաները դրա մասին շատ լավ գիտեն: Հետևաբար, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական գործիչները, Կառավարությունը, հանրությունը՝ կոնկրետանա հայրենասիրության իր մոդելի մեջ, որովհետև հայրենասիրության այն մոդելը, որը մենք որդեգրում ենք, դա ընկնում է զինվորի, զինվորականի, բանակի ուսերին: Մենք պետք է իմանանք՝ ինչ բեռ ենք դնում մեր բանակի ուսերին, մենք պետք է հասկանանք՝ այդ բեռը տանելի է, թե անտանելի:
Մեր զինվորականները, փառք նրանց, երբեք էլ չեն տրտնջում և երբեք էլ, համոզված եմ, չեն տրտնջա, բայց նրանց այս ուժեղ և արժանապատիվ կեցվածքը չպետք է օգտագործենք նրանց ուսերին անտանելի բեռներ դնելու համար: Չպետք է օգտագործենք մեր հայրենասիրության պատասխանատվությունն իրենց ուսերին դնելու և նրանց թիրախ դարձնելու համար:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել բարեկեցիկ զինվորական ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել ուժեղ պետություն, բարեկեցիկ և զարգացած պետություն ունենալու մեր իրավունքը: Իսկ այդ պետության համար ասել եմ և կրկին ուզում եմ ասել՝ առանցքային է սպայական դասի գոյությունն ու գիտակցությունը:
Մենք սա էլ պետք է արձանագրենք, որ այո՛, բանակի, Զինված ուժերի և ընդհանրապես սպայական դասն այն սյունն է, այն ողնաշարն է, որի շուրջ կառուցվում է պետությունը: Այո՛, ճիշտ է նշվում, որ մենք թերությունները չպետք է թաքցնենք, բայց մենք չպետք է թաքցնենք ո՛չ բանակի թերությունները, ո՛չ Կառավարության թերությունները, ո՛չ հանրային թերությունները, ո՛չ մասնավոր հատվածի թերությունները:
Դա էլ անարդար է, որ բոլորը նկատում են բանակի թերությունը, սակայն ասվում է՝ դիմացինի աչքի փուշը տեսնում ես, սեփական աչքի գերանը չես տեսնում: Սա է մեր ուղեգիծը՝ տեսնել բանակի թերությունները, բայց տեսնել բանակի թերության կապը մեզնից յուրաքանչյուրի թերության հետ, որովհետև բանակն օդից չէ, բանակը ձևավորվում է մանկապարտեզում, դպրոցում, թաղում, աշխատանքային կոլեկտիվներում: Բանակում այսօր չկա թեկուզ մի պրոբլեմ, թեկուզ մի թերություն, որը չի ծնվել բանակից դուրս: Այդպիսի պրոբլեմ գոյություն չունի: Բանակի բոլոր պրոբլեմները ծնվել են բանակից դուրս, բոլոր պրոբլեմները, ուրիշ բան՝ այդ պրոբլեմները կարող են գալ բանակում զարգանալ մի փոքր, ձևափոխվել, բայց չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է, որ մենք կարող ենք ասել բանակն այս պրոբլեմը ստեղծեց: Գոյություն չունի այդպիսի պրոբլեմ:
Բոլոր պրոբլեմները բանակ գալիս են հանրությունից, մեր ընտանիքներից, մեր տներից, մեր թաղերից, մեր դպրոցներից, մեր մանկապարտեզներից, մեր քեֆերից, մեր հարսանիքներից, իրար հետ հարաբերվելու մեր ձևերից, և սա մենք պետք է հասկանանք, և սա մենք հասկանում ենք, որովհետև դուք պետք է իմանաք, որ Կառավարությունը դա հասկանում է:
Ես չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե բանակում կա մի պրոբլեմ, անկախ նրանից, թե ով ինչքան է ներգրավված, որ մենք մեր մաշկի վրա չենք զգում: Որովհետև հատկապես այս դիրքում, երբ ամենօրյա ռեժիմով զբաղված ես այդ և այլ բազմաթիվ պրոբլեմներով, այդ պրոբլեմները չզգալ պարզապես հնարավոր չէ:
Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ:
Ես կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար: Դուք պետք է իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզնով, հույս ենք դնում ձեզ վրա, և համոզված եմ, որ իրար հետ Հայաստանի Հանրապետությունն իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն: Եվ մենք իրար հետ գտնվում ենք այդ ճանապարհին:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔաղհասարակության ներկայացուցիչների հետ խոսվել է ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին
Շարունակվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Ղազախստան. լուսանկարներ
Բախվել են «Մերսեդես»-ը, «Օպել»-ը և «Հոնդա»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է
Սիրիայից զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի պայմանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն է
ՊԵԿ նախագահը Իրանի դեսպանի հետ մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր է քննարկել
Քոչարյանները փաստացի ընդունում են, որ քննարկվել է Մեղրիի փոխանակման հարցը. Չախոյան
«Ապակե առաստաղը» գուցե ճաքեր է ստացել, բայց դեռևս կոտրված չէ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում. տեսանյութ
Կքննարկվի ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը
Մեր մարզիկներն ազգային միասնության ամենավառ օրինակներն են, շնորհակալ եմ՝ անուրանալի վաստակի համար. վարչապետ
Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ դիտորդական առաքելության շտաբ, շնորհավորել մանդատի երկարաձգման առիթով
Տրանսպորտային բարեփոխումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար բոլորիս աջակցությունն է պետք. Բաթոյան
Նեոն արդեն 7 տարի «Խոսրովի անտառ»-ում է. սա ՀՀ-ում ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է
Մեքենաներ են բախվել. վիրավորները ընտանիքի անդամներ են, նրանց մեջ անչափահաս կա
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարները
Կլինեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում փետրվարին. մանրամասնում է Սուրենյանը
Քննարկվում է ՀՀ-ի հետ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը. Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ժիվկովիչի հետ
Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը պարգևատրել են 2024 թվականի 10 լավագույն մարզիկներին. լուսանկարներ
Ամենասարսափելին գիտե՞ք որն է. Աթանեսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին
Նմանօրինակ ֆիլմերը խեղաթյուրված են ներկայացնում սպաների վարքագիծը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ամփոփել է վերջին 1 տարվա աշխատանքը. տեսանյութ
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան. նախագահը հրամանագիր է ստորագրել
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ փաստաթղթեր են ստորագրվել
Ինչո՞ւ է ՌԴ-ն Քոչարյանին համոզել քննարկել ամերիկյան նախաձառնությունը ԽՍՀՄ չեկիստ Հեյդարի հետ. Սաֆարյան
Խոսքը մանիպուլացվել է. ինչ է ասել վարչապետը հայտարարագրման շրջանակում արտադպրոցական վճարների մասով
Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. ԲՏԱ նախարարությունը խնդրում է չբացել կցված հղումը
Մինչ իրենց ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց, որ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան
Ասուլիսից հետո վարչապետը գրառում է արել և տեսանյութ հրապարակել
Ընթացք է տրվել ավելի քան 2,8 մլն կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 58 մլրդ դրամ. ՀԿԱԾ-ն ամփոփել է 2024-ը
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ կան կասկածյալներ
Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի․ վարչապետ
Սախալինը հայտնվել է հզոր ցիկլոնի գոտում. բնակիչները փորձում են դուրս բերել ձյան տակ մնացած մեքենաները
«Կինո Հայրենիք»-ի բնակարանը վաճառել ենք, իսկ «Ընտանեկան փոդքաստի» համար ծախսվել է 700 հազար դրամ. վարչապետ
Պարեկային ծառայության պետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի գումարտակի ծառայողների հետ
Պետք է սիրելով ասել՝ հարգելիս, հարազատս, հացի փող ունենալու ձևն աշխատելն է. վարչապետ
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
Եթե ասեմ՝ անկլավ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է․ Նիկոլ Փաշինյան
Գնահատում եմ խայտառակություն. վարչապետը՝ ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակի մասին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 31-ին
Ադրբեջանը կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի, հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է․ վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT