Մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել համաձայնագիրը. Փաշինյանի ելույթը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում

24/10/2024 schedule16:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

51260_b.jpg (601 KB)

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը - համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:

Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):

51253_b.jpg (498 KB)

Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։

Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։

51258_b.jpg (537 KB)

Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։

Հարգելի գործընկերներ,

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։

51247_b.jpg (960 KB)51249_b.jpg (854 KB)

Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Տպել
415 դիտում

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ն ընկել է Արփա գետը, կա 6 տուժած (լուսանկարներ)

Կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դիմելու կարգը

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Առուվաճառքի առոչինչ պայմանագրերով ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել

5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել

Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին

Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ և Գերմանիայի ՍԴ-ների միջև իրավական երկխոսության ամրապնդմանը

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ուղևորը սպառնացել է սպանել մեքենավարին

Արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է (լուսանկարներ)

Լուսացույցի աշխատանքի փոփոխություն կլինի Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում

Հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ. Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում

Ինչ են քննարկել Կազանում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. մանրամասներ

Ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. ԵԽ-ն վերահաստատել է իր այս և այլ պահանջները

Կլինեն նոր ընտրություններ. ինչպես կլուծվի Գյումրու կառավարման հարցը

Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել․ մանրամասներ

Մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել համաձայնագիրը. Փաշինյանի ելույթը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում

Խաչփարում հայտնաբերվել է արնաշաղախ տղամարդու մարմին, պարանոցի հատվածում եղել է խոհանոցային դանակ. ինչ է հայտնել նրա կինը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 24-ին

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Կսահմանվի հայրերի տոն, իսկ 16 տարեկանների համար հասանելի կդառնան իրենց առողջական փաստաթղթերը. Բաթոյանը մանրամասնել է

Փաշինյանի և Ալիևի քննարկումը «պլյուս» է ԲՐԻԿՍ-ի համար. Պուտինի աչքից չի վրիպել առաջնորդների շփումը (տեսանյութ)

Պնդումները, թե Հայաստանի տարածքում որևէ 3-րդ երկիր ապահովելու է հաղորդակցությունների անվտանգություն, կեղծ են. վարչապետ

Կազանում առանց միջնորդի հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը (տեսանյութ)

Պուտինն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ 3 անգամ չկարողանալով ճիշտ արտաբերել Թուրքիայի նախագահի անունը (տեսանյութ)

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Երևանը մարդիկ են, ովքեր տաղանդով և աշխատանքով ապրեցնում են քաղաքը. Ավինյանը «պատվավոր քաղաքացու» կոչումներ է շնորհել

Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (լուսանկարներ)

Հայաստանի լեռնային մարզերում կրկին ձյուն կտեղա. Արարատյան դաշտում կգրանցվի -1-ից -5 աստիճան ցուրտ

Խոշոր ավտովթար Վանաձորում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է

Հովսեփ Առաքելյանն ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար

Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին հստակ գնահատական կտրվի․ Պապոյան

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ալիևն ու Փաշինյանը նստած են իրար կողքի՝ ըստ այբբենական կարգի (տեսանյութ)

Կադրային սղություն չկա, շուտով կընտրենք ՀՀ արդարադատության նախարար․ Պապոյան

Թուրքիան պիտի որ դրական վերաբերվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. Ռուբինյան

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին