Առուվաճառքի առոչինչ պայմանագրերով ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել

24/10/2024 schedule18:44

Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել․ վնասի մի մասը վերականգնվել է:

Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:

Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել:

Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521.358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տուժողներին հասցված վնասից շուրջ 294.354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը), 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Տպել
322 դիտում

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը որոշակի ժամերի Թամանցիների փողոցը միակողմանի փակ կլինի

Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Եվրոպամետ ուժերը հավաքել են Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները. ինչ ակնկալիք ունեն նրանք

Ուկրաինայում, Իտալիայում և ևս մի քանի երկրում ՀՀ դեսպանները հետ են կանչվել. նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ

Պատվի մասին իմանալու ժամանակն է. Զախարովան լեհ դիվանագետներին խորհուրդ է տվել պատրաստվել հեռանալուն

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցի շենքին. զոհերի թվում երեխաներ կան

«Դանա» փոթորիկը մոտենում է Հնդկաստանին. 1.5 մլն մարդ տարհանվել է

ՄԻՊ-ն այցելել է «Փրկություն» ՀԿ, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ն ընկել է Արփա գետը, կա 6 տուժած (լուսանկարներ)

Կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դիմելու կարգը

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Առուվաճառքի առոչինչ պայմանագրերով ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել

5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել

Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին

Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ և Գերմանիայի ՍԴ-ների միջև իրավական երկխոսության ամրապնդմանը

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ուղևորը սպառնացել է սպանել մեքենավարին

Արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է (լուսանկարներ)

Լուսացույցի աշխատանքի փոփոխություն կլինի Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում

Հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ. Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում

Ինչ են քննարկել Կազանում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. մանրամասներ

Ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. ԵԽ-ն վերահաստատել է իր այս և այլ պահանջները

Կլինեն նոր ընտրություններ. ինչպես կլուծվի Գյումրու կառավարման հարցը

Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել․ մանրամասներ

Մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել համաձայնագիրը. Փաշինյանի ելույթը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում

Խաչփարում հայտնաբերվել է արնաշաղախ տղամարդու մարմին, պարանոցի հատվածում եղել է խոհանոցային դանակ. ինչ է հայտնել նրա կինը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 24-ին

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Կսահմանվի հայրերի տոն, իսկ 16 տարեկանների համար հասանելի կդառնան իրենց առողջական փաստաթղթերը. Բաթոյանը մանրամասնել է

Փաշինյանի և Ալիևի քննարկումը «պլյուս» է ԲՐԻԿՍ-ի համար. Պուտինի աչքից չի վրիպել առաջնորդների շփումը (տեսանյութ)

Պնդումները, թե Հայաստանի տարածքում որևէ 3-րդ երկիր ապահովելու է հաղորդակցությունների անվտանգություն, կեղծ են. վարչապետ

Կազանում առանց միջնորդի հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը (տեսանյութ)

Պուտինն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ 3 անգամ չկարողանալով ճիշտ արտաբերել Թուրքիայի նախագահի անունը (տեսանյութ)

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Երևանը մարդիկ են, ովքեր տաղանդով և աշխատանքով ապրեցնում են քաղաքը. Ավինյանը «պատվավոր քաղաքացու» կոչումներ է շնորհել