Եվրոպամետ ուժերը հավաքել են Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները. ինչ ակնկալիք ունեն նրանք

24/10/2024 schedule20:39

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան հասցնելու համար «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը հավաքել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը։

10 կազմակերպությունները, որոնցից 3-ը արտախորհրդարանական կուսակցություններ են, իսկ 7-ը՝ հասարակական կազմակերպություններ, գործընթացը մեկնարկել էին սեպտեմբերի 16-ին։ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ իրենց ձայնը ստորագրության տեսքով մարդիկ կարող էին ներկայացնել Երևանի 1000-ից ավելի հատվածներում և մարզերում։ Հոկտեմբերի 25-ին գործընթացը վերջնականապես կավարտվի։

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ 50 հազար ստորագրությունը լրացել է հոկտեմբերի 16-ին, սակայն եղել են մարդիկ, որոնք խնդրել են երկարաձգել ժամկետը, որպեսզի իրենք էլ ստորագրեն։ Այժմ ստորագրությունների քանակը մոտենում է շուրջ 60 հազարի:

«Հիմա մենք երախտագիտության խոսքով դիմելու ենք ժողովրդին և աշխատելու ենք կարգի բերել փաստաթղթերը։ Հետո այն հանձնելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեկ շաբաթից մինչև 10 օր ընկած հատվածում հանձնաժողովը արդյունքները կներկայացնի Ազգային ժողով։ Այս ամենը տեղի է ունենում բավականին լարված աշխարհաքաղաքական ենթատեքստով․ Մոլդովայում ընտրություններ են, Վրաստանում դրանք սպասվում են առաջիկայում, ԱՄՆ-ում ևս ընտրություններ են լինելու։ Այսինքն՝ մեր ստորագրահավաքը մեծ քաղաքականության մի մասն է կազմում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում նա:

Վերջինս շեշտում է, որ, այնուամենայնիվ, 60 հազար ստորագրությունը չեն ասոցացնում ամբողջ ժողովրդի կամքի հետ, սակայն հիմքեր ունեն կարծելու, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է իրենց առաջարկին։ 

Նրա խոսքով՝ ստորագրությունների քանակով ակտիվը Երևանն է եղել, հետո՝ Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և մյուս մարզերը:

Հարցադրմանը՝ ի՞նչ են կարծում՝ Ազգային ժողովն այն կվավերացնի, Խզմալյանը պատասխանում է. «Հասկանում ենք, որ ռուսամետ դաշինքը և նախկինների ճամբարը կտրուկ դեմ է այս գործընթացին։ Մենք հույս ունենք, որ իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, տրամաբանական և ճիշտ որոշում կընդունի և ընթացք կտա այս օրինագծին։ Սա օրինագիծ է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Ճիշտ է, Կառավարությունը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, դա պետք է լինի 2026 թվականին, բայց մենք կարծում ենք, որ չունենք այդ ժամանակը, և օր առաջ պետք է աշխարհին ու ինքներս մեզ դա ցույց տանք»։

Զրուցակցի խոսքով՝ Հայաստանում գրանցված արդյունքները գնահատել է նաև միջազգային հանրությունը։ Ըստ նրա՝ ստորագրահավաքը ոչ միայն ուշադիր ուսումնասիրվել է, այլ դրա արդյունքները փաստարկ են դարձել, ու մեծ սպասելիքներ կան:

«Ի՞նչ ռիսկեր ունենք դեպի ԵՄ անդամակցվելու ճանապարհին․ ամենամեծ ռիսկը ուշանալն է, որովհետև ԵՄ-ում և ԱՄՆ-ում բարդ գործընթացներ են տեղի ունենում, Թրամփի վերադարձի սպառնալիք կա, որովհետև 2020 թվականին ճաշակեցինք այդ նախագահի անտարբերության ու լռության պտուղները։ Պետք է կտրուկ փոխենք մեր մոտեցումները։ Ի տարբերություն այլ երկրների՝ մեզ համար Եվրաինտեգրումը հիմնված է անվտանգային ռեսուրսների վրա։ Հայտնվելով ռուս-թուրքական թակարդում՝ Հայաստանի այլընտրանքը հիմա Եվրոպան է: Ասելով Եվրոպա՝ մենք հասկանում ենք նաև Նահանգները։ Եվրամիությունը 2022 թվականի աշնան կեսերից ապահովում է մեր սահմանների անվտանգությունը դիտորդական առաքելությամբ»,- նկատում է նա։

Միևնույն ժամանակ Եվրոպական կուսակցության նախագահը ճիշտ չի համարում այն հարցադրումը, թե արդյոք Հայաստանին Եվրամիությունում սպասո՞ւմ են․ «Երբ այդպիսի հարց են տալիս, ես ասում եմ՝ երբ դուք ընդունվում եք բուհ, ձեզ այնտեղ սպասո՞ւմ են, ո՛չ, դուք իրացնում եք կրթություն ստանալու ձեր իրավունքը։ Այս տարվա մարտի 13-ին Եվրախորհրդարանն էլ 504 կողմ ու 4 դեմ ջախջախիչ արդյունքով հաստատեց, որ ԵՄ-ն կընդունի Հայաստանի հայտը։ Մենք պետք է մերձենանք Եվրամիության հետ, այլ ոչ թե մեր պատվիրակությունները հայտնվեն Մոսկվայում, Կազանում։ Հայաստանը դիտվում է Վրաստանի վատ օրինակը վերարտադրող, այդպես չպետք է լինի»։

Վերջինս ընդգծում է, որ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը համարվում են ոչ թե Հարավային Կովկաս, այլ Հարավարևելյան Եվրոպա: Նրա համոզմամբ՝ կարևոր է ոչ թե աշխարհագրությունը, այլ քաղաքականությունը։

Եթե ՀՀ Ազգային ժողովը ընդունում է օրինագիծը, հետո՝ դնում քվեարկության, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվելու է, եթե այն մերժվի, ապա, ըստ Խզմալյանի, ժողովրդավարական իշխանությունը հայտնվելու է այն քաղաքական դաշտում, որտեղ հիմա նախկին ուժերն են։ Իսկ ժողովրդավարական հարթակի ուժերը կսկսեն երկրորդ փուլը, այն է՝ հավաքել 300 հազար ստորագրություն, որպեսզի ապահովեն ԵՄ-ին անդամակցելու պարտադիր հանրաքվեն։

Տիգրան Խզմալյանի փոխանցմամբ՝ մոտ ապագայում սկսելու են նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց։

Մերի Խաչատրյան

Տպել
422 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Մարմնի տարբեր մասերը թափահարելով՝ պոպուլիստական հայտարարություն անողները. ՀՅԴ-ականները կրկին «նոպայի» մեջ են

Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին. «Ազատություն»

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդն է

Ինձ համար մեծ պատիվ էր. Ավինյանը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին

Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Երկրից թռած գեներալը վարչապետից կեղծ լուսանկար Է հրապարակել, ֆոտոշոփով հայրենիք են փրկում. Չախոյան

Բնակիչ չեն, խոտակեր են. Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցը չի հերքում՝ քաղաքին պատկանող մեքենայով գնում է խաղատուն

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը որոշակի ժամերի Թամանցիների փողոցը միակողմանի փակ կլինի

Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Եվրոպամետ ուժերը հավաքել են Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները. ինչ ակնկալիք ունեն նրանք

Ուկրաինայում, Իտալիայում և ևս մի քանի երկրում ՀՀ դեսպանները հետ են կանչվել. նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ

Պատվի մասին իմանալու ժամանակն է. Զախարովան լեհ դիվանագետներին խորհուրդ է տվել պատրաստվել հեռանալուն

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցի շենքին. զոհերի թվում երեխաներ կան

«Դանա» փոթորիկը մոտենում է Հնդկաստանին. 1.5 մլն մարդ տարհանվել է

ՄԻՊ-ն այցելել է «Փրկություն» ՀԿ, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ն ընկել է Արփա գետը, կա 6 տուժած (լուսանկարներ)

Կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դիմելու կարգը

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Առուվաճառքի առոչինչ պայմանագրերով ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել

5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել

Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին

Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ և Գերմանիայի ՍԴ-ների միջև իրավական երկխոսության ամրապնդմանը

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ուղևորը սպառնացել է սպանել մեքենավարին

Արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է (լուսանկարներ)

Լուսացույցի աշխատանքի փոփոխություն կլինի Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում

Հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ. Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում

Ինչ են քննարկել Կազանում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. մանրամասներ

Ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. ԵԽ-ն վերահաստատել է իր այս և այլ պահանջները

Կլինեն նոր ընտրություններ. ինչպես կլուծվի Գյումրու կառավարման հարցը

Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել․ մանրամասներ

Մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել համաձայնագիրը. Փաշինյանի ելույթը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում

Խաչփարում հայտնաբերվել է արնաշաղախ տղամարդու մարմին, պարանոցի հատվածում եղել է խոհանոցային դանակ. ինչ է հայտնել նրա կինը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 24-ին