«Միս Տիեզերք Արմենիայի» կազմակերպիչը և ռուս մոդելը փորձել են օգտագործել ՀՀ-ն. հայ գեղեցկուհիները կանխել են նրանց ծրագիրը

26/10/2024 schedule15:00

Քննադատությունների թիրախում հայտնված ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու ցանկությունն ու Հայաստանը ներկայացնելը մնացին անկատար։ Նա հայտարարել է, որ դրան «ընտանեկան հանգամանքների պատճառով» չի կարողանա մասնակցել: Աշխարհահռչակ մրցույթի կազմակերպիչները, սակայն, փակագծեր են բացել՝ հայտնելով, թե իրականում ինչու նա չի ներկայացնելու ՀՀ-ն:

Պարզվում է, որ նրանք ուսումնասիրել են «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում նախորդ տարիների հայ գեղեցկուհիների և ոլորտով հետաքրքրված այլ հայուհիների բարձրաձայնած հարցերը․ 31-ամյա մոդելը Հայաստանի քաղաքացիություն չունի, նա ՀՀ-ում չի բնակվել, ինչպես պնդում էին թե՛ Զախարովան, թե՛ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած ազգությամբ ռուս Յուլյա Պավլիկովան։

«Միսս տիեզերք 2019» Դայանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե իրենք չխոսեին տեղի ունեցած մասին, ապա Զախարովայի և Պավլիկովայի կատարած խարդախությունն այդպես էլ աննկատ կմնար։

Դայանան պնդում է՝ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած անձնավորությունը ի սկզբանե ստել է «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։

Ըստ նրա՝ Զախարովան ու Պավլիկովան մտերիմ ընկերուհիներ են, ինչն արդեն խոսում է ամեն բանի մասին:

«Պավլիկովան մասնակցել է շատ մրցույթների ու դեռ այդ ժամանակվանից փոխել է իր անձնագրային տվյալները, որ կարողանա 30 տարեկանը լրանալուն պես մասնակցի դրանց, որովհետև տարիքային սահմանափակումներ են եղել տվյալ մրցույթներին մասնակցության համար։ Այժմ էլ նման խարդախ միջոցի էր դիմել, իսկ մեր երկիրն էլ ուզում էր օգտագործել որպես միջոց՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի կազմակերպիչները փաստեցին, որ ճիշտ ենք։ Մենք բոլոր տվյալները ստուգել էինք ու հայտնաբերել, որ Զախարովայի անուն-ազգանունով ՀՀ այլ քաղաքացի չկա, բացի 50 տարեկան մի կնոջից»,- մանրամասնում է նա:

Զրուցակցի խոսքով՝ Պավլիկովայի կեղծիքը բացահայտելու համար դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից իրենց տեղեկացրել են, որ հարցը գերատեսչության տիրույթում չէ։ Սրանից հետո գտել են «Միսս տիեզերք» մրցույթի երկրորդ սեփականատիրոջը, Զախարովայի մասին տեղեկությունները փոխանցել նրան, կազմակերպիչները ուսումնասիրել են դրանք և բացահայտել ճշմարտությունը:

«Մենք Իրինայի ու Յուլիայի սոցցանցերի էջերը ուսումնասիրել ու պարզել էինք, որ իրենք շատ վաղուց մտերիմ ընկերուհիներ են, դեռ հին նկարներն էլ էջերում պահպանված են։ Յուլիան միշտ տարբեր մրցույթներ է կազմակերպել ու ինչ-որ թագեր է դրել Իրինայի գլխին։ Հիմա էլ որոշել էր, որ Ռուսաստանի միջոցով չի կարողանա դա իրականացնել, պետք է օգտագործի Հայաստանն իր ընկերուհու համար։ Անձամբ մեզ կազմակերպությունից պատասխան չի եկել, բայց մեր տեղադրած ցանկացած ինֆորմացիայի իրենք հետևում էին, երևում էր դա։ Սեփականատերերից մեկին էլ, երբ սկզբում դիմել էինք, ասել էր, որ Զախարովան բոլոր փաստաթղթերով համապատասխանում է մասնակցության չափանիշներին, այդտեղից մենք ենթադրեցինք, որ նաև փաստաթղթեր է կեղծել Պավլիկովան»,- պատմում է Դայանան:

«Միսս տիեզերք 2019»-ի մասնակցի համոզմամբ՝ այս ամենից զատ, «Միսս տիեզերք»-ը խաբեության համար Պավլիկովային պետք է զրկի «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքից։ Վերջինս կարծում է՝ չնայած նրան, որ կազմակերպությունը հնարավորություն է տվել «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած այլ թեկնածուներից մեկին, այնուամենայնիվ, «Միսս Տիեզերք»-ը Հայաստանի մասնակցությանը անլրջությամբ կվերաբերվի։

Նկատենք, որ Իրինա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում արված հրապարակման միջոցով հայտնել է, թե իրավական պատասխանատվության է ենթարկելու «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։

462547984_563205096091953_7487932148833092171_n.jpg (172 KB)

Միևնույն ժամանակ նկատենք, որ 31-ամյա Զախարովան իր էջում գլխատառերով շարունակում է թողնել ««Միսս Տիեզերք Հայաստան» 2024» գրությունը, իսկ մրցույթի էջերում դեռևս շարունակվում են հարցազրույցներ հրապարակվել Զախարովայի մասին։

Իրինա Զախարովան նաև երկու հրապարակում է տարածել, որտեղ հարց է ուղղել հետևորդներին, թե «արդյոք ցանկություն ունե՞ն «Միսս Տիեզերք» մրցույթի մասին իմանալ ամբողջ ճշմարտությունը»։

462638385_8923399837692265_3493307965563972960_n.jpg (189 KB)

462544338_3966523150299367_6386229042171801161_n.jpg (161 KB)

462557256_3652894778305569_4788534594237814257_n.jpg (168 KB)

Յուլյա Պավլիկովան մտերիմ ընկերուհուն այլ փոխարինող է գտել, սակայն նրա մասին թե՛ Պավլիկովան, թե՛ «Միսս Տիեզերք Հայաստան»-ը դեռ չեն բարձրաձայնել։

Իրինային փոխարինելու է Emma Felice անունով հայուհին (ազգանունը՝ Ավանեսյան), որը «Միսս Տիեզերք Հայաստան» Մոսկվայում կայանալիք մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Էմման «Ինստագրամ»-ի իր էջի բիոյում գրված՝ «VICE MISS UNIVERSE ARMENIA 2024» գրությունն արդեն փոխարինել է «MISS UNIVERSE ARMENIA 2024» գրությամբ։ Նա մոդելային ընկերության հիմնադիր է, երգչուհի և ուսուցչուհի։ 2023 թվականին այցելել է Հայաստան։

462542529_1627542377810376_8572796402416399157_n.jpg (167 KB)

462557937_922296593286221_918606924058412696_n.jpg (154 KB)

462576743_1743990049686027_1768240660594310394_n.jpg (117 KB)

«Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Յուլյա Պավլիկովան գուցե ֆինանսական շահ է ունեցել այս ամենը կազմակերպելու համար։

Նա հիշեցնում է, որ վերջինս սկզբում դիմել է կազմկոմիտեին և ցանկություն հայտնել, որ «Միսս տիեզերք Արմենիա»-ն կայանա Հայաստանում։ Իրենք համաձայնվել են և նույնիսկ պատրաստ են եղել մրցույթի ծախսերն իրենց վրա վերցնել և հովանավորներ գտնել, սակայն դրանից հետո Պավլիկովան անհետացել է։

«Երևի որոշեց իր համար ավելի մատչելի ֆինանսական ճանապարհով գնալ, ներքին կարգով էլ մրցույթն արագ կազմակերպել, որ իրականացնի Զախարովայի մասնակցությունը։ Ինքը մեզ պատմում էր, որ Հայաստան գնում-գալիս է, բայց հետո իմացանք, որ այստեղ եկել էին Զախարովայի քաղաքացիության ու անձնագրի հարցն արագ լուծելու համար։ Երբ մեզ դիմեց, տեսավ մեր նախորդ մրցույթների կազմակերպումը, ասաց՝ այդպես բարձր մակարդակ չենք կարող մեզ թույլ տալ, հետո տեսանք, որ Մոսկվայում շատ թույլ մակարդակի վրա է ամեն ինչ արել»,- ասում է նա։

Դանիելյանի խոսքով՝ Պավլիկովան, լինելով ազգությամբ ռուս, ՌԴ անձնագրով, ժամանակին «Միսս Տիեզերք» մրցույթին ներկայացրել է Բուլղարիան, որտեղ էլ, ըստ նրա, ձեռք է բերել որոշակի կապեր ու փորձել իր օրինակով ընկերուհուն էլ մասնակցության հնարավորություն տալ աշխարհահռչակ մրցույթին․ «Կարծես թե իրենց հաջողվել է ազգությամբ ռուս մասնակից ներկայացնել նաև Էստոնիայի համար։ Մեր աղջիկները մեծ դեր ունեցան, ու ստեղծված թյուրիմացությունը շտկվեց։ Այսուհետև պետք է պետությունը ուշադիր լինի, թե բարձր մակարդակներում ով ու ինչպես է փորձում մեր երկիրը օգտագործել։ Գուցե ընտրել են մասնակից, բայց կասկածում եմ, որ այդ աղջիկներն էլ քաղաքացիության հետ կապված խնդիր չունեն»։

Ըստ նրա՝ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթը վերջին անգամ իրենք իրականացրել են 2022 թվականին, 2023-ին կազմակերպել չի հաջողվել Լեռնային Ղարաբաղում կատարված իրադարձությունների հետևանքով։ Այս տարի էլ տեղեկացել են, որ Պավլիկովան արդեն գնել է մրցույթն անցկացնելու իրավունքը․ «Իր խոսքերով, չնայած ես իրեն չեմ վստահում, 10 հազար դոլար է վճարել կազմակերպման իրավունքը ձեռք բերելու համար։ Մեզ ասում էր՝ այս տարի ուղղակի ես անեմ, բայց մյուս տարի ես անձամբ կազմակերպիչներին ձեզ կներկայացնեմ։ Չգիտենք՝ ինչ պայմանավորվածություններ է ունեցել այդ մասնակցության համար ինչ-որ անձանց հետ»։

Արդեն 2025 թվականին, Դանիելյանի վստահեցմամբ, ամեն ինչ անելու են, որ մրցույթն իրենք կազմակերպեն, ու հայ գեղեցկուհիները մասնակցեն դրան։

Մերի Խաչատրյան

Տպել
6541 դիտում

100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը պատասխանատվություն է. Անդրեասյանը՝ շախմատի հավաքականի անդամներին

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Խնամատար ընտանիքներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Պեկինի օդանավակայանում որևէ մեկը չի դիմավորել Գերմանիայի ԱԳ նախարարին. Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը (տեսանյութ)

Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից․ ԱԱԾ տնօրեն

ՀՀ-ում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ի՞նչ երևույթներ կան․ պարզաբանում է ԱԱԾ տնօրենը

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, նրանք Կուրսկում են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ-ի կողմից․ Աբազյանը՝ ռուս սահմանապահներին Ագարակի անցակետից հանելու մասին

Հայտնի է՝ թիվ 31 ԸԸՀ-ն երբ կքննարկի «Բալասանյան» դաշինքի՝ թափուր մնացած 14 մանդատի հարցը

Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ․ ԱԱԾ տնօրեն

ՄԻՊ հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ է շնորհվել

Կնոջ դեմքի դիմային հատվածը ջնջխված է եղել. ինչպես է Երևանում որդին սպանել 72-ամյա մորը

Գյումրին այս պահից քաղաքապետ չունի. «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Լեգիտիմություն չենք տա «Վրացական երազանք»-ին․ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը հայտարարություն է արել

Մասնագիտությունը՝ բիզնես․ 7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Իրինայից (տեսանյութ)

Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ Էդվարդ Ասրյան

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ ՊՆ մամուլի խոսնակ

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները. ԳՇ պետ

Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել․ Ասրյան

Երևանի փողոցների շինհրապարակներում արգելափակող պարտադիր գոտիներ են տեղադրվում (տեսանյութ)

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 28-ին

Երևանում բախվել են «Տեսլա»-ն ու մոպեդը. կա տուժած

Հնդկաստանի շուկաներից մեկում հրդեհի հետևանքով պայթյուն և հրավառություն է սկսվել (տեսանյութ)

Ձերբակալվածների պահման 33 վայրից 8-ի գործունեությունը դադարեցվել է

Հասարակական տրանսպորտի զարգացման, ուղևորների հարմարավետ և ապահով երթևեկի համար աշխատանքներ ենք տանում. Ավինյան

Հայաստանը մտահոգ է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ. ԱԳՆ

Այգեստան թաղամասի տներից մեկում պայթյունի հետևանքով մահացածը վերանորգման աշխատանքներ է կատարել. նրան գտել են մոխրացած

Երբ Գյումրու քաղաքապետի պաշտոնական հրաժարականը լինի, ՔՊ-ն հայտարարություն կանի. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին

Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում. նա փոխարինելու է Իրինա Զախարովային

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Դոհա

Ես այստեղ եմ՝ որպես ՆԳ նախարարի տեղակալ. Սարգսյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու լուրերի մասին

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. զգուշացում տուգանքի մասին

Պետական պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին․ ՀՀ ֆինանսների նախարար

Խարկովը ենթարկվել է գիշերային հրթիռակոծության, կան վիրավորներ (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել

«Զանգեզուրի կոմբինատ», «Մոբայլ սենթր», «Գրանդ տոբակո». ովքեր են 2024-ի 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուները