Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին «դրսից» միջամտելու, այդ թվում՝ «օտարերկրյա փողերի» մասին

01/11/2024 schedule12:00

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ երրորդ երկրների միջամտություն է եղել։

«Այս ընտրությունները ականատես եղան դրսի աննախադեպ միջամտության, այդ թվում՝ օտարերկրյա փողերի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, Վրաստանը կկարողանա «վերանայել» իր հարաբերություններն Արևմուտքի հետ 2025 թվականի սկզբին։ Նա պարզաբանել է, որ դա պետք է տեղի ունենա հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով ձայների 53,92 տոկոսը։

Ընդդիմությունը, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, այս կուսակցությանը մեղադրում է եվրաինտեգրումից դեպի Ռուսաստանի հետ մերձեցման կուրսը փոխելու համար։

Մոսկվան հայտարարել է, որ «Վրաստանի ներքին գործերին» միջամտելու «իրավունք» և «ցանկություն» չունի։

Եվրամիությունը անցյալ տարվա ամռանը սառեցրել էր Վրաստանին ընդունելու գործընթացը։ Այս որոշման պատճառը երկրում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումն էր։

Սրանից հետո Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չի պատկանում իշխող կուսակցությանը և նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտարարել էր երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին՝ «Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար»։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել էր «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության հնարավոր ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունների պատճառով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։

Տպել
254 դիտում

Ինքս ինձ շատ դեպքերում քննադատում եմ, դա առողջ մթնոլորտ է․ նախարարը՝ «ՔՊ» նիստի «ինքնաքննադատության օրվա» մասին

Ամեն բան պետք է արվի կեսարյան հատման ցուցանիշների կրճատման ուղղությամբ. Ավանեսյան

Հիմնանորոգվում է Ճամբարակի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ կապող ճանապարհը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Մեկնարկում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը. ինչ է այն նախատեսում

Քիմ Քարդաշյանը՝ լսնամաշկ ալիգատոր․ ինչ կերպար է նա նախընտրել «Հելոուինի» տոնին

Ընդդիմադիրները խոսում են բռնաճնշումների մասին, բայց պաստառներով կանգնում, ինչ ուզում՝ ասում են. Հակոբյան

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում սպասվում են պայթեցման աշխատանքներ. երթևեկությունը կսահմանափակվի

Ինչ քննադատություններ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստի ժամանակ. Հակոբյանը փակագծեր չբացեց

Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ

Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է մետրոյում ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներին

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ նախարար

Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար

Կատարի Պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը

Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ինչպիսին է Հայաստանում կարմրուկով վարակվածության դեպքերի 2024 թվականի վիճակագրությունը

Յուրացվել է 65 հազար դոլար և 11 մլն ռուբլի. ՔԿ-ն՝ բարձր փոխարժեքով տարադրամ փոխանակելու խարդախության նոր մեխանիզմի մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին «դրսից» միջամտելու, այդ թվում՝ «օտարերկրյա փողերի» մասին

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ

Ինչպիսին էր 2016 թվականի այս օրը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ անտուն տղամարդը սուր առարկայով հարվածել է ՌԴ քաղաքացուն

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Ուժի մեջ է մտնում տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը

Վրաստանում անցկացվել են լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ, պատրաստ ենք տրամադրել ապացույցներ. Կոբախիձե

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով. նա դիմել է ոստիկանություն

Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները

Սուրեն Գրիգորյանը՝ ծանրամարտի Մ23 Եվրոպայի չեմպիոն

Սուրեն Պապիկյանի դուստրը 2 տարեկան է. նախարարը լուսանկարներ է հրապարակել

Կայացել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Երիտասարդի երազանք» խորագրով նախագծի բարեգործական ընթրիքը (տեսանյութ)

COP17-ը կանցկացվի Հայաստանում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին

Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը

Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները