Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ նախարար

01/11/2024 schedule13:12

Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ, բայց քանի որ 2024 թվականին այն չի ներդրվել, ապա գումարը չի ծախսվել այդ ուղղությամբ։ Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրավված չեն 2025 թվականի բյուջեում։

Այս մասին Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկվում առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ, որը պետք է ներդրվեր մինչև 2027 թվականը։

Վահե Հովհաննիսյանը նկատեց. «Բյուջեի փաստաթուղթը բարդ պրոցես է, որտեղ հաշվի են առնում հազարավոր հանգամանքներ՝ թե՛ ֆինանսական թե՛ քաղաքական, արդյունքների, պարտքի, դրա սպասարկման վերաբերյալ։ Վերջում այդ ամենը իրար հետ համադրելու հետևանքով ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք հնարավորինս բալանսավորված։ Երբ Կառավարությունը զգա, որ եկել է ժամանակը դա անելու, տեղի կունենա»։

Նախարարը շեշտեց, որը ինքը չի ցանկանում տպավորություն ձևավորվի, թե որևէ մեկը Կառավարությունում դեմ է համակարգի ներդրմանը։

Նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ նախարարին հիշեցրեց. «Ասում եք, որ պետական պարտքն ավելի կավելանա այդ ծրագրի հետ կապված, բայց անցյալ տարվա բյուջեում ներառել ենք այդ գումարը, պատճառը ո՞րն է, որ չենք կարողանում փուլային սկսել համակարգի ներդրումը»։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ համակարգի ներդրումը պլանավորված է իրականացնել հենց փուլային, սակայն բազմաթիվ հարթություններ կան։

«Իմ անձնական կարծիքով՝ օֆերտայի համակարգի սահուն կայացումը մեզ ավելի մեծ վստահություն կտա, որ համակարգը պատրաստ է ավելի մեծ բեռ վերցնելուն, և կարծում եմ, որ մենք որոշ ժամանակ այս ճանապարհով քայլելով և տեսնելով, որ ընթացքում խնդիրներ են առաջանում և կփորձենք խնդիրները հասցեագրել, և երբ համակարգը կներդնենք, դա կլինի ոչ թե փողի ծախս, այլ նաև առողջության բարելավում»,- նկատեց նա:

Վերջինս ընդգծեց, որ առողջապահական ապահովագրության ձևի վերաբերյալ բովանդակային տարաձայնություն չկա։

Տպել
295 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, ապա՝ ևս 3-5 աստիճանով, սպասվում են տեղումներ

2025-ի համար մի քանի սկզբունքային քաղաքական որոշում ենք կայացրել. Ավանեսյանը՝ նոր բուժկենտրոններ կառուցելու մասին

Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բարեգործական ուղին ժամանակավոր լուծում է, քիմիաթերապևտիկ դեղերի մասով քաղաքացիների ֆինանսական բեռը մեծ է. Ավանեսյան

ՏԿԵ նախարարը ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել. թափառող շների հարցը՝ օրակարգում

Ինքս ինձ շատ դեպքերում քննադատում եմ, դա առողջ մթնոլորտ է․ նախարարը՝ «ՔՊ» նիստի «ինքնաքննադատության օրվա» մասին

Ամեն բան պետք է արվի կեսարյան հատման ցուցանիշների կրճատման ուղղությամբ. Ավանեսյան

Հիմնանորոգվում է Ճամբարակի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ կապող ճանապարհը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Մեկնարկում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը. ինչ է այն նախատեսում

Քիմ Քարդաշյանը՝ լսնամաշկ ալիգատոր․ ինչ կերպար է նա նախընտրել «Հելոուինի» տոնին

Ընդդիմադիրները խոսում են բռնաճնշումների մասին, բայց պաստառներով կանգնում, ինչ ուզում՝ ասում են. Հակոբյան

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում սպասվում են պայթեցման աշխատանքներ. երթևեկությունը կսահմանափակվի

Ինչ քննադատություններ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստի ժամանակ. Հակոբյանը փակագծեր չբացեց

Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ

Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է մետրոյում ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներին

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի․ նախարար

Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար

Կատարի Պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը

Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ինչպիսին է Հայաստանում կարմրուկով վարակվածության դեպքերի 2024 թվականի վիճակագրությունը

Յուրացվել է 65 հազար դոլար և 11 մլն ռուբլի. ՔԿ-ն՝ բարձր փոխարժեքով տարադրամ փոխանակելու խարդախության նոր մեխանիզմի մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին «դրսից» միջամտելու, այդ թվում՝ «օտարերկրյա փողերի» մասին

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ

Ինչպիսին էր 2016 թվականի այս օրը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ անտուն տղամարդը սուր առարկայով հարվածել է ՌԴ քաղաքացուն

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Ուժի մեջ է մտնում տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը

Վրաստանում անցկացվել են լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ, պատրաստ ենք տրամադրել ապացույցներ. Կոբախիձե

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով. նա դիմել է ոստիկանություն

Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները

Սուրեն Գրիգորյանը՝ ծանրամարտի Մ23 Եվրոպայի չեմպիոն

Սուրեն Պապիկյանի դուստրը 2 տարեկան է. նախարարը լուսանկարներ է հրապարակել

Կայացել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Երիտասարդի երազանք» խորագրով նախագծի բարեգործական ընթրիքը (տեսանյութ)

COP17-ը կանցկացվի Հայաստանում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին

Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան