Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հ․ Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է՝ «Անկեղծ չենք»։
Այս մասին Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«30 տարի ով ինչ խոսում է, գալիս, ասում ենք՝ «Թումանյանը ժամանակին գրել է, որ մենք անկեղծ չենք» ու շարունակում ենք անկեղծ չլինել, ես էլ միանամ այդ հոծ քաղաքական մշակութային բանակին՝ հղում անելով այդ հոդվածը։
Բայց պետք է անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ հետո․ ընդդիմության գործընկերները ժամանակ առ ժամանակ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և դա բերում են հարթակ։ 2017-2016 թվական Ղարաբաղը ի՞նչ էր, անկախ պետությո՞ւն էր, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամները և ոչ բարեկամները ասում են՝ եթե այդպես էր, ճանաչեք, ընդ որում՝ դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք, ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետություն չէ, շատ լավ՝ Ղարաբաղը անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է բա։
Խնդիրը հետևյալն է՝ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել, այս հղիությունը, որ պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա աբսուրդ մոտեցում է»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պետք է ասել, որ այն քաղաքականությունը, որն այժմ իշխանությունը վարում է ու վարել է, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է, որը պետություն ունենալու շանս է տալիս։
Վարչապետը նկատեց՝ շատ բան կախված է, թե ինչպես ենք օգտագործելու այդ շանսը. «Ես հայտարարել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, նշանակում է՝ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ։ Եվ պիտի արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է։
Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև, այո, այն մարտահրավերները, որ մենք ունեինք 2 տարի առաջ, դրանց մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ հաղթահարենք «ազգ-նահատակ», «ազգ-բանակ» բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է։ Ահա մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա»։
ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ հենց իրենք են այն Կառավարությունը, այն խորհրդարանը, այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ «ահա, մենք երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT