Երևան
12 °C
Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել խարդախության մասին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է՝ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում, և որպես ոսկերիչ իր մոտ 2014թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի բնակիչ 53-ամյա Սարգիս Մ․-ն, 2020թ.-ից առ այսօր որպես գանձապահ աշխատում է նաև Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հասմիկ Ա․-ն, որը գրավատանը զբաղվում է փաստաթղթաշրջանառությամբ և իրականացնում դրամարկղի հետ կապված գործունեություն։
2024թ.-ի նոյեմբեր ամսվա կեսերին Արթուր Ս․-ն, նպատակ ունենալով տեղափոխել գործունեության վայրը, այդ մասին տեղյակ է պահել ոսկերիչ Սարգիս Մ․-ին՝ նրան ասելով, որ նա իր տնտեսությունը, գրավադրված ոսկյա զարդերի փաթեթները, դրանց վերաբերելի պայմանագրերը ստուգի, առանձնացնի, դասավորի, որպեսզի տեղափոխելուց որևէ խնդիր չլինի։
Նշել է, որ վերջին ժամանակներս անգամ մտածել է գրավատնային գործունեության լիցենզիան դադարեցնելու մասին։ Այդ պատճառով անձամբ որոշ գրավադրողներին զանգել և հրավիրել է իր մոտ՝ պարզելու, թե երբ են մարելու իրենց վերցրած վարկերը: Որոշ գրավադնողներ իրեն հայտնել են, որ 2019-2020թթ.-ին արդեն իսկ որևէ ոսկի չեն գրավադրել, պահանջել են պայմանագրերը, և դրանք նայելուց հետո հայտնել, որ պայմանագրերում իրենց անվան տակ առկա ստորագրությունները իրենցը չեն, որից հետո Արթուր Ս․-ն անակնկալի է եկել և հասկացել, որ ոսկերիչը, որը արդեն իր կողմից տեղափոխվելու լուրը հայտնելուց հետո մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, տեղյակ է, ավելին՝ իր ձեռքի գործն է, այսինքն՝ կեղծ գրավի պայմանագրեր է կնքել և կեղծ ոսկի գրավադրել և գրավի առարկայի դիմաց վճարվող գումարները հափշտակել:
Միաժամանակ, նա փոխել է գրավադրված ոսկեղենը՝ ոսկին փոխելով արժեք չունեցող մետաղներով, այդ ամենը բացահայտվել է 2024թ.-ի դեկտեմբերի 4-ին, երբ Սարգիս Մ․-ն չի ներկայացել աշխատանքի։
Ինչպես հայտնում է կայքը, նույն օրը Հասմիկ Ա․-ն խոստովանել է, որ իր և իր բարեկամների անվամբ իր գրավատանը գրավադրված զարդերը ևս ոսկուց չեն, այսինքն՝ ինքը ևս մասնակցություն է ունեցել այդ հափշտակություններին։
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Սարգիս Մ․-ի և Հասմիկ Ա․-ի հանցավոր գործողությունների հետևանքով Արթուր Ս․-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն դրամից ավելի վնաս:
Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարգիս Մ․-ին և Հասմիկ Ա․-ին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան մտնել արգելել են Հայաստանի ինքնության և պետականության թշնամի Անդրանիկ Միգրանյանին. Ղևոնդյան
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի մեքենան
Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենը 1.5 մլն դրամ կաշառքով նորոգել է լսարաններից մեկը. գործը դատարանում է
Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից բերման ենթարկված քաղաքացու մոտ եղել է թմրանյութի նմանվող զանգված
Հայաստանը Սովետաշենի աղբանոց չէ, որ ամեն անլվա երբ ուզի՝ գա, անտերուդուս թրև գա. Մեհրաբյանը՝ Միհրանյանի մասին
Գալյանն ու Լոնգանգեն քննարկել են 2023-2026 թվականների ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը
Հայաստանը «ճռթոյի դուքյան» համարող կայսերական քարոզիչները ստիպված են համակերպվել իրականության հետ. Չախոյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը պարզաբանել է շրջանառության հարկի հետ կապված փոփոխությունները․ դրանք ուժի մեջ են մտնելու հունվարից
Ձեզ ցմահ պետք է զրկել Հայաստանի օդը շնչելու, ջուրը խմելու ու հողի վրա կանգնելու իրավունքից. Սաֆարյան
Երևանում կրակել են Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ. ով է կասկածյալը
Նարեկ Սարգսյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վերջին 2 տարում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ ու անտառներ են տնկվել. Ավինյան
Երբ է նախատեսվում բացել Շառլ Ազնավուրի արձանը
Բիթքոինի արժեքը կրկին գերազանցել է պատմական առավելագույն ռեկորդը
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում լոգանք են ընդունում ննջասենյակում, խոզանակները կեղտոտ են, դեղերը՝ ժամկետանց
Որոշ երթուղիներ գերծանրաբեռնված են, կան թաղամասեր, որտեղ խնդիրը սուր է կանգնած․ Ավինյան
Ձմռան ամիսներին օդի ախտոտվածության տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ. Ավինյան
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շարունակվում է. ինչ է արվել
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել Հայաստան
Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենը արժեք չունեցող մետաղով, կեղծ պայմանագրեր կնքել
Խոշոր ավտովթար Գյումրիում. կան տուժածներ
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է
Կարևոր մարդկանց էի հյուրընկալել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ի՞նչ որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Տեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ
Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն
Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT