Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների հետ խոսել է ամենատարբեր թեմաների մասին, դրա շրջանակում կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին և սիրաշահել ռուսական կողմին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն, որ հարցազրույցը ռուսական լրատվամիջոցների հետ էր, արդեն անխուսափելի է դարձնում դրա պրոռուսական լինելը։
Ալիևի հիմնական շեշտադրումները, նրա խոսքով, վերաբերում էին այն հիմնական թեզերին, որոնք ադրբեջանական կողմը մշտապես հնչեցնում է։ Միևնույն ժամանակ, վերջինիս խոսքով, Ադրբեջանի նախագահը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանային նույն մտահոգությունները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրները։
«Այսինքն՝ այս հարցազրույցով Ալիևը տեսանելի դարձրեց այն, որ գտնվում է ռուսական դաշտում։ Ռուսական լրատվամիջոցների հետ պետք է ցույց տար, իհարկե, որ իր քաղաքականությունը ռուսական գծի մեջ է, ոչ մի կերպ հակասություններ չունի։ Սակայն, երբ խոսում է արևմտյան լրատվամիջոցների հետ, Ադրբեջանի քաղաքականությունը ներկայացնում է բավականաչափ արևմտամետ և Արևմուտքի գծի մեջ»,- նկատում է նա։
Զրուցակցի նկատառմամբ՝ այդ ուղերձներից հատկապես կարևորվում են այն՝ ոչ նոր դաշտ նետված թեզերը, թե Խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել:
«Ռուսաստանից զենք գնելու մասին հայտարարությունը ևս հստակ ուղերձ էր․ եթե Հայաստանը հրաժարվի անգամ զենք գնել Արևմուտքից, Ադրբեջանը կգնի ՌԴ-ից, դրանով էլ իր անվտանգային համակարգը կկառուցի՝ հաշվի առնելով այդ երկրից ունեցած կախվածությունը։ Զենքը ռուսական է, ուրեմն դու կապ ես ապահովում ՌԴ-ի հետ։ Քո կառուցած անվտանգային համակարգը չի կարող լինել Ռուսաստանի դեմ։ Նաև ասում է՝ Հայաստանը, լինելով ռուսական կողմի դաշնակիցը, ձևավորում է մի անվտանգային համակարգ, որը դեմ է ՌԴ-ին»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ արված հայտարարությանը, ապա, ըստ Պետրոսյանի, սա ևս ռուսական կողմի համար էր. հարցը տեղավորվում է Ռուսաստանի քաղաքականության ուղեծրում․ «Ալիևն ասում է՝ եթե Հայաստանը չի գնում այդ խմբի լուծարմանը, նշանակում է, որ սպասում է ռևանշիզմի և հարմար իրավիճակ է ստեղծելու խումբը նորից վերակենդանացնելու համար։ Այսինքն՝ անգամ միջազգային բառապաշարով քննադատում է Ֆրանսիային, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին, որոնք Ռուսաստանի դեմ են։ Թրամփի մասին Ալիևը բավականաչափ հարգալից է խոսում»։
Կարևոր շեշտադրումներից էր նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, նկատում է փորձագետը․ «Սա խոսում է նրա մասին, որ իրենք «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգին բավականաչափ լուրջ են վերաբերվում։ Միևնույն ժամանակ, ասում է՝ եթե դուք կփորձեք Ռուսաստանի երաշխավորությամբ վերակենդանացնել Արցախը, ապա դրան զուգահեռ կա նաև Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների հարցը»։
Իսկ թե ինչո՞ւ է ռուսական լսարանի համար Ադրբեջանի նախագահը առաջ բերում ՀՀ Սահմանադրության հարցը, Պետրոսյանը նկատում է. «Ալիևը առաջ է բերում այդ հարցը՝ կրկին ցույց տալու, որ խաղաղության չի գնում։ Այսինքն՝ նման պահանջներով նպատակ ունի Ռուսաստանի միջոցով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Մեծ հաշվով այդ թեզը նոր չէ, և նա այդ մասով կրկնում էր այն, ինչ մշտապես է կրկնել։ Սակայն պետք է հիշենք ՀՀ վարչապետի հայտարարությունը․ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»։
Խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, ըստ որի՝ «Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերություններին»՝ փորձագետն ասում է՝ սա առավելապես քաղաքական ուղերձ է:
«Հաշվի առնելով ՌԴ դերակատարումը 2020 թվականին և դրանից հետո Արցախում տեղ գտած զարգացումների համատեքստում։ Քաղաքական ուղերձը կարևոր է նաև այն առումով, որ այս պահին Ռուսաստանը արտաքին ներդրումների դիվերսիֆիկացիա անելու անհրաժեշտություն չունի, քանի որ աշխատում է պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ։ Այսինքն՝ Ալիևը հիշեցնում է Պուտինին, որ Ղարաբաղի հարցով տրված խոստումներ կան, որոնք պետք է իրագործել։ Օրինակ՝ Իրանի հատվածում երկաթգծի շինարարությունը»,- նկատում է նա:
Զրուցակիցը բավականաչափ ուշագրավ է համարում Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի»:
«Այսինքն՝ Ալիևի այս միտքը տեղավորվում է Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցությունը նվազեցնող քաղաքականության մեջ։ Ընդ որում՝ դա երևում է ոչ միայն բովանդակային առումով առանձին քաղաքականության, այլ նաև քարոզչության մակարդակում։ Նոյեմբերին Արցախում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ էլ զգալիորեն նվազել էր Թուրքիային վերաբերող քարոզչության էլեմենտների կիրառումը։ Չկար թուրքական դրոշը, որը մշտապես առկա էր, Ալիևի կողքին էլ չկար Էրդողանի նկարը։ Ասում է՝ եղբայրական երկրներ ենք, բայց հավասարը հավասարի հետ խոսող երկրներ պետք է լինենք»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք», զրուցակիցը հիշեցնում է՝ ԵՄ դիտորդների դեմ նպատակային կերպով հանդես գալը Ադրբեջանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղեգծերից մեկն է։
«Դեմ է, որովհետև այն նպաստում է Արևմուտքի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը, ավելի բարձր մակարդակի մասին է խոսում։ ԵՄ դիտորդների ներկայությամբ սահմանափակվում է Ադրբեջանի ռազմական ազատությունը։ Այս համատեքստում ՆԱՏՕ-ի մասին խոսելը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում ընթացող պրոցեսներով։ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գիտենք, որ լավ չեն, հետևաբար սա ուղերձ է ՌԴ-ին՝ պահանջել Հայաստանից դադարեցնել առաքելության ներկայությունը, ինչ-որ չափով ազդել նաև Իրանի վրա»,- նշում է նա:
Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին՝ չնայած Արևմուտքի օգնությանը»՝ տարածաշրջանային հարցերով փորձագետը նկատում է՝ տարբեր մակարդակներում երևում է՝ փորձ է արվում հասնել Հայաստանի ինքնապաշտպանական ներուժի համալրման սահմանափակմանը. «Տեսնում ենք, որ ակտիվ արշավ կա Ֆրանսիայի, Հնդկաստանի, այն երկրների դեմ, որոնք ակտիվ օգնում են Հայաստանին։ Ադրբեջանը նպատակ ունի տապալել այդ օգնության բոլոր փորձերը»։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս շեշտադրումները Ալիևը պարբերաբար է ներկայացրել՝ որպես ֆոնային պատճառներ Հայաստանի հետ խաղաղության գնալու հարցում։ Ըստ նրա՝ Ալիևի բարձրաձայնած հարցերն ու հայտարարությունները հնացած են։ Նոր բան չասելով՝ վերջինս նորից կրկնել է այն բոլոր թեզերը, որոնք Հայաստանի կողմից հակադարձվել են։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼրանում է մեր ամուսնության 27-րդ տարեդարձը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Խմած վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նրանց մեքենայի մեջ 20 հազարանոց է նետել
Արարատում քննարկվել է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը. ինչ է այն նախատեսում
Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին. Հաքան Ֆիդան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Ազատման դիմում են գրել, անիմաստ հաստիքներ էլ կան. դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս. Սարիկ Մինասյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Հավատարմության «երդում» Ռուսաստանին. ինչ ազդակներ հղեց Ալիևը ռուսական պարբերականներով և ինչի համար
20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ են իրացրել. տղան կանացի հագուստով և կեղծամով է եղել
Երևան-Սևան ճանապարհին բեռնատարներ են բախվել
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները
TOEFL time. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 14 ավտոմեքենա, 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել
Ձմեռային անվադողը՝ պարտադիր պահանջ. որ դեպքում է պարեկը տուգանում վարորդին. տեսանյութ
ՍԱՏՄ ղեկավարը և Մարագոսը ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր են քննարկել
Կշարունակվի՞ սահմանազատման գործընթացը. վարչապետը մանրամասնել է
Մենք նախապայմաններ չունենք. Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջները. Փաշինյան
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կփարատի սահմանադրությունների հետ կապված մտահոգությունները. վարչապետ
Որքանո՞վ է բարձր գնահատվում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում. վարչապետը պատասխանել է հարցին
ՀՀ-ն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողությունների ոչ մի մտադրություն կամ ծրագիր չունի. վարչապետ
Շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում. վարչապետ
Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Միրզոյան
Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծեր»-ի համար սահմանած դրույքաչափերի որոշումը. այն կբողոքարկվի
Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել
Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը. չվացուցակ
44 հարկ վճարողի մոտ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում է արձանագրվել
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը մահացել է
Արայիկ Հարությունյանն ու Նիդերլանդների դեսպանը տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ մտքեր են փոխանակել
«Կամազ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է
ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. սպասվում է քամու ուժգնացում
Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխվել է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 19-ին
Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT